Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ծնած այս, իրավական առումով արդեն գոյություն չունեցող մեր դպրոցը 30 տարեկան է: ՀՀ կառավորության որոշումով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվեց-հիմնադրվեց-վերակազմակերպվեց 1989թ.-ին. մենք՝ հետազոտող ուսուցիչների հավաքանին, ստեղծողի մոբիլ դպրոց՝ հեղինակային կրթական ծրագրեր ենք մշակում-իրականացնում-տարածում փորձարարական-հետազոտական «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 25 տարի:

Չի կարող այս երկու փաստը հուզականություն չհաղորդել մեր այս 2014 տարվան, այս սեպտեմբերին, սեբաստացիների կրթական ավանդական շքերթին, կրթահամալիրի նոյեմբերյան տոնին… Իսկ ինչո՞ւ չեն կարող այս երկու հոբելյանները  առիթ դառնալ՝ տոնական, մեզ արժանի նվերներ ընդունելու. շարունակենք ընդունել և մեծագործություններով դրանք նշել շարունակաբար, ինչպես մեր «Սեբաստիա» մարզադաշտի կառուցումն էր ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Իհարկե։ Շրջանավարտներ՝ բոլոր տարիների, բարեկամներ՝ բոլոր տեսակի, անհատներ, խմբեր, ծանոթ-անծանոթներ, մեզ պատվեք, մեր հոբելյանն է։

Ես նշում եմ իմ՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն լինելու 25 ամյակը, հայտարարում եմ անտանելի՝

  • Դպրոց-պարտեզ  — Մայր դպրոց
  • Կենտրոն — Գեղարվեստի դպրոց — Մայր դպրոց
  • Քոլեջ-Արհեստագործական — Նոր դպրոց — Մայր դպրոց
  • Հիմնական դպրոց -Մայր դպրոց

ճանապարհները և սեպտեմբեր-հոկտեմբերը հայտարարում «Պատշաճ անցում» ուսումնական նախագծերի մեկնարկ: Մենք սկսենք մեր գործը, ու տեսնեմ՝ ո՞վ մեզ չի օգնելու: Դիստերվեգի խորհուրդը թարմացնեմ՝ օգնիր ինքդ քեզ ու Աստված քեզ կօգնի:

Նորից նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին. սեպտեմբերի 4-ին կրթական շքերթ է: Սեպտեմբերի 1-ը, որքան էլ կարևոր և առանձնացող, հնարավորություն չի տալիս բոլոր սեբաստացիներին միասին հանդես գալու որպես սեբաստացիներ… Ես մի խումբ զինվորականների հետ պարտադրված էի շրջել մեր դպրոցներով այսօր. այնպես չէ, որ սեպտեմբերի 1-ի տոնականությունը շրջանցել էր մեզ։ Բայց դե, ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքի, ամենշաբաթյա համերգի սովորույթ ունեցող կրթահամալիրի համար՝ անզանգ, անպահակ, առանց ձևականությունների, բաց դռներով, անպատ կամ թափանցիկ պատերով միջավայրում տոնականը առօրյա է։ Սեպտեմբերի 1-ը նախ և առաջ նորեկների համար է՝ կրթահամալիրի դեպքում՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների, 1-ին դասարանցիների, 2-9-րդ դասարան տեղափոխվողների, 10-րդ դասարանցիների, 11-12-րդ դասարան տեղափոխվողների, քոլեջ ընդունվողների։ Գալիս-ընդունվում են կրթահամալիրի ութ դպրոցներ՝ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին… առօրեականություն հաղորդելով այդ օրերից յուրաքանչյուրին: Ուրիշ է սեպտեմբերի 4-ը, երբ արդեն հին ու նոր չկա, երբ արդեն սեբաստացի դարձած յուրաքանչյուրին ներկայանում է կրթահամալիրն ամբողջական՝ համերաշխ, ստեղծագործական-հմայիչ… Ահա ինչու սեպտեմբերի 1-ին՝ ավանդաբար ու պաշտոնական ես հայտարարում եմ կրթական շքերթի պատրաստության ու ծրագրի մասին:

Սկսում ենք… Համեցեք կրթական շքերթի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10.00, Մայր դպրոց։

Դավիթը այսօր շարունակեց համառել և սեպտեմբերի 1-ին եկավ Դպրոց-պարտեզի իր՝ «3 տարեկանների դպրոցը» ու հանդիպեց Լիլիթ Բլեյանի 5 տարեկան աղջնակին՝ քույրիկ Սոնուլիկին։ Սա կոչվում է կրթության ընտրության իրավունքի իրագործում՝ սկսած 2 տարեկանից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անջատեք խոսափողը, որ ավելը վերցնեք…

Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞… Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն,

Գնաս բարով, եղբա՛յր պատվական

Իմ եղբա՛յր պատվական, իմ ընտանիքի ու կրթահամալիրի անկեղծ բարեկամ, Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի անմոռանալի պապիկ․․․ Իսկական շուշեցի․․․ Իմ ու Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքների տարիների հարազատություն, որ ոչ միայն չթուլացավ, այլև ունեցավ

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից