Կրթահամալիրում, Ավագ դպրոցում Հրաչյա Աճառյանի ծննդյան օրվան նման վերաբերմունքը լեզվի օրերի շրջանակում այսպիսի մակարդակով, ուսուցիչ-սովորողների լեզվական ուսումնասիրությունների ներկայացումն Ավագ դպրոցի ընթերցարանում պիտի առաջացներ ու առաջացրեց հուզմունք, ոգևորվածություն, երախտագիտության զգացում՝ Հասմիկ Ղազարյան-մայրենիի մշակի ու մյուս կազմակերպիչ-մասնակիցների նկատմամբ… Երանի՜ մեզ, որ այսպիսի գիտնական-հայագետ ունենք. Հրաչյա Աճառյանի նկատմամբ որ տարիքից սկսած ինձանում էլ, Գևորգ Հակոբյանի մոտ էլ ակնածանք է առաջանում, որի փոխանցումը հենց մեր հեղինակային մանկավարժությամբ պիտի արվի, նույնը՝ Կոմիտասի, Սեբաստացու դեպքում… Ես պնդում եմ իմ առաջարկը, որ այսօր արեցի՝ որպես հավաքի ամփոփում. լեզվի օրերի-գրաբարի օլիմպիադայի եզրափակումը նշանավորել Հրաչյա Աճառյան մրցանակ-կրթաթոշակով…

Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի, Արմինե Բաղդասարյանի:

Ա՜յ քեզ սեմինար պարապմունք. Մարմարյա սրահում հարյուր հոգիանոց ուսուցչական ազգագրական պարի խումբն է Ստեփան Թորոյանի ջանադրությամբ փորձ անում, քիչ հեռու, համերգային դահլիճում՝ մաեստրո Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի փորձն է… Իսկ սեղանի թենիսի նորացված սրահում՝ ուսուցչական հավաքականը… Պատրաստվո՞ւմ ենք հայտարարված մանկավարժական աշխատողների բաց մարզախաղերի, եթե ոչ գարնանային արձակուրդներին, ապա գեթ աշնանային… Իսկ պարի-երգի այս զուգահեռ ջանքերը կմեկտեղվեն, իհարկե, որպես աննախադեպ համերգ-հարսանիք նախագիծ, մայիսյան սեբաստացիների «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա համերգ-ցուցադրությամբ… Մեկնարկը երեկ եղավ… ի՞նչ մնաց:

Գեղարվեստի նոր բնակիչները:
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի:

Երեկ իմ օրն սկսվեց Մայր դպրոցում՝ Միջին ու Ավագ դպրոցների սովորողների և աշխատողների առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցելով… Ես չէի կարող հենց այստեղ չհայտարարել հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի մեկնարկի մասին… Իմ օրն ավարտվեց երեկոյան ուշ, համերգային դահլիճի վերածված մեդիակենտրոնում… Ահա այսպիսի հանգամանքներ ինձ մղեցին պահպանել ավանդույթն ու… բեմ բարձրանալ Հովսեփ Աբրահամյանից ու Սուրեն Պողոսյանից առաջ… Մեկ, որ Սուրենն ու Հովսեփն այսպիսով իրենց ստեղծած համերգով կարողանում են շնորհավորել ուսուցչուհիներին, մայրերին, ընկերուհիներին… Տոնը տոն դարձավ: Երկու դասընկեր՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի 2016-ի շրջանավարտներ, այսպես մեկնարկեցին «Ցտեսություն» ուսումնական նախագծով՝ ստեղծագործական ինքնաարտահայտման շրջանը, որ, ինչպես խոստացավ Սյուզի Մարգարյանը, հասանելի կլինի շրջանավարտներից յուրաքանչյուրի համար՝ անհատական-խմբային համերգների, ցուցադրությունների, ներկայացումների, ստեղծագործական այլ հավաքների տեսքով… Կաջակցենք ու… կծափահարենք:

Էտած և չորացած ճյուղերից պատրաստում ենք կապոցներ:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի, Արմինե Բաղդասարյանի:

Ես գնահատում եմ համերգը համերգից առաջ՝ Սուրենի-Հովսեփի ընկերների համերաշխ-ոգևորված-նպատակադրված՝ երկու ամիս տևած ջանքերով, որի ականատեսն եմ եղել Մայր դպրոցում, Գեղարվեստում, Մեդիակենտրոնում… Այսպիսին է լինում ուսումնական նախագիծը՝ իր մտահղացումով, ընթացքով ու արդյունքով՝ շոշափելի-հրապարակային, շարունակելի… Ավանդույթի համաձայն ես վերջին խոսքն ասացի՝ այն խթանող-աջակցող միջավայրը, որ կա կրթահամալիրում, հենց պատանեկան տաղանդի այսպիսի ինքնադրսևորման համար է… Պետք էր երեկ ժամը հինգից յոթը համերգից առաջ լինել Մեդիակենտրոնում ու տեսնել, թե սովորողների-մասնագետ ուսուցիչների մեծ խումբ ինչպես են Սուրենի-Հովսեփի հետ պատրաստում համերգը. ինքնավարության-փոխօգնության-համերաշխության՝ ստեղծագործական հավատարմության ցույց էր այս համերգը:

Իմ օրագրում շարունակում եմ ներկայացնել կրթահամալիրի 1993-95 թթ գործունեությունը՝ կրթահամալիրի «Ծիր կաթին» երկշաբաթաթերթի, նրա «Մենք» հավելվածի էջերով, հրապարակումներով… Իսկական օրագիր է. սովորողներն են և նրանց ներկայացմամբ՝ ուսուցիչները… այդ թվում և ես: Անբաժան: Անգամ, այն ժամանակ, երբ ես նոր-նոր սկսել էի կատարել ՀՀ լուսավորության նախարարի պարտականությունները…

«Որպես նախարար ես մնում եմ ձերը, նախկինը, ձեր գործընկերը»…

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Բաղդասարյան
# 608

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1990-ից… մեր օրեր․ գիր է, որպես հետաքննություն ու անդրադարձ

Այսպես եղավ. Գարիկ Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ ամուսինը, մայիսի 24-ին, Էմմայի նման, աշխատավայրում ընկավ-անշնչացավ․․․ Քույրս, պատմել եմ, կրթության տեսչության իր աշխատասենյակում, աշխատանքի մեջ, աթոռից հանկարծ ընկավ․․․ Գարիկը՝ արդեն թոշակառու, պարտիզպան,

Թող ձեր ասածով լինի… Հրաշալիք է…

Ես կորցրել եմ ոչ միայն իմ գրի-պատումի՝ աշխարհի որերորդ հրաշալիքը համարվող կրթահամալիրի տնօրենի-տիարի-Աշոտ Բլեյանի օրագրի անընդհատությունը… Երեկ օրվա վերջին եմ հայտնաբերել կորուստը… և ընթերցողներից. երեկ իմ ashotbleyan.mskh.am բլոգի մուտքերի թիվն անցել

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,