Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Դրանցից մեկն էլ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում էր:
Վանո Սիրադեղյանի ընկերները թանկ հուշեր պատմեցին ուսանող, արձակագիր, ներքին գործերի նախարար, քաղաքական եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին՝ ամբողջացնելով նրա դիմանկարը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ դպրոցում սահմանել են Վանո Սիրադեղյանի անվան մրցանակ, նաեւ իրենց օրացույցում ներառել են Վանո Սիրադեղյանի օրը: Ավելի վաղ՝ «Վանո Սիրադեղյան-75» նախագծի մեկնարկին ընդառաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել էր կլոր սեղան՝ ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների մասնակցությամբ: Մանրամասները՝ տեսանյութում.

[youtube https://www.youtube.com/watch?v=IM2RRFjPqqc]

Աղբյուրը՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնանք արահետներ ստեղծելու անհատական ճանապարհներով…

Մեր խնդիրը անապագա ներկայի հաղթահարումն է… Ես պատրաստ եմ առավելագույն ներդրում ունենալու… 1in.am. Սիրանույշ Պապյանի հարցազրույցը

Գիտելիքի օր ամբողջ կյանքը պիտի լինի… 

Երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է… Հարյուրավոր երեխաներ՝ մի տանիքի ներքո. սա  ծիծաղի, ուրախության աշխարհ է ստեղծում։  Ծնողը կարող է պիտի փոխի դպրոցը։

Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հուզում է երիտասարդ քաղաքացիներին

Ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների, «Սուրհանդակ TV»-ի Կլոր սեղան։