Շուշան Բլեյանն իր երևանյան արձակուրդի օրերին՝ Վիեննա մեկնելուց առաջ, ինձ հանձնեց մի թղթե տոպրակ… Իմ 1999-2001 թթ հայտնի շրջանի արխիվային վկայությունների՝ իմ նամակների մի հուզիչ փաթեթ… Շուշանի մանկությանն առնչվող ամեն մի անդրադարձ ինձ համար, հաստատ, ամենացավոտն է՝ խուլ-համր-կույր դառնալու աստիճան… Չգիտեմ, չեմ որոշել, թե իմ կենսապատման՝ անընդհատ օրվա գրի մոտեցող վեցհարյուրերորդ հրապարակումը, ցաքուցրիվ արխիվս, ինչ մնացել է-կա, թվայնացնելու, կորստից փրկելու որոշումն ինչի կբերեն: Ես չգիտեի, մոռացել էի, չէի ենթադրում սրանց գոյության մասին… Ի՜նչ վտանգավոր, ի՜նչ կարևոր գոյություններ են յուրաքանչյուրը… Կարինե Ջանոյան, Շուշան, Տաթև, Լիլիթ Բլեյաններ, ահա, նորից հուզվեցի, այս օրերին չեմ հաղթահարում «թղթիկներ»-ի ազդեցությունը… Հիմա մեկ բառով՝ շնորհակալ եմ: Առայժմ քննչական մեկուսարանից դուրս բերելու համար խնամքով ծալած «քսիֆի» վիճակից դուրս հանեցի թղթապանակային տեսքի՝ արանքում աչքերս թռցնելով վտանգներ-խայթոցներ պարունակող տողերից ու կենտրոնանալով բուժիչ-բալասան պարբերությունների վրա… 1999-ի մայիսին ինձ կալանելու ժամանակ Շուշանը չորս տարեկան չկար ու իմ՝ Նուբարաշենի բերդում ապրած 1999-ին, 2000-ին, մինչև 2001-ի հուլիսը Շուշանը դարձավ հինգ տարեկան, նույնքան, որքան Դավիթ Բլեյանն է հիմա, հետո՝ վեց տարեկան՝ դպրոցական սեբաստացի… Պատմել եմ. պայմանավորվել էինք ընտանիքով, որ Շուշանը չիմանա՝ ես որտեղ եմ, իմանա, որ հիվանդանոցում եմ: Նուբարաշենի Կլոր բերդի մանկական սենյակում ամենամսյա հանդիպումների հնարավորությունը, պատմել եմ, իմ կյանքի ամենախոցելի ժամերը, ազդեցություններն էին… Ու իմ նամակների շարքը Շուշանի քույրիկներին, մայրիկին… Անձնականն այստեղ, որ միայն մերն է, շատ է, բայց կա ընդհանրական-մանկավարժական-հեղինակայինը. ուրիշ ե՞րբ ու որտե՞ղ, եթե ոչ հիմա ու իմ բլոգում-օրագրում՝ վեցհարյուրերորդ գրի հոբելյանականին պատրաստվելիս… Նորից ու նորից շնորհակալ եմ հավատարմության ու խնամքի համար: Ահա, 2001թ. մարտի տասնմեկին քսանմեկ տարեկան դարձող Տաթևին՝ Շուշկիին այսպիսին՝ պայծառ դարձրած քույրիկին, գրում եմ. «Քո ծննդյան օրը, Տաթևիկ, մի գաղտնիք բանամ, որ ինձ օգնել է գտնել Ռոդարին. պահմտոցի խաղը, որ Շուշկին շա՜տ է սիրում, կապված է հանելուկների նկատմամբ ունեցած նույն հակման հետ՝ նոր կորած էի, իսկ այժմ կամ, ես արդեն չկայի, պարզվեց, ահա, այստեղ եմ: Նման կանխորոշված վտանգ հաղթահարելու շնորհիվ Շուշանիկի մեջ ամրանում է իր նկատմամբ վստահությունը, աճելու հատկությունը, լինելիության երջանկությունը»…
Հետևե՛ք իմ օրագրին ամեն օր՝ այն վայրիվերումներով է, ինչպես ես ու իմ կյանքը… Չորսի հինգի արանքում Դավիթ Բլեյանն այսօր Շուշկիի 2001-ի տարիքին նույն պահմտոցիի տարերքի մեջ… Կիրակի Արմինե մայրիկի հետ դուրս էին եկել, երբ վերադարձի զանգը տվեցին, ես որոշեցի… անհայտանալ, պախկվել… Դուռը բաց եմ թողնում… Մտնում են աղմուկով, բան ունեն ինձ անհամբեր պատմելու, իսկ ես չկամ… Տեսնեի՜ք մայրիկի ու տղայի վախը, զարմանքը, հրճվանքը երբ վերջապես ես հայտնվեցի-գտնվեցի…

Դպրոց պարտեզի նախակրթարանի նկարիչները:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Մինչ Հայաստանում չեն մարում խոսակցություն-քննարկումներն այն մասին, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար պատժամիջոցների չեղարկումից հետո, Իրանն ու Ադրբեջանն ընդարձակում են իրենց տնտեսական համագործակցությունը… Կոնկրետ ու քչախոս լինելու համար չէ, որ առաջարկում եմ այս հղումը… Կարդացե՛ք ու մի՛ տխրեք, ես այն համոզմանն եմ եղել ու մնում, որ արտահայտված է այս մյուս հրապարակման մեջ, որից մեջ եմ բերում. «…դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից»… Մի անեկդոտ, որ ես լսել եմ մեր ժամանակների հերոս-պապիկ Լոենիդ Իլյիչ Բրեժնևից, նորից եմ պատմում… Լեոնիդ Իլյիչին հարցնում են.
— Կլինի՞ երրորդ համաշխարհային պատերազմ…
-Ո՛չ,- կտրում է Խորհրդային գերտերության ղեկավարը,- բայց խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարին չի մնա…
Տխուր այս հումորն իրականություն է Սիրիայում խաղաղության հաստատման հինգ տարի տևող ընթացքի համար, որ արտահայտում է գերտերության ղեկավարներից Ջոն Քերին… Կարճ է, կարդացե՛ք:

Դառը քմծիծաղով ես սրանից հետո կարդում եմ Սիրիայում հրադադարի հաստատման նոր ժամկետի մասին այս հայտարարությունը: Այսպիսի մի պայքար էլ մեզ սպասվում է հանուն հին Երևանի, հանուն մեր քաղաքաշինական ինքնության, այստեղ էլ՝ արդյունքում քարը քարին չի մնալու մեր ազնվական անցյալից… Դե ո՜նց մնա, երբ, Հովհաննես Թումանյանի ասած՝ մռայլ երրորդություն են կազմել ճարտարապետը-շինարարը, պատվիրատու-մեծահարուստը և պետական թե քաղաքային իշխանությունը…

Օրագրի ընթերցարանը, այսպիսով, դարձավ թեթև-ժամանցային՝ մարդկայնացա՞վ, թե՞ բովանդակազրկվեց…

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 592

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս քաղաքում այսպես որքա՞ն ապրել կլինի…

Միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, իսկ հումորի զգացում ունեցող կանայք ամենից երկար են ապրում․ նորվեգացի գիտնականների պնդումներն են, չնայած սրանք բաներ են, որ մարդ

Չպետք է սիրասթափվել. հրաշքի սպասումը ծնում է լուրջ ընտրողի պակաս

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Փառքդ շատ, Տեր Աստված, որ մեզ քո պատկերով ես ստեղծել…

— Էս ի՞նչ ես արել, Դավիթ Բլեյան… Կենտրոնացած զբաղված էի Ուկրաինայի ու Խաչատրյան Արտեմի եղբոր՝ սեբաստացի շրջանավարտ Արտակի առևանգման շուրջ ինտերնետից հնարավոր տեղեկություններ հայթայթելով: Անընդհատ կապի մեջ Արտեմ Խաչատրյանի հետ` սկսել