Քեզ կգովեն կամ կհայհոյեն, կնվիրեն կամ կդավաճանեն: Քանի դեռ նրանք իրավունք ունեն որոշելու, թե ով ես դու կամ ինչպիսին ես, դու չես կարող ինքդ քեզ գտնել: Վերցրո՛ւ նրանից այս իրավունքը, ինձանից՝ նույնպես:

Կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը և իր սան՝ Ավագ դպրոցի սովորող Մկրտչյան Մարտինը որոշել են մասնակցել Թբիլիսիում, փետրվարի 4-ից 7-ը ընթացող սուսերամարտի միջազգային բաց մրցաշարին… Ինչո՞ւ ես պիտի չաջակցեմ իրենց այս նախագծի իրագործման հարցում. սիրով եմ աջակցում:

Շաբաթ օրը, երբ Մայր դպրոցում հետևում էի փետրվարի 1-ի ուսումնական պարապմունքների վերսկսման պատրաստության աշխատանքներին, մարզադահլիճում հանդիպեցի Միքայելին և Մարտինին՝ տենդագին պարապելիս: Իրենց կյանքի գործը, իրենց որոշումը. սրան եմ ես անվանում անմահանա ուսուցում…

Ա՜յ քեզ խորհուրդ հակադեպրեսիվ, այն էլ հայտնի ֆիզիկոս Սթիվ Հոքինգի կողմից՝ իր 74-ամյակի կապակցությամբ… «Սև խոռոչներն այնքան էլ սև չեն, մի՛ հանձնվեք, միշտ էլ ելք կա»:

Մորս խոսքերից է. «մորը տես, աղջկան ուզի… », թաիլանդական իմաստությունը հուշում է` ավելի լավ ճանաչելու համար, պետք է աղջկա տատին էլ տեսնել:
Այսպիսի ուսումնասիրություններ էլ կարելի է հեռավորության վրա անել. գիտնականները սկսել են 96 տոկոս ճշգրտությամբ կարդալ մարդկանց մտքերը

Բնապատկերներ:
Լուսանկարները`Անի Սարգսյանի:

mskh.am-ը լեցուն է առցանց ուսուցման, 2016-ի հունվարի հաշվետվություններով… թվերի բերած ցուցանիշները խոսուն են, իհարկե, բայց ինչքա՜ն կարևոր գնահատումներ՝ սովորողի, ուսուցչի ու ծնողի, ինձ ու ձեզ չի հասնում, մնում է չասված կամ անլսելի ասված: Ափսո՜ս, կարևոր հեղինակային փորձ էր: Ինչպե՞ս կազդի առցանց ուսուցման շրջանը փետրվարյան ստուգատեսների վրա… Սովորելը կդառնա՞ անհատի վերցված իրավունքը…

Եփրատ և Տիգրիս գետերի վրա ջրային խոշոր նախագծերի իրագործումը մինչև 2019-ը ավարտելու` Թուրքիայի կառավարության այս հայտարարությունը կարդացի զարմացած: Ա՜յ քեզ թափ ու մասշտաբներ… 22 խոշոր ջրամբար ու 19 հիդրոէլեկտրակայան… Հենց հիմա վեր կացա ու շարժվեցի պատմական երկու գետերի այդ հանգույցները տեսնելու…

Կինոֆոտոակումբի արխիվային լուսանկարներ. 2012 փետրվար:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Առողջապահության նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխաներին դպրոց ուղարկելուց, իսկ կրթության և գիտության նախարարությունը սպառնում է չհաճախումների տեսչական ստուգումներով` ուսումնական պարապմունքները վերսկսելուն պես…

Իսկ բենզինը այդպես էլ չի էժանանում. կրկնակի թանկ է, քան Ռուսաստանում, երբ Հայաստան այն  մտնում է առանց մաքսազերծման…

Կրթահամալիրի Միջին դպրոցի սովորող Կամենդատյան Միքայելը մարտ ամիսը կօգտագործի՞ իր այս ուսումնասիրությունը շարունակելու, տեղում խոսելու Ազատ գետի շահառուների հետ, Ազատի վտակից՝ Գողթի երկայնքով բերելու-ներկայացնելու Բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա 6-րդ ստուգատեսին:

Ուրախ սելֆիներ:
Լուսանկարները՝  Մարինա Մկրտչյանի:

Օրագրի ընթերցարանը

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան

#569

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ջրվել-սարսռել-թոթափել ու հավեսով անցնել քո կյանքին

Մեր ճամբարներն ուսումնական-մարզական-հայրենագիտական պիտի լինեն և այդպիսին են, ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում. բոլոր նախաձեռնությունները՝ անհատական թե խմբային կստանան անհապաղ ու կոնկրետ աջակցություն… Երեկ մեզ այցելել են նաև սուսերամարտի օլիմպիական

Աշխատանքի սուրբ Ոգին կալերու մեջ…

Ամարուան քա՜ղցր գիշեր. գլուխը կամին վրայ դըրած` Աշխատանքի սուրբ Ոգին կալերուն մէջ կը նընջէ: Կը լողայ մեծ Լըռութիւնն աստղերուն մէջ ծովացած: Անհունը` բիւր աչքերու թարթափով՝ զի՛ս կը կանչէ: Կարդո՞ւմ եք

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ