— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի…
Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին կլինի հեղինակային մանկավարժությամբ տոգորվածների կապը-փոխանակումը… Խոհանոցի հիմքում խոհն է… Իսկ ես պատմում էի իմ ու Սոնայի՝ Ռոքսի շանը այցելության, կենդանասեր մեր ընկեր Քաջիկի մասին, ողջ ձմեռ կառուցումը չընդհատող մեր ձիանոցի ու գարնանը գործել սկսողի մասին… անընդհատ, ինչպես կյանքն է որոշված… 2016-ի գարնանը մեր խորհրդանիշ Ռոքսին իր ազնվացեղ զուգընկերոջից յուրաքանչյուր մեր դպրոց-կրթական օբյեկտի համար մեկական քոթոթ կունենա. մեր ամեն դպրոց իր բակում ազնվացեղ պահակ-խորհրդանիշ Ռոքսի կրտսեր կմեծացնի-կպահի…
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։
Չեղա՞վ, եղավ զարգացում, զարգացման ծրագիր կոչվածը, որ հավաստագիր ունեցող-չունեցող դպրոցի ղեկավարի մեր հավակնորդները՝ Շամիրամ Պողոսյանը, Արմինե Թոփչյանը, Տաթև Բլեյանը, Նառա Նիկողոսյանը, Նվարդ Սարգսյանը, Մարթա Ասատրյանը, Մարգարիտ Սարգսյանը 2016-ի հունվարի վերջին իմ միջոցով պիտի ներկայացնեն կրթահամալիրի նորակազմ խորհրդին… Յուրաքանչյուր դպրոցի ամեն մի սովորող-ուսուցիչ-ծնող կարող է ու պիտի մասնակցի-յուրացնի-համաձայն լինի միջնաժամկետ (2016-2018)՝ իր կրթական նախագծի իրագործմանն ուղղված գործողությունների պլանին… Ահա ինչու՝ բաց-մշտական-հարմար մեդիաֆորումները քննարկման պարտադիր ձևեր են, ինչպես Ավագ դպրոց-վարժարանը սկսեց, ինչպես օրինակը ցույց տվեց մեր արհմիութենական կազմակերպության նախագահ Հերմինե Անտոնյանը… Քննարկում՝ երես առ երես, խմբով՝ սպոնտան ու որոշակի, մեծ խմբերով, անորոշ խմբով՝ ֆիզիկական ու մեդիամիջավայրում… մենք պիտի ազատվենք անհոգի-ձևական (ներկան գրանցելու-մի բան ասելու-իբր լսած լինելու համար) գոյությունից… Ասված է՝ սոսկ հանդիսատես չենք հանդուրժելու՝ 2015-ի այս գրից… շարունակած… Մերն է, չէ՞, մեր կրթականը, աշխարհ է, չէ՞, ի՜նչ արհեստականություն, սա չէ՞ ձերը. հասուն մարդիկ ենք՝ սովորող թե ուսուցիչ-ծնող, ընտրեˊք ձեր տունը, ձեր աշխարհն ու ապրեք այնպես, որ ձեր ընտանեկան տանը շարունակեք այդ կյանքը…
Դպրոց-պարտեզի նախակրթարանում տոն է՝ Դավիթի և ընկեր Մելինեի ծննդյան օրը:
Ֆոտոշարքը՝ Կարինե Խառատյանի:
Այս օրերին ինձ զբաղեցնում է ոչ միայն «Սեբաստիա» համերգասրահի արդիականացումը… Մարմարյա սրահը 2016-ին կունենա յուրաքանչյուրի մասնակցությանն ավելի հարմար միջավայր… պարզ-էժան, վաղուց հասունացած լուծումների արդյունքում…
Իսկ կիրակին Նազենի Հովհաննիսյան ու Սոֆի Մխեյան աստղերի ընկերակցությամբ պատարագի մասնակից եղանք Սուրբ Սարգսի առաջնորդանիստ եկեղեցում… իսկական վայելք: Շնորհակալ եմ գերաշնորհ հայր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, հարմարություն ստեղծեց, որ շուրջ երկու ժամ անաղմուկ մասնակիցը դառնանք կիրակնօրյա պատարագի՝ իր թողության ու հաղորդակցության խորհուրդներով… Սրբազանը Դավթի ծնունդից սկսած ուշադիր հետևում է նոր Սասունցի Դավթի առաջացմանը. ամեն ծննդյան օր Դավթի հանրային ներկայացման մի փուլ է… Մանուկների օրհնության ծեսը, սիրելի Աիդա Պետրոսյան ու ընկերներ, մեր ծիսակարգ-տոնացույցում մեր բոլոր մանուկների օրհնության, 2012-ից այս կողմ ծնված երեխաների միացյալ ուրախության տոն, հավաք է… Դավիթ Բլեյանն իր ծնունդով հավաքող-ժողովող, ժողովուրդ ստեղծող առիթ է, այդ ժողովրդի իշխան է՝ սրանից բխող իր միսիայով… Ինքը պիտի պատրաստվի, ու դրանից իր ազատությունը, իր ինքնաբուխ ընթացքը չի շեղվի, տիար Գևորգ Հակոբյան, ես, որպես երաշխավոր, սրան հետևում եմ…
Արեգը։ Տեսանյութը՝ Օլյա Մանդալյանի։
[youtube https://www.youtube.com/watch?v=hOa4YX1d7bk?rel=0&controls=0&showinfo=0]
Վահրամին ու Գևորգ Ստեփանյանին, իմ ընկերներին շնորհակալ եմ՝ օգնեցին այս օրերին մեր տան ընդարձակ պատշգամբը ձմեռային շրջանում լիարժեք գործածման համար հարմար դարձնելու՝ ձմեռային ծաղկանոցով, մարզականով, մշտական գործածման վառարան-բուխարիկով… և մաքուր, ավելորդ ամեն ինչից ազատ՝ ներսուդուրսի համար… Ամեն պատշգամբ այսպիսի պատրաստություն պիտի անցած լինի, ինչպես մեր բակերը դպրոցական, մեր դաշտերը մարզական… Մրսկան ազգ ենք, իբր ձմեռ-ձյուն կա քաղաքում մեր, շուտ քաշվում ենք մեր տները, փակվում չորս պատի մեջ… Մարտական-մարզական դրսի վիճակ եմ հայտարարում… դիմացներս Նոր տարի է մեկնարկում՝ իր ձմեռային հունվարյան ուսումնական ճամբարներով… Շնորհավոր Նոր տարի…
Միջին դպրոցի սովորողները փայտե անսովոր տոնածառ են պատրաստում:
Ֆոտոշարքը՝ Գոհար Եղոյանի:
Ընթերցարան-ժամանցարան
- Ցատկերն ամրացնում են որսկրերը՝ հատկապես տարեց մարդկանց մոտ
- Իր IQ-ով Էյնշտեյնին գերազանցած բրիտանացի տասներեքամյա աղջիկը
- Մարդու աշխատանքն ավազի վրա նկարելն է
Քաղաքական օրակարգով ընթերցարան
- Վրաստանի համար պատմական օր է. «Մետաքսի ճանապարհով» առաջին տարանցիկ գնացքը Չինաստանից Վրաստանով Թուրքիա բեռ կառաքի… Այսպիսով՝ Չինաստանից Եվրոպա բեռների առաքման ժամանակը կրճատվում է հինգ անգամ։
- Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կին գործիչ է ընտրվել քաղաքապետարանում։
- Նոր հնարավորություններ են բացվում Թուրիքայի արտաքին քաղաքականության համար։
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Պան Գի Մունը, կոչ է արել պետություններին անհապաղ սկսել Փարիզում ձեռք բերված Կլիմայական համաձայնագրի պարտավորությունների իրականացումը։
- Ուկրաինայի և Վրաստանի հետ ԵՄ վիզայի ազատականացումը կխթանի՞ արտագաղթը Հայաստանից…
Ծաղկած պատշգամբներ՝ ձմեռվա կեսին:
Ֆոտոշարքը՝ Գոհար Եղոյանի:
Ֆոտոխմբագիր՝ Գոհար Եղոյան
# 525