«Գրապտույտի» հիմնադիր 9-րդ դասարանցի Գոհար Հովհաննիսյանն այն համարում է հաջողված նախագիծ։ Ես էլ… և «Գրապտույտի» պես, իմ օրագիրն էլ՝ իր 540 գրերի ամբողջությամբ։

Երեք դիտարկում ունեմ, որ այս գրով ասվող է, կընդունեք, թե չեք ընդունի։ Կրթահամալիրն իր ազատությամբ մասնագիտական (առարկայական) ինքնադրսևորման մշտական հնարավորություն է տալիս, այո՛, դրանով դրսևորվեք, բայց մեր մասնագիտությունը մանկավարժական աշխատանքն է, ու բնագավառը՝ մեր դեպքում՝ հեղինակային մանկավարժությունը… Կրթահամալիրը 1989-ին ստեղծվել է սրա իրագործման՝ մշակման, կազմակերպման ու տարածման նպատակով, սա ես թույլ չեմ տա զանց առնել 2016-ին, ավելին՝ սա ուղղորդող կլինի յուրաքանչյուր կոնկրետ անձի և արարքի դեպքում։

Դեկտեմբերի 28-ը Գեղարվեստի դպրոցում։ 
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Տուն պահելու խնդիրը Հայաստանում ո՞վ չունի։ Ես՝ ձեզնից մեկը։ Բայց մեր՝ սեբաստացի մանկավարժական աշխատողներիս դեպքում դա պիտի անենք մե՛ր աշխատանքով, որ մանկավարժական է. հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատող ենք մենք, մեզնից յուրաքանչյուրը։ Իմ ջանքերը, վերջին տարում առավել նկատելի, ուղղված են այսպիսի հնարավորությունն իրական դարձնելուն՝ լրացուցիչ վճարովի կրթական ծառայությունների աշխատանքների առաջարկի ստեղծում՝ հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման և տարածման բոլոր փուլերում…. Ես 2016-ին ստվերից կհանեմ, չեմ հանդուրժի, ուղղակի, բովանդակազուրկ արհեստականությունը-ձևականությունը… Ազատություն, այո, կարգապահ մանկավարժական գործունեություն հեղինակային կրթության իրականացման շրջապտույտում՝ հիմնված կրթության բոլոր մասնակիցների, բոլոր մանկավարժական աշխատողների հարգանքի վրա…

Տրամադրություն։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Դեկտեմբերի 28-ին, աշխատանքային լիարժեք օրով Մեդիակենտրոնում մանկավարժության լաբորատորիայով ու կրթահամալիրի ուսումնական հաստատությունների ղեկավարներով, տեսեք, ինչով ենք զբաղված. պատրաստվում ենք նոր տարվա հունվարի 11-ին նշանակված կրթահամալիրի խորհրդի նիստին, խորհուրդ՝ նոր կազմով։ Մենք առավելագույն կազմակերպական-բովանդակային աջակցություն պիտի ցույց տանք ուսումնական հաստատությունների ղեկավարների պաշտոններն զբաղեցնողներին՝ հաստատություն 2016-2018 թթ զարգացման ուղեցույցներ մշակելու։ Չեք մոռացել՝ նրանցից յուրաքանչյուրը բաց առաջադրման-ներկայացման փուլում ստացել է աշխատողների, ուսուցիչների, ծնողների հավանությունը… Եվ ինչ ջանասիրությամբ նրանք մասնակցեցին հաստատության ղեկավարի հավաստագրի ստացմանը, հիմա ստեղծական-եռանդուն պիտի լծվեն բոլորիս համախմբող գործի ծրագրմանը… Իսկ դրանք բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր չեն…

Աննա Հայրոյանի նամակն ինձ հուզեց. չէի սպասում, թե սպասված էր իր դիպուկությամբ, որ սրտից է գալիս…. Մեջ եմ բերում.

Շատ շնորհակալ եմ «Ձմեռ պապ 2015» ծրագրով պարգևատրման համար, իսկական անակնկալ՝ ուրախ և անսպասելի…
Սիրելի՛  Ձմեռ պապ, երբ կեսգիշերն անց կարդացի նամակը, շատ ուրախացա, քանի  որ այն ինձ համար շատ անհաժեշտ էր և կարևոր: 

Մեր Ռոքսին հավանում է իր նոր բնակարանը
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։

Մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի ձևակերպումն է՝ նախակրթարան ստեղծած դաստիարակ… Եվ Ձմեռ պապն արդարացի էր, որ մեր դաստիարակներին և մանկավարժական աշխատողներին չջոկեց՝ որպես հավաքանի ստեղծող արժևորեց… Հալալ է։

Ես նոր Տարի եմ մտնում,- բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո, կամքից, Ղեկավա՜ր,
Շուռ է գալիս ու դառնում — հավիտյան ու հար…
Ու դառնալու է անվերջ… մինչև չմնա
Ո՜չ մի ձգտում, ո՜չ մի կամք աշխարհի վրա…
Օ, Նիրվանա տևական, քե՜զ եմ անրջում,-
Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում…
Եղ. Չարենց

— Պա՛պ, դինոզավրերը կարո՞ղ են Աստծուն ուտել,- հանկարծ հարցնում է Դավիթը…
— Աստծո՞ւն, Դավի՛թ, էդ ո՜ւր հասար… Չենք թողնի, դու, ես, քո ընկերներն ու դաստիարակները չենք թողնի, Աստծու հետ կլինենք…
— Պա՛պ, ես դինոզավրից չեմ վախենում…
Ես էլ՝ Դավթի մտքերից-արարքներից… ինչ լեզվին գալիս է՝ ասում է, ինչ խելքին փչում է՝ գործում է:
Մեր գառնուկը… մեծանում է… ի՜նչ արագությամբ. 2016-ի սեպտեմբերին իր տարեկիցների հետ կհայտնվի կրթահամալիրի 5 տարեկանների ուսուցման դասարանում… Մամա՜ ջան… Ի՜նչ արագություն…վախեցնող…

Ձմեռ պապը հավաքել էր Դավթին ու իր քույր-եղբայրներին մեր տանը։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։ 

Օրագրի ընթերցարանը

#540

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բան քեզ ի հաճոյս… Գտող զիս արա…

Օրը՝ 2016-ի սեպտեմբերի 15-ը, սկսում եմ որպես ընդհանուր պարապմունք՝ առավոտ լուսո ժամը 5-ին: Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին ու… Ներսես Շնորհալուն: Ի՜նչ աղոթք է «Առավոտ լուսո»… Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ

Մի ապի կա երկնքում, նա չի թողնի մեզ մենակ…

Ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ Իրինա Ապոյանը ոգևորված պատմում էր օտարերկրացի մասնագետների՝ պատանիներին անգլերեն լեզվով ուսուցման, կենդանացնող միջավայրի ազդեցության մասին… Կրթական փոխանակումների խելամիտ կազմակերպումը՝ կրթահամալիրի հարմարավետ կացարաններով, մեր բաց, ստեղծական ու

Գիր-պատում է չասելու մասին…

Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»… Այսօրվա Հայաստանի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհական կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ինչ յուրացնի, որովհետև համարյա ամեն