«Մոմցելիձե-Բլեյան ընտանեկան Ամանոր» ուսումնական նախագծով, հունվարի 1-ին մենք շարունակեցինք մեր թափառումները տոնական Թբիլիսիում: Դավիթը ճոպանուղու բարձունքից տեսավ Կասպից ծով թափվող Քուռ գետը… Սա այն գետն է, որ ներառել է Դավթի ամենօրյա ճանապարհի ընկեր Հրազդանը, Դավթի 2016-ի հայրենագիտական բարձունք՝ Արաքսը… Հետո մենք եղանք Սուրբ Գևորգ վերանորոգված եկեղեցում, անակնկալ հանդիպում ունեցանք վանաձորցի հարգելի տիկնանց մի խմբի հետ, որը առաջնորդում էր մեր Արամազդ Ղալամքարյանի մայրիկը: Թբիլիսին լեցուն է ամեն կարգի հայերով…ես՝ ինչպես բանգլադեշում, Դավիթ Բլեյանն էլ՝ ինչպես տանը… այս անգամ իր վրաց եղբայր՝ Նիկոլոս Մոմցելիձեի հետ: Տեսանյութը, որ սիրով ձեզ համար նկարել, մոնտաժել է վրացերենը վերջնականապես չմոռացած Արմինե մայրիկը, ներկայացնում եմ առանց մեկնաբանության: Դիտեք տեսանյութը, իսկ ես շտապում եմ խաշի:

[youtube https://www.youtube.com/watch?v=uyvKKHs4UP0?rel=0&controls=0&showinfo=0]

#543

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՜վ զարմանալի….

Ես Գյումրիում էի, երբ տեղեկացա, որ Առողջապահության համակարգի աշխատողներ են այցելել կրթահամալիրի դպրոցներ՝ իրենց պարտականությունները որպես նախաձեռնություն լայնորեն գովազդելով…  Հետո ինձ պատմում են… Հեռախոսով մի բուժաշխատող մյուսին նկարագրում է մեր

Հայկական Միջերկրականում մեդուզաները չեն խանգարում․․․

Ինչպե՞ս ենք իմանում մեր ուխտի օրագրությունը․ քանի՞ օր ենք հայոց Երուսաղեմում․․․ Ախր ուխտի օրերը, որքան էլ մեկը մյուսից տարբեր, նման են այնքա˜ն, որ ստեղծել են մի երանելի վիճակ՝ ազատ մեր

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ