Իմը գիր-գրականություն է գրողի իմ ոճով քմահաճությամբ կետադրելու չկետադրելու իմ իրավունքով ինչպես այս իմ օրը այն կյանքը կրթահամալիրի Դպրոց-պարտեզի աշխույժը իր դուրս ու ներսով կրթահամալիրի մյուս դպրոցների պատրաստված խմբերով սովորող և ուսուցչի բոլորն են հրավիրված սեբաստացիների տոնին մասնակցելու էլ չեմ ասում մեր այցեքարտ դարձած բաց խոհանոցներում ժպիտով-տնավարի այս տան ինչպես ձեր տանը դուռը բացվում է ու ժպտերես-քեզ սպասող տանտիրուհի Տաթևով Անուշիկ բուժքույր Աղաբաբյանով խոհարարով-տնտեսուհիով-ուսուցչով քեզ հյուրասիրում են և ներս գալիս (սոված կլինես) և հեռանալիս (սովածացած կլինես) մեզ այնքան բնորոշ բրդուճներով Ինչ է պիտի անպայման հարիսա կամ ղափամա լինի որ օրը դառնա ծիսական-տոնական ինձ բրդուճն էլ բավարար էր տոնն ապրելու համար… Ես Արմեն Շեկոյանի նման գրեցի չգիտեմ ավարտեց Արմենը Երևանի հայտնի Շեկոն «Առավոտում» սկսած իր «Հայկական ժամանակը» բայց ես այստեղ վերջակետ եմ դառնում իմ օրը նոր պարբերությամբ մեծատառով նոր նախադասությամբ որն ինքնուրույն միտք է արտահայտում սկսելու

Ցուցահանդես-վաճառք Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի

Տոնը տեղափոխվել ու իր կենտրոնն էր երեկ դարձրել Բ-4 թաղամասի Դպրոց-պարտեզը ու ես հեծանվով մի շնչով մեր վրացի բարեկամների Թբիլիսիի թիվ 37 հանրային դպրոցի պատանիների և ուսուցիչների հաճելի-մեզնով հետաքրքրված խմբից դպրոցի տնօրեն խանդավառ-ընդունակ Լարիսա Բորիսովնայի ղեկավարությամբ կարողացա ազատվել մի շնչով հեծանվով վարգելով-հասնելով Դպրոց-պարտեզում իր տարերքի մեջ գտնվող տոնին Ես ի՞նչ գիտեի որ հեծանիվս կայանում եմ հինգ տարեկան Հովհաննեսի հեծանվի կողքին որ ամեն օր պարզվում է իր կանաչ հեծանվով հարավարևմտյան զանգվածի Բաբաջանյան 6/10 հասցեով շենքից գալիս է Գյոնջյան Արմինեի հինգ տարեկանների խումբ չեմ ուզում ասել այս հարյուր հիսուն քառակուսի մետրանոց լուսավոր սրահը որտեղ քսան հինգ տարեկաններից յուրաքանչյուրին հասնում է վեց քառակուսի մետրանոց խնամված-անվտանգ տարածք ուսումնական գումարեք սրան ամբողջ դպրոցի տարածքի իր բաժինը վստահ որ սովորողներից ամեն մեկն իր ազատ տեղաշարժով ոչ թե կարող է լինել լինում է այդ տարածքներից յուրաքանչյուրում ես օրինակ մեկ ժամվա մեջ երեք անգամ հանդիպեցի Պետրոսյան Լուսինեի վեց տարեկան մշտական հումորով Դավթին որ ամեն անգամ կարողանում է ինձ հիացնել խոսքին միջամտելու իր յուրահատկութկամբ ու ա՜յ քեզ բացահայտում մոբիլությամբ… առանց պատերի-դռների-արգելքների աշխարհը յուրացնում-նվաճում-ապրում քոնն ես դարձնում այստեղից էլ իմ օրագրում էլ կյանքում էլ մեր տոնացույցում էլ հաճախ հանդիպող նվաճողը

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»-ին նվիրված համերգ, մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի սովորողներ: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Տոնը մեր իր շաբաթով յուրաքանչյուրիս սեբաստացիական աշխարհը նվաճելու-յուրայնացնելու իրական միջոց դարձավ սա այնքան դիպուկ նկատեց Լարիսա Բորիսովնան թեյի սեղանի շուրջ Մեդիակենտրոնում թեյ խմելիս իմ հինգ հարյուրերորդ գրի առիթով տեղի ունեցած հավաքին չեմ ուզում ասել օրվա վերջում վերջանո՞ւմ է իմ օրը-ձեր օրը-այսպիսի օրը հարցնում եմ ես հռետորական կոչվող ոճով որովհետև դրանից հետո խոհանոցում մենք մանկավարժական լաբորատորիայով բաց տասնյակ սեբաստացիների-ոչ սեբաստացիների մասնակցությամբ վերջապես ժամանակ էինք գտել տոն դարձած շաբաթվա մի քանի քննարկում պահանջող հարցերի վրա ծանրանալու հենց խոհանոցում այնպես ինչպես հետո ինձ իրենց բորշով ծանրացած սեղանի մոտ բերեց հինգ տարեկան Ավետիք Չամսարյանը ում հետ հիմա այս հղումով կհաստատեք ձեր հարազատությունը իրեն ու իր պապիկին մեզ ծանոթ-հարազատ Ավետին որ մշտապես իր թոռանը նշանավոր պատմում է մեր անցած ճանապարհի մասին ճանապարհ որ ես հիմա անցնում եմ իր գեղեցիկ տղամարդ-թոռան հետ ով այնքա՜ն ջանք թափեց որ բորշի իր ափսեն պլպլացնի իմ ափսեի նման դարձնի շնորհակալություն ասող ժպտերես ու խաղաղ խոհարար-մանկավարժական Անժելա-Արևիկ զույգին կամ հայելի դարձնի ու գործածի ինչպես ես տեղում Սոֆյա Գրիգորյանի համերգից առաջ որքան էլ համեղ-անմոռուկ բորշ էր ես պիտի հասցնեի լինել Բաբկեն Փաշինյանի մաթեմատիկայի դասին պայմանավորվել որ դաս կոչվածը հարկ է փոխել քննարկում-պարապմունքով որտեղ գլխավորն ինքնուրույն աշխատանքն է խնդիրներ լուծելու անհատական ջանքը և դժվարություններն անհատի նախաձեռնությամբ քննարկելու-հաղթահարելու հնարավորությունը իր ընտրությամբ մեկ ընկերոջ հետ մեկ ուսուցչի մեկ խմբով փոքր ու մեծ դասարանով արդեն պրոյեկտոր-էլեկտրոնային գրատախտակով թե մարկերով գրատախտակով միայն նայեք հմտությունների յուրացման ամբողջական-հետևողական գործողությունների ու հեռանկարի տեսակետից հետո ես պիտի Մարգարիտ Թամազյանի և Մարինե Մարտիրոսյանի երրորդ դասարանցիների հետ մասնակցեի բլոգաթողարկմանը գնա շարունակիր արդեն քո նվաճում-տարածքն արդեն մեդիայում որ ունենան նույն  հիացումը ինչ րոպեներ առաջ ունեցան թբիլիսցի մեր գործընկերներ դարձած տարատարիք մարդիկ երբ իրենց համար անակնկալ աստղացուցարանով հայտնվեցին Մայր դպրոցի տանիքում ու դիտարանից Բանգլադեշի հայտնաբերեցին Մասիսը…

 Դպրոց-պարտեզի 3.1 և 3.2 դասարանի սովորողները Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում:Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:

Արարատի առաջ դեմ առ դեմ երկար ուշքի չէին գալիս այս հանդիպումից հանճարը մարդուն հո չի՞ լքել վերջնականապես հո ամեն ինչ կորա՞ծ չէ կա այս կարճ ճանապարհը Հայաստանում և Վրաստանում մեր գցած այս ճանապարհով կրթության միջոցով իրար հայտնաբերելու-նվաճելու-մրցելու մարդկային Թումանյանից վերջին անգամ մեզ փոխանցած բարեկամությունն անհատականացնելու… Բայց ես չպիտի հասցնեի ոչ միայն Սոֆյա Գրիգորյանի խոստացած իրեն սազող-զարդարող համերգի ունկնդիրը լինել Սոֆյայի նվաճած-յուրացրած տարածքում որ աշնանային համերգային լավագույն դահլիճն էր այդ պահին տարածաշրջանում ես պիտի այցելուն լինեի միայնակ որ կարողանայի ինձ բաժին հասած րոպեներին Զառա-տեխնոլոգ-նկարիչ-քանդակագործի սաների կերպարների հետ առերեսվելու «մամա  ջան»-ն ինքն իրեն է ստացվում դառնում օրվա բազմիցս դուրս թռած բացականչությունը ես դեռ բաց պիտի թողնեմ իմ հինգհարյուրերոդ գիրը լինեմ մասնակիցը Մարմարյա սրահի կանչող պարատանը հետո իմ քույրիկ-գործընկերուհի Սուսան Հովհաննիսյանի խոստացած ակումբին տոնական արանքում ախր ես գործադիր տնօրեն եմ հենց տոնի շարունակականության-սպասարկման բազում հարցերով ու դեռ հասցնեմ ասել գլխավորը «Սեբաստացի» ռադիոյին որ սեբաստացին պիտի նվաճող լինի օրն իր հենց դրան պիտի ծառայի….

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնը» Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի և Տաթև Բլեյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#501

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայիսյան մեր հավաքից, ինչպես Զանգվից, անձրևից այս… կենդանություն է գալիս…

Անձրևն ինձ բաց պատուհանից ձայնել էր, ինչպես իմանաս՝ ե՜րբ… Փակ աչքերով, բաց մտքով-շուռումուռ անկողնում՝ ես երեկվա օրվա և այսօրվա սահմանագլխին էի: Մահճակալից վեր կացա վճռական, համակարգչին իմ երեկ իրիկուն թողած

Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ…

Մարդու գիր է․․․ Թումանյան Հովհաննեսի «Տպավորությունները» ամենաշատ հղումներ կհավաքեր, թե իմ բանավոր ու գրավոր ասված-չասվածը գրանցելու հաշվիչը լիներ… Այստեղից է և վերին գիր-վերնագիրը և վերջին գիրը, թե չէ վերջնագիրն ուրիշ

Տոնական թե առօրյա՝ սա քո՞ քաղաքն է

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով