Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները, ինձ հրավիրել են «Ռոսիա մոլ»-ի բացմանը, որը կայացավ մարտի 5-ին, ժամը 14:00-ին: Շաբաթ է, ես գիտեք, այլ անհատական պլանով եմ շաբաթ օրն աշխատում, որոշեցի Դավթի հետ առաջիններից մեր ընտանիքում, կրթահամալիրում, Երևանում, մտնել իմ աչքի առաջ երկար ժամանակ կառուցվող-ստեղծվող առևտրի ծառայությունների կենտրոն… Ես չգիտեի, որ կհայտնվեմ լրագրողների ուշադրության կենտրոնում, որքան էլ երբեք ուշադրության պակաս չեմ զգացել… Դավիթ Բլեյանն էլ հա´ ձեռիցս քաշում էր՝ ինձ մետրո էր տանում. Ես խոստացել էի զբոսանք մետրոյով ու այցելություն Արևիկ Տատինցյանին… Այս տեսազրույցը պիտի որ կիրակի օրով ծանր չլինի լսելը…

Ինչո՞ւ օպերատորը համառորեն կադրից դուրս է թողնում Դավթին, որ իր ազատությամբ-ինքնաբուխությամբ հաստատ շատ ավելի դիտարժան էր, քան իհարկե, առևտրային միջավայրում կաշկանդված՝ ես… Դավիթը՝ խոսափողը իմ ձեռից փախցնող, Մոլ-ի հատակին հանկարծ գլորվող, շարժվող աստիճաններից բարձրացող, հանկարծ հյուրասիրվող… Արմինե Աբրահամյանը՝ իմ կինն ու Դավթի մայրիկը, բազմազբաղ էր երեկ, ուստի չկարողացավ իր ներկայությամբ պատվել այս քաղաքային իրադարձությունը. Արմինեն պատրաստվում էր Դպրոց-պարտեզի ուտուշ-խմուշին՝ «Կովկաս» համալիրում, որ Թադևոսյան Աշխենի երկար շրջանի պատրաստությունն էր… Ես ու Դավիթը լավ զբոսնեցինք մետրոյով-քաղաքով-այգիներով, Արևիկ-Տաթևիկի հետ հասցրինք կարճ ու կարևոր ժամանակ անցկացնել, այնքան հոգնեցինք, որ շաբաթ իրիկունը պատսպարվեցինք միասին տանը: Ի՜նչ հետաքրքիր է Դավթի հետ: Երկուսով այնքա՜ն հայտնագործություններ արեցինք. Դավթի հարցախեղդը զարգացնող է, իսկ իրիկնային խաղաղությունը, որ պարգևեցինք միմյանց՝ որպես նվեր, հայր ու որդի, ոչ միայն չի գնվում, այլև Աստծո նվերն էլ չի, պարզվում է, որ ակնկալես…

Խոր Վիրապում:
Լուսանկարները՝  Իվետա Ջանազյանի:

Արևիկն, ի դեպ, չգիտի, բայց արժանացել է Էմմա հորաքրոջ «Հոգատարություն» մրցանակին՝ Դիջիթեք 2016-ին Բլեյան-Թադևոսյան-Հովհաննիսյան սեբաստացիների ներկայացրած աշխատանքներից… Քույրական հոգատարության ծնունդ է ստացվածը: Մրցանակը ես հատուկ ակնածանքով կհանձնեմ Խարբերդում, մարտի 7-ին սպասվող ընտանեկան արարողության ժամանակ:

Գարնանային Վրաստան. Վարձիա քաղաք-ամրոց,
Ախալցխայի Ռաբաթ ամրոց:
Լուսանկարները՝ ճամփորդների:

Որ ընթերցողի հայացքը Երևանում նորաբաց «Մոլ»-ին դառնա ամբողջական, ես առաջարկում եմ դիտել, լսել և՛ Հրանտ Բագրատյանին, և՛ Խաչատուր Սուքիասյանին… Ընտրությունը, մոնտաժը Ա1+-ինն է, ոչինչ չես անի…

Էկոհայրենագիտական ճամբար Դիլիջանում։
Լուսանկարները՝ Շոթա Թորոսյանի, Մարթա Ասատրյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

#604

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հուլիսը կրթահամալիրի Բանգլադեշում և Պողոտայում՝ ուրախ, զով, մրգային…

Օրը՝ հուլիսի 3-ը, բաց է. ես այն սկսում եմ պատշգամբում. դիմացս, դեպի Շուշանի սենյակ, Նորքի բլուրն է՝ իր հեռուստաշտարակով։ Երեկ երեկոյան 11-ին մոտ Բաղրամյան պողոտայից հեծանվով գալիս էի. Սայաթ-Նովա-Խանջյան ճանապարհից

Կրթական խնդիր է՝ բարձրանալն ու բարձրացնելը

Տիգրան Մանսուրյանին միշտ հաճելի է լսել, անգամ, այսպիսի հետաքրքիր, իրեն արժանի՝ Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Լիլիթ Պիպոյան ընկերակցության մեջ, երբ յուրաքանչյուրն առանձին լսելի է, ներկայանալի: Ես առանձնացրի. «Այդ «ռաբիս» կոչված

Կույտը ծաղկից զանազանելու մասին է իմ գիրը

Տեսեք՝ այսքան տարեկան դարձավ իմ թոռնուհի Արևիկը՝ Դավթի երկու ձեռքերի մատների քանակով՝ տասը տարեկան։ Իսկ Արևիկը, ինչպես բլոգում հայտարարել է՝ «Ես պոետ եմ»... Կարդանք միասին։ Վախ Խորը գիշեր էր, մտածում էր՝ Ինչ է