Երբ հանդիսատես չկա, ու կան միայն մասնակիցներ, կամ, երբ մասնակիցը նաև հանդիսատես է, կամ, երբ մեկ են մասնակիցն ու հանդիսատեսը… այսպես, փոխեփոխ, հարգանքով՝ միմյանց հանդեպ, իրար աջակցելով… մենք հեղինակն ենք դառնում մեր կրթական ծրագրի, որ մեր կյանքն է: Մեր Սոֆին իր ուրախությամբ ո՜նց է սա զգում… Ես չեմ թողնի, որ դուք չապրեք այս ժամանակը, որում միասին ենք, ֆիզիկական թե մեդիա կրթահամալիրային միջավայրում… Իսկ դուք տեսեք Անահիտ Մելքոնյանի ու իր ուսանող ընկերների «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ֆեյսբուքյան էջը… Այսպիսի նախաձեռնություններն են, որ այսքան սազում են, կսազեն բոլոր տարիքի սեբաստացիներին, նրանց խմբերին, այնպես, որ թափվեին կրթահամալիրի տնօրենի գլխին, ինչպես հզոր սոսենու, կաղնու տերևները հիմա…
Ավագ դպրոցի շրջանավարտների պարատուն ակումբ:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:
Իրան-Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ եռանկյունի՝ հին թշնամիներն էներգետիկ գրկախառնության մեջ. բոլոր երեք երկրները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ավելի շատ կշահեն համագործակցությունից, քան դիմակայությունից: Սակայն երբ շահերի, սուլթանների ու ցարերի իրավահաջորդները հայտնվում են ընդդիմության մեջ, փոխադարձ կասկածների ու թշնամանքի կշիռը դառնում է ավելին, քան նավթի ու գազի հարթ հոսքինը: “The National”-ի այս գրառումը, կարծում եմ, ամենասեղմ քաղաքագիտական գնահատականն է մեր կենսական շահերն անմիջականորեն որոշող այն ամենի, ինչ կատարվում է տարածաշրջանում. նոր աշխարհ՝ իր նոր գործիքակազմով ու հին՝ հզորին հասկանալի շահերով… Մեզ մնում է թումանյանական անե՞ծքը՝ Աստծո անեծքը բոլոր հզորների վրա… Միայն թե լավ կլիներ, որ հայաստանցիներս այսքանից հետո կարողանայինք արդար բաժանել Աստծո անեծքը՝ բոլոր հզորների վրա…
Դավիթ Բլեյանը թփթփալով անցնում է իր ննջարանից մեր ննջարան ճանապարհը ու… աչքերը փակ, միտքը բաց՝ հայտնվում մայրիկի գրկում… Գիշերը չորսն է, երևի. խոսում է.
— Ծիծիկ, ծիծիկ, լուսածիծիկ…
— Հետո՞, Դավիˊթ,- հարցնում եմ, ստուգում եմ՝ քնա՞ծ է, արթո՞ւն է մեր հերոսը…
— Բացեմ՝ տեսնեմ մեջը… ծիծի՜կ:
Ծիծաղից պայթում եմ. քանի՜ անգամ լսել եմ՝ հիմա ամբողջն օրագրի ընթերցողը թող լսի, որ իմ գյուտը հրապարակեմ.
Ծիծիկ, ծիծիկ, լուսածիծիկ…
Բացեմ՝ տեսնեմ մեջը՝ ծիծի՜կ…
Դպրոց-պարտեզի այսօրվա առօրյան:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:
Ձու-ձու կակայի պես. ձու-ձու կական էլ է մեր չորս տարեկանից տասը օրով պակաս տղային այդպես ձգում… Չի թողնի ձեռք տաս, ինքը թուղթը պիտի բացի, հետո շոկոլադե թաղանթը խփշտի (շորի պես բան է, բացում է՝ քաշում), պլաստմասե տուփն էլ էլի ինքը կբացի ու կտեսնի մեջը խաղալիք… Շնորհակալ եմ Զառային. Դավիթն ունեցավ շաշկու քարեր, իսկական-պարզ դոմինո… շախմատ-շաշկի-դոմինո… Մենք այսպես, այսպիսով պատրաստում ենք դեկտեմբերի տասներկուսն ամեն օր… ինչպես հիմա կրթահամալիրն է պատրաստում-ստեղծում Ամանորն ու Սուրբ ծնունդը…
Թբիլիսի քաղաքին իմ խոստումը պիտի այս տարի կատարեմ. Ամանորը-Սուրբ ծնունդը Դավթի ու Արմինեի հետ մենք կանցկացնենք Թբիլիսիում… Սա հայտարարում եմ նախապես, որ «Իսլամական պետությունը» շրջանցի այդ օրերին Թբիլիսին… Մենք խոստացել ենք գունեղ դարձնել Ամանորը, իսկ մեկնարկը վաղուց տրված է. այսօր էլ ամանորյա աշխատանքային վիճակում կհայտնվի Անի Հովհաննիսյանի բրուտանոցը՝ տեխնոլոգիական նոր կենտրոն-արվեստանոցը, ու էլ ոչ մի ծպտուն. Ամանորի հեքիաթն իր գույներով բերեք… մեզ նվեր:
«Մուշեղ Գալշոյան». քննարկում Ավագ դպրոցում:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:
Կարինե Կիրակոսյանը մեր ավելի ու ավելի շիտակ է արտահայտվում. պատանին իր անմիջականությամբ միշտ հետքրքիր է… Ես առանձնացրի Կարինեի այս տողը իմ գրում. «Ամեն ինչ գույն ունի, անգամ՝ քամին»: Իսկ ես մեկ օր գոնե առցանց կազմակերպման անցնեմ, տեսնեմ կոկոսի հա՜մն էլ… Պառկել է պետք. դադարները մեր կյանքում անհրաժեշտ են… Սևագիր հրապարակում եմ «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը, որ այս օրերին պիտի ներկայացնենք Երևանի քաղաքապետարան։ Գրում առնաձնացնում եմ մեր սիրելի բարեկամ, քաղաքային ավագանու անդամ Անահիտ Բախշյանի միջոցով քաղաքապետարանի՝ մեզ ներկայացրած պատասխանից.
«Հարավարևմտյան թաղամասում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է Երևանում 16.11.2015թ. քաղաքապետարանի և ՎԻՎԱՍԵԼ-ի կողմից նախաձեռնած հեծանվորդների համար ճանապարհներ ստեղծելու նախաձեռնությանը: Առաջարկությունը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսատնտեսական գնահատականով համապատասխան ծրագիր, որը սահմանված կարգով կուսումնասիրվի, կքննարկվի և հնարավորության սահմաններում հարցին կտրվի համապատասխան լուծում»:
Դավիթը «ձնծաղիկից» հետո:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Բարեխիղճ հետևողականությունը պահանջում է՝ ովքեր մեր 2016-ի թիվ մեկ նախագծի մշակման փուլում ասելիք ունեն, համեցեˊք, միջամտեք… հո հանդիսատես չե՞ք… Համ էլ՝ ինձ շատ նստել չի կարելի, իսկ ես գրում-կարդում եմ՝ հարմարավետ նստած՝ այսպիսի աշխատանք կատարելու համար…
Այս տեսանյութին իմ «շշմելո՜ւ»-ն կսազի՞, թե Նազենի Հովհաննիսյանի «գժությո՜ւն»-ը։ Տեսնո՞ւմ եք՝ ինչեր է հայտնի դարձնում մեդիան, երբ մշտական գործիք է հետազոտող-ընդունակ ուսուցիչ-դաստիարակի ձեռքին։ Կարինե Խառատյան, շնորհակալ եմ։
«Մի նկարի պատմություն»։ Տեսանյութը՝ Կարինե Խառատյանի։
[youtube https://www.youtube.com/watch?v=R6nyYL6WtLk?rel=0&controls=0&showinfo=0]
Հետաքրքիր է, թե իսպանական նկարահանումներից վերադարձած, Իսպանիայի դրախտը տեսած Նազենի Հովհաննիսյանը կգնահատի՞ մեր բանգլադեշյան եդեմը, ինչպե՞ս կարձագանքի, կմասնակցի։ Իսկ Լիլիթ Բլեյանն իր 2016-ի համերգային ծրագրում նախատեսո՞ւմ է հեղինակային երգերի կատարումով հանդես գալ մեր կրթական պարտեզի բացօթյա էստրադայում։
Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան
#513