Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող այլ էներգետիկ տեխնոլոգիաների գործածումը Թուրքիայում… Ո՞ւմ է վաճառելու իր ռազմական ծախսերն ապահովող գազը Ռուսաստանը. հատկապես որ նավթի գները շարունակում են ընկնել: Մի նկատառում էլ` հօգուտ բարոյականության. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն էր, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի պատճառով Ռուսատանի դեմ Արևմուտքի հայտարարած պատժամիջոցներին չմիացավ:

Կովկասում խաղաղության վերականգնումը կախված է Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցությունից... Թուրքիան Ադրբեջանին կաջակցի մինչև բոլոր տարածքների վերադարձնելը։ Խնդիրները լուծվում են սահմանների փոխադարձ հարգանքի հիման վրա։ Սա հայտարարել է Թուրքիայի վարչապետը օրերս Ադրբեջանում պաշտոնական այցի ընթացքում։

Իսկ «Անդրանատոլիական» գազատարի՝ (TANAP) թուրք-ադրբեջանական համատեղ նախագծի կառուցումը, ըստ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարության, կարող է ավարտվել 2018 թվականից էլ շուտ. «Թուրքիան ու Եվրոպայի երկրներն այդ նախագծով իրենց կապահովեն գազի նոր աղբյուրով»։ Կարդացեք այս հրապարակումները, որ ես հետևողական-անաչառ բերում եմ իմ օրագիր զուտ որպես ամբողջական փաստացի տեղեկույթ՝ ճանաչելու համար մեր ու մեր տարածաշրջանի, մեր հարևան երկրների այսօրը, վաղը, նրանց գործողությունները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զարմացնելը թողեք, հարգելի քաղաքապետարան

Տոնական հրապարակային համերգի մոնիտորինգ միշտ եմ անում, այս անգամ՝ ևս… Բովանդակազուկ համերգ. սա ամեն ինչ է, բայց երաժշտություն չէ, այս «համերգ» կոչվածի ողջ ընթացքում ես կանչում եմ՝ «մամա ջան»… Լույսեր, գույներ,

Ուսուցիչը հոգոց հանեց ու ասաց՝ վերցրեք բահերը և առա՜ջ…

Իմ օրագիրն էլ, Անտուանի «Գրապտույտ»-ի նման, այս տարի էլ, անցած տարի էլ, գալիքում էլ ձեռքբերում է… Գրելու ընթացքում «աստիճանաբար դուրս եմ հանում իմ միջի զայրույթը»… Պատկերացնո՞ւմ եք՝ օրվա ընթացքում այնքա՜ն

Գուրգեն Մահարի «Նախերգանք»

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, աշխատանքին, Ու քրտնաթոր երգին ողջույն, Կյանքի նման վեհ ու անգին, Ողջույն մարդուն, կրկին ողջույն, Միշտ բարձրացող ու շառաչուն Ողջույն հնչող անմահ գրին, Ողջո՜ւյն ուժին քո հարաճուն,- Ընթերցողին ու