Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ.

Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է «Նախագծերով ուսուցում» էջը, որտեղ կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների-մասնախմբերի ղեկավարները ի մի են բերում դրանք, հավաքվում են իրականացման արդյունքները, հաշվետվությունները։ Այդտեղ են այլ ուսումնական նախագծերը, ինչպես կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար  Գևորգ Հակոբյանի, կրթահամալիրի տնօրենի առաջարկած նախագծերը, առանձին խմբերի նախաձեռնությունները, ինչպես «Տիեզերք» խմբի համերգը, «Կտոր մը երկինք» համերգը… Շաբաթվա մեկնարկին բան չմնաց. խնդրում եմ, մի՛ թողեք այսօրվա հրապարակումը վաղվան…

Շաբաթվա ծրագրերում են ընթացող հանրակրթական տեխնոլոգիական, հասարակագիտական ստուգատեսների, «Կարդում ենք» և «Մայրենիի օրեր» ստուգատեսների նախագծերը. այստեղ նույնպես, իհարկե, կարող են լինել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։ Եվ լավ է, որ առանձին խմբեր նախաձեռնում են ուսումնական օրացույցով որոշված հաջորդ ստուգատեսների նախապատրաստումը։

Անկալում ենք, որ նախագծերով ուսուցմանը միանան ոչ միայն ծնողները, նաև այլ մասնագետներ, մեր գործընկերները, կբերեն իրենց ուսումնական նախագծերը, կդառնան մի ուսումնական նախագծի հեղինակ, ղեկավար ու կազմակերպիչ, մասնակից։ Համեցեք… Միայն այսպես կրթությունը կդառնա հանրային գործ, դպրոցը կդառնա բոլորինը, սովորողը և ուսուցիչը կրթությամբ կկարողանան ավելի ու ավելի բարդ կենսական խնդիրներ լուծել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրի ուսումնական օրացույցում փոփոխություն կատարելու մասին

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, ծնողներ, աշխատողներ, կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերող կազմակերպվող ձմեռային ամենամյա ստուգատեսների մասնակիցներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, գործընկերներ. Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի

Հոկտեմբերի 31-ին կրթահամալիր բերող 28 երթուղիները գործում են նորից

Սովորողների համար ուսումնական պարապմունքների նոր շրջան է սկսում հոկտեմբերի 31-ին` աշնանային արձակուրդից հետո առաջին ուսումնական օրը։ Հրապարակում եմ կրթահամալիրի սովորողների տեղափոխման երթուղիները, դրանց պատասխանատուներին,  պարզաբանումները` այս գործի համակարգող Լուսինե Մամիկոնյանի ներկայացմամբ։ Դպրոցների