Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք.
— Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում է.
— Ժամանակ եմ ուզում, ես ժամանակ եմ ուզում… 
Հիմա, հենց հիմա (բացում է նվեր ստացած տուփը) ես ուզում եմ խաղամ… Երեկոյան չեմ ուզում, հիմա եմ ուզում… Ձեր ժամանակը չի, իմ ժամանակն է…
— Ի՞նչ ես ուզում ինձնից, աˊյ քինդեր սյուրպրիզ,- արձագանքում է իմ հանդիմանական-սաստող հայացքին,- թող՝ իմ համար խաղամ…
— Դավիթ, ուշանում ենք գործից…
— Իմ գործը խաղալն ա… Դուք որ չուշանաք գործից, ես չխաղա՞մ… Չիշիկս գալիս է… չանեմ, որ գործից չուշանա՞ք… Չի լինի՞ ձեր գործը վերցնեք՝ գնաք մեր տանից…
Մարդը՝ իր տանը ու ժամանակի մեջ…

Դավիթն այսօր իր խմբում:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:

Տեսա՞ք՝ ի՜նչ արագությամբ Յուրա Գանջալյանը կարդաց մեր Սթիվ Ջոնսոնի անգլերեն «Ամեն ինչի վատը լավ է քեզ համար» աշխատությունը, ներկայացրեց մեզ ու դեռ իր գրածի չափ քոմենթ էլ գրեց… Տեսա՞ք՝ ինչպես երկու-երեք ամսում մեր հեղինակած ուսումնական-ընտանեկան նախագծերի ֆլեշմոբը, մեր պատմաբան-հասարակագետներ Վահրամ Թոքմաջյանի, Աշոտ Տիգրանյանի ձեռամբ վերածվեց ֆլեշ-բոմբի… Ի՜նչ արժանի լսարան եղավ Միջին-Ավագ դպրոցի բլոգերների մի խումբ հայտնի մեդիասրահում Արթուր Բախտամյանի ու Լևոն Գալստյանի համար՝ իրենց ներկայացրած «Չարտասանված նոբելյան ճառեր» ֆիլմին… Նոր անվանակարգ եմ հայտարարում՝ որպես հանրակրթության ցուցանիշ՝ «Նոբելյան մրցանակի արժանի լսարան»…

Անցանկապատ Նոր դպրոց
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի

Չտեսնել-չհիանալ չեք կարող, ի՜նչ ժամանակին մեր բակերն ամանորյա հեքիաթի կանչ են ստանում՝ գույներով-ձայներով-լույսերով… Ինչպես «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ճգնաժամը ոչ միայն հաղթահարեց, այլև մաեստրոյին՝ մեր Հարություն Թոփիկյանին ինքնավստահությունն ու առաքելականությունը վերադարձրեց։ Ի՜նչ ժամանակին կատարված իրարանցում է Էջմիածին քաղաքի համար, Սվետա Ճաղարյան և ընկերներ, մեր այսօրվա համերգ-ներկայացումը… Իսկ ի՞նչ իրարարանցում է սկսել առաջացնել մեր «Կրթական պարտեզ» նախագիծը քաղաքապետարանում, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմում, հրեն, թիվ 181 դպրոցում… մեր սովորողի և ուսուցչի մեջ, անգամ… Ի՜նչ ժամանակին փլուզվում են մեր մետաղյա ցանկապատերը… Ժամանակն է, չէ՞, որ փոխանցվի այն նախագծի գլխավոր շահառուին և իրականացնողին՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի բնակչին… ա՜յ, կլինի նախագիծ-բոմբ… Հասկացությունը միանգամից քաղաքականացավ՝ մարդու ժամանակն է, մեր կյանքի ժամանակը, այսօր, հիմա ու միշտ… Մենք՝ սեբաստացիներով, մեր հեղինակային կրթական ծրագրով… սրան պատրաստ ենք… Ա՛յ սրան է, որ կուզեմ՝ ձեր, այոˊ, ազա՜տ գործուն կարգապահ մարդու… ժամանակը մեր ազատությամբ, որ կարգապահ գործունեության համար է… Մեր կրթական պարտեզում, մեր թաղամասում իսկը անօդաչու ունենալու ժամանակն է, Գնել Հարությունյան, Էմանուել Ագջոյան և ընկերներ… Վերևից նայի՜, վերջապես նայի-տեսնի-գրանցի մեր ժամանակը՝ իրական մարդու իրական շարժում՝ գործողությունների մեջ, մեր թաղամասի բնակչի՝ մեծով-պստիկով իրական շարժը…  Մենք՝ մեր «Կրթական պարտեզ» նախագծի առաջարկ-սխեմայով, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի գծանշմամբ-լուծումներով հենց այդպիսի հայացքով ենք նայել՝ с птичего полета… Շտկումների ժամանակն էլ կգա, իհարկե, հենց իրագործման ընթացքում, երբ թաղամասի մարդը իր սովորող-բնակչով, ուսուցիչ-բնակչով, իր ժամանակի մարդով կսկսի իրագործումը… որը վաղո՜ւց ընթացքի մեջ է… Տեսա՞ք՝ ի՜նչ կենդանի ֆիլմ արեց մեր «Սեբաստացի TV»-ն, ի՜նչ ֆոտոշարք՝ Արմինե Թոփչյանը՝ իր սաների հետ՝ պտույտով թաղամասում… Ես, որ անհամբեր սպասում եմ Քոլեջի շահառու-սովորողների, Ավագ դպրոցի ծանրակշիռ խոսքին՝ որպես իրենց ժամանակի հերոսներ…

«Կրթական պարտեզ»-ի մի հատված ֆլեշմոբից առաջ:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը «Toyota Yaris»-ով`մեր պուճուրիկ-սպիտակ ջիպով, եկել են իմ ետևից… Օրվա վերջն է… Դավիթը կուշտ քնել է պարտեզում, էլի վերջինը 5-6-ի արանքում արթնացել, վերջինը թողել խումբը… Ինչո՞ւ Դավթի ծնողները լրավճար չեն մուծում այս 5-6-ի արանքի համար… Որքա՞ն են աշխատում մեր դաստիարակները… որքա՞ն լրավճար են ստացել, ասենք, նոյեմբեր ամսվա համար, ասենք, Դավթի խմբի դաստիարակ-դաստիարակի օգնականը… Տաթևˊ Բլեյան, դեկտեմբեր ամսին այս ժամերի համար մարդիկ կվճարվե՞ն… Տեսնենք, տեսնենք… Թե՞ էլի ժամանակը չէ, ինչպես Դավիթ Բլեյանի դեպքում:

Մեքենա եմ նստում…Դավիթն ուզում է չիշ անի… Արմինեն՝ նյարդային…
— Չիշ անելդ հիմա բռնե՜ց…
— Ինչո՞ւ, հիմա չիշ անելու ժամանակը չի՞… Բա ե՞րբ է ժամանակը… Ինչո՞ւ չի կարելի հիմա այստեղ չիշ անել… (անում է մեդիակենտրոնի մայթեզրին, խոտերի մեջ)… Այստեղ լավ է: Ովքե՞ր են էստեղ չիշիկ անում… Պապ, ես ուզում եմ՝ միշտ էստեղ չիշիկ անեմ…

Հանդիպում Արթուր Բախտամյանի հետ:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Ժամանցային ընթերցարան

Ընթերցարան քաղաքական. պարտեզ՝ բնակավայր, աշխատավայր

Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան
# 527

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք

Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին․ «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է․ կտանեք հայրիկիս,

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Այն վերի գլխախնձոր… հարցից՝ ո՞վ է նա…

Երևանագետ՝ ճարտարապետ-պատմաբան Սերգո Տոնոյանի հետ «Հարթակում» սկսված սիրելի-լսելի խոսակցությունը մեծ թվով տարատարիք ճամբարական սեբաստացիների հետ Գեղարվեստի «Հարթակում» հո չավարտվե՞ց․․․ շարունակեցինք միասին քայլել Սերգոյի հետ Երևանի կրթահամալիրի Բանգլադեշում․․․ Կարողացանք զարմացնել երևանագետին․․․