Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, ծնողներ, աշխատողներ, կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերող կազմակերպվող ձմեռային ամենամյա ստուգատեսների մասնակիցներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, գործընկերներ.

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։ Շեշտում եմ, որ հանրապետության հանրակրթական դպրոցներում հունվարին ուսումնական պարապմունքների տևական ընդհատման պատճառով կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցում հունվարին և փետրվարին պիտի կատարվեին և կատարվել են փոփոխություններ։

  1. Կրթահամալիրում առցանց-հեռավար դպրոցը շարունակվում է ևս մեկ շաբաթ՝ հունվարի 25-29-ը։ Այս շաբաթվա խնդիրներն են.
  • առցանց պարապմունքների շարունակում.
  • հեռավար առցանց դպրոցի արդյունքների ամփոփում. ինչպես ասել եմ յուրաքանչյուր սովորող՝ իր ընտանիքով-միջավայրով-մասնակիցներով, յուրաքանչյուր խորհրդատու ուսուցիչ հարգանքով-անաչառ պիտի անդրադառնան իրենց ուսումնական գործունեության այս շրջանին.
  • 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության արդյունքների ամփոփում-գնահատումը.
  • փետրվարի 1-ին մեկնարկող 2-րդ կիսամյակի նախապատրաստումը.
    հունվարի 26-ին պիտի արված լինեն սովորողների անհատական ուսումնական պլանի, աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության փոփոխությունները, հրապարակված լինեն ուսուցման կազմակերպմանն առնչվող բոլոր փոփոխությունները, դպրոցների դասացուցակները.
  • հանրակրթական, արդեն փետրվարյան, ստուգատեսների, առարկայական օլիմպիադաների  նախապատրաստական աշխատանք։
  1. Նկատի ունենալով, որ հանրակրթական մեր ստուգատեսները բաց են, հանրապետության, Արցախի մյուս սովորողների, այլոց մասնակցության հնարավորության համար հունվարյան ստուգատեսները տեղափոխվում են փետրվարի 8-19։
  1. Փետրվարի 6-ին մեր ստուգատեսային-տոնական-ավանդական ղափաման է։ Այս անգամ ստուգատեսներն ավարտելու փոխարեն կսկսենք միավորող տոն-ծեսով։

Բոլորին առողջ, հետաքրքիր առցանց աշխատանքի նոր շաբաթ եմ մաղթում, որը անհատականացվելու, ինքնուրույնանալու, ավելի ընտանեկան դառնալու նոր լիցք ստացավ։ Առջևում շատ մրցանակներ խոստացող ստուգատեսային փետրվարն է, որի երաշխավորն եմ եղել և մնում։

Դե, իսկ աշխատողներով վաղը հանդիպում ենք. հանդիպման վայրն ու ծրագիրը չեն փոխվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լրացուցիչ կրթության ճամբարի նոր փուլի մեկնարկ օգոստոսի 1-ին

Օգոստոսի 1-ին մեկնարկում է լրացուցիչ կրթության ամառային ճամբարների 8-րդ փուլը։ Ես այսօր նայեցի ճամբարների` հրապարակված ծրագրերը, ճամբարի կազմակերպման կարգը։ Հաշվի առնելով լրացուցիչ կրթության ճամբարի կարևորությունը, հունիսի 13-ից կուտակված փորձը, հանրակրթության

Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական աշխատանքը

Կարդացեք, փոխանցեք մյուսներին, տարածեք։ Սեբաստացիներ բոլոր տարիքների, սեբաստացիական հունվարն ավարտվում է՝ իր ուսումնական-ստուգատեսային ճամբարներով։ Փետրվարի 1-ը, 2-ը այդ շրջանի ամփոփման, նախագծային ուսուցման արդյունքների, ուրախության, հավեսի ներկայացման օրեր են կրթահամալիրում ու