Կրթահամալիրի տնօրենի հոմանիշը գործատուն է. ես աշխատանքի եմ ընդունում պայմանագրով, աշխատանքային պայմանագիր լուծում՝ աշխատանքից ազատում… Որքան էլ հեղինակային, որպես կրթական ծրագիր, Բլեյանի դպրոց, բայց սեբաստացիների օջախն օրենքով որոշված ու կանոնադրությամբ հաստատված իրավակազմակերպական ձև ունի՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Յուրաքանչյուր տարեմուտ-ավարտ-նոր ուստարի զգացվում է նաև մարդկանց՝ սովորողների և աշխատողների ընդունման-ազատման եռուզեռով… Իմ օրագիրը չի կարող անհաղորդ լինել կրթահամալիրի կյանքին, օրացույցին…

Սովորող սեբաստացի նորեկների մկրտության-հրապարակային ներկայացման ծեսը սեպտեմբերի 4-ի կրթական շքերթն է… «Նորեկ սովորողներ» ուսումնական նախագիծն իմ ուշադրությունը գրավեց. Երևանի, երևանամերձ բնակավայրերի տարբեր դպրոցներից 6-9-րդ դասարանցիների մեծ խումբը կարող է որպես թարմ-պակասող ավյուն՝ դինամիկա հաղորդել-ներարկել հավաքանիին…

Ինչպես մանկավարժական աշխատողների, այնպես և սովորողների ստաժը առանձնանալու, դիրք ստանալու գործոն չէ՝ սա գիտեն բոլորը:

Մի խումբ փորձառու ուսուցիչների՝ իրենց նախաձեռնությամբ տեղափոխումը (Նունուֆար Սմբատյան, Կարինե Աղամյան, Նաիրա Ավագյան, Աննա Մկրտումյան, Ռաֆայել Մեսրոբյան) «Այբ» կրթական հիմնադրամի, «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի, Նիկոլ Աղբալյանի անվան, այլ դպրոցներ շարունակական ընթացք է արդեն՝ սկսած նպատակային երկարատև վերապատրաստումներից, այսպիսով մենք հեղինակային մանկավարժություն ենք փոխանցում-տարածում: Չկա բաժանում. մեր դուռը միշտ բաց է, մենք բաց համակարգ ենք ու… Շարունակություն չունենալը, ընդհատելը մեզնից չեն կարող գալ:

Ես բացառել ու բացառում եմ վարչական-ազգակցական-փողային-առևտրային որևէ միջամտություն աշխատողին աշխատանքի ընդունելիս, նրա կարիերայի ողջ ընթացքում՝ լսեցի՞ք. հետևեք: Ինչպես աշխատողը գալիս է, այդպես էլ գնում է: Կրթահամալիր աշխատանքի ընդունման հրապարակային-արդարացի համակարգը զարգացում կունենա, կոնկրետ ու հրապարակային, նրա բոլոր փուլերում, հատկապես նոր աշխատատեղի-աշխատողի անհրաժեշտության հիմնավորման հարցում։ Մենք կրթահամալիրի դրամական ծախսերի առողջացման հետևողական ծրագիր ենք իրականացնում երկու փուլով՝ 2014թ. IV եռամսյակ և 2015թ. հունվար-հունիս ամիսներ։ Մենք պարտավոր ենք սովորել ավելի խնայող-նպատակային-հասցեական ծախսել դրամական միջոցները, մենք պարտավոր ենք շարունակ ներքին ռեզերվներ փնտրել աշխատողի խրախուսման՝ պարգևատրման, հավելավճար-լրավճարի ֆոնդերի մեծացման համար:

Իսկ սպասարկման-վարչական-ուսումնաօժանդակ աշխատողների շրջանում նկատվող ծերացման, թոշակառուին բնորոշ աննախաձեռնող, իներցիոն վիճակի շուտափույթ հաղթահարումը ենթադրում է առավել գործուն-անսպասելի լուծումներ. աշխատողը թանկ, շատ թանկ պիտի համարի  աշխատանքը, և սա է մասնագիտական անընդհատ զարգացման աղբյուրը:

Շուշան Բլեյանը սեպտեմբերի 1-ի առավոտ կանուխ թռավ Երևանից… Պիտերով Վիեննա: Արդեն զանգել է ուսանողական հանրակացարանից. վերջ Շուշանի խելահեղ, իրեն բավարարում պարգևած երևանյան-հայաստանյան (թիֆլիսախառն) հուլիս-օգոստոսին… Շուշանը շատ գոհ էր, շատ կապված իր ծննդավայր Երևանին, և ես շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ամառն այդպիսին դարձնելու համար, սիրելի սեբաստացիներ տարատարիք, որտեղ էլ որ էիք… Շուշանը, ինչպես բաց նյարդ ինձ համար… այ, կպա-զգացի-ձայնեցի՝ Շուշո՜…

Դավիթը, ես, Շուշանը մեկնումից առաջ, կեսգիշերին մոտ քայլեցինք Օղակաձև այգով… Ամբողջ օրը քույրերով-եղբայրներով, մեծով-պստիկով միասին էինք եղել Օհանավանքում, շնորհակալ եմ իմ Էմմա քրոջ՝ Հովհաննիսյան-Բլեյան ընտանիքին, Տաթև-Էդիտ տանդեմով մոբիլ հավաք կազմակերպեցին… Դավիթ Բլեյանն էլ Նազենի Հովհաննիսյան ավագի հետ ավանդական դարձող դրխկաց գամակից, ու դարձյալ անհետևանք…

Դուք պիտի տեսնեիք եղբոր-քրոջ բաժանումը… Դավիթը մինչև վերջ չէր պոկվում Շուշանից, իսկ վերադարձի ողջ ճանապարհին խոսում էր միայն քույրիկից ու արտասվում…
— Գնամ Շուշանի մոտ…

Շարունակում է նոր, մեկը մեկից վատ բառեր գործածել-յուրացնել մեր խուլիգան սեբաստացին…

Արմինեն թողեց դասվարական աշխատանքը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 1-3-րդ դասարաններում, և հիմա իր երազած մայրենիի ուսուցիչն է Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարաններում… 90-ին մոտ սովորողներ ունի Աիդա Պետրոսյանի, Մարիետ Սիմոնյանի, Սուսան Մարկոսյանի սանը… Դավիթը պարտեզից անցել է դպրոց (Դպրոց-պարտեզի շենքն անգիր գիտի), գնացել մայրիկին գտել է ու նստել իր եղբայր Գոռ Ղազարյանի 5-րդ դասարանում… Ոչ միայն նստել, այլև ռեպլիկներ-ճիչեր թողել… Մայրիկը ծիծիկա… Պատկերացրիք երկու տասնյակ և ավելի սեբաստացիների արձագանքը… Հիմա մտածում ենք՝ ինչպես չեզոքացնել-տեղավորել Դպրոց-պարտեզում թե կրթահամալիրում այս «գնդի որդուն»…

— Դպրոցը, հայրի´կ, լավն է, շատ լավն է: Ես ման եմ գալիս, ինձ սիրում են… Ես ոչ մեկի չեմ ծեծում. ես էլ իրենց եմ սիրում… Ես սովորում եմ դպրոցում. պարտեզ չեմ ուզում՝ ես մեծ եմ:

Ու անհամբեր սպասում է դպրոց գնալուն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուղղակի անկեղծ

Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ—ի կողմից…

Մեր միջի արևի, մեր կուտակած հավեսի՝ այսպիսի ստուգատես

— Որ ոտնակները շարժում ես, անիվները պտտվում են, որ չես շարժում, չես գնում… Որ ուզում եմ արագ քշեմ, ավելի ուժեղ եմ ոտնակներն իմ ոտքերով շարժում…,- հայտնագործություններ է անում Դավիթ Բլեյանը։ Նա,

Ամենակարևորը, որ կա, որ տեսա․․․

Աստղիկ Բլեյանը, որ երեկ դարձավ յոթ ամսական, հասունության յուրահատուկ թեստ հանձնեց։ Մինչ այդ էլ Արմինեն պատմում էր․պետք էր ստուգել… Առավոտյան ութն անց է. ես ու Դավիթը ճանապարհվում ենք Բանգլադեշ, Դավիթը՝