IMG_6305Նկատել եք. կրթահամալիրի բոլոր յոթ կրթական օբյեկտների (ուսումնական շենքեր) դռները անպահակ են ու բաց՝ ազատ ելումուտով, սովորողների, ուսուցիչների, ծանոթ-անծանոթների համար, սկսած Մեդիակենտրոնից (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, որ հիմա կրթահամալիրի կենտրոնն է), վերջացրած կրթահամալիրը ստեղծած Մայր դպրոցով (Առնո Բաբաջանյան 25): Կենտրոնի գլխավոր մուտքի դուռը, նկատել եք, միշտ կրնկակոխ բաց է. փակում է օրվա հերթապահը ու հանձնում պահակին ժամը 20–ին: Մինչ այդ թակել պետք չէ, նեղություն մի տվեք՝ համեցեք. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անընդունարան տնօրենը եղել ու մնում է ամենամատչելի անձը տարատարիք սովորողի և ուսուցչի, ծանոթ-անծանոթի համար:

Իմ բլոգը ևս ընդունարան չունի, փակ դռներ, հաղորդակցության խոչընդոտներ: Ես հեռախոսով՝ 094431099, թե՝ Մեդիակենտրոնի ֆիքսված 010747246 կապով, որևէ զանգ, էլեկտրոնային հաղորդագրություն իմ ֆեյսբուքյան էջին, բլոգին, թե bleyan@mskh.am փոստին անպատասխան չեմ թողնում: Որքան նկատել եմ այդպես է գործում յուրաքանչյուր տարատարիք սեբաստացի, կրթահամալիրի ամեն մի դպրոցում: Մենք բաց ենք, պատրաստ հաղորդակցության 24 ժամ անըդնհատ, ֆիզիկական թե մեդիամիջավայրում, հայերեն՝ իհարկե, և ոչ հայերեն՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն լեզուներով, ժեստերով, ֆոտոներով, նշաններով…

Դավիթը առավոտյան լողից-ցնցուղից հետո, սրբիչի մեջ փաթաթված.

-Մայրի՜կ, ես քո ծիծիկը պոկեմ…

Շնորհավոր նոր ուսումնական տարի: Միշտ բաց կրթական դռներ՝ հանուն բաց հայաստանյան հասարակության:

IMG_5040 IMG_5045 IMG_5049 IMG_5175IMG_5062 IMG_5063 IMG_5147  IMG_5184 IMG_5188 IMG_5194 IMG_5243IMG_5302IMG_5767IMG_5841IMG_6084IMG_6110IMG_6111IMG_6125IMG_6165IMG_6171IMG_6178IMG_6182IMG_6186IMG_5003IMG_5022IMG_5040IMG_5264IMG_5482IMG_5506IMG_5779IMG_5786IMG_5787IMG_6202

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճամփորդությամբ ուսուցման մեծացող աշխարհի մասին է իմ գիրը․․․

Աշխարհը այս օրերին՝ Ջավախք աշխարհը, մեծանում-բացվում է, երբ սովորական բրենդ դարձած զբոսաշրջիկային երթուղիներից-տեսարժան վայրերից շեղում ես կատարում, որքան էլ ժամանակը քիչ է մնում, մենք ընտրում ենք հեղինակային ճամփաներ, մեր ուղևորությունը նախագծերով, նոր-ճամփորդությամբ

Աստղապատում

Տիարի օրագրում այսօր ետծննդյան արձակուրդ է։ Դավիթ Բլեյանն էլ շաբաթ օրն անցկացնում է քույրիկ Աստղիկի մոտ։ — Ես ոչ մեկիդ չեմ վստահում։ Համ էլ ուզում եմ տեսնել՝ ինչպես է բացում աչքերը

Առակը ի՞նչ ուսուցանի նոր տարում․․․

Նոր Տարին սկսում եմ նոր գրքեր կարդալով, Ձմեռ Պապին օգնելու մղումով։ Տասնյակ նոր հրատարակության նվերներ եմ վերցրել գրախանութից ու մինչև բաժանելը թերթում եմ․․․ «Իմաստության արկղիկ» հին չինական առակներ ․․․ «Էդիտ