• Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում է մնալ առաջնային մտահոգություն, կիրակնօրյա գրի վերնագիրն ընտրվեց ինքն իրեն:
  • Վատիկանում զբոսաշրջիկների համար բացել են աշխարհում ամենակարճ երկաթուղին… ավելի կարճ, քան Երևանի մանկական երկաթուղի՞ն… Եվ լավ են արել: «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրներն առաջիկայում կլինեն տեղում, կտեսնեն, կչափեն, կգան կպատմեն… Նրանց մրցանակն այդպիսի հնարավորություն տալիս է։ Իսկ «Մխիթար Սեբաստացի» 2016-ի մրցանակակիրը կորոշվի, անունը կհրապարակվի նոյեմբերի 9-ի մասնաժողովում…

Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ, քնաթաթախիկներ:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի: 

Աշունը Նոր դպրոցում. այգու բնակիչները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Նորից մեդիայում Վրաստանն է պարբերաբար հիշատակվում…

Նոր դպրոցի 2-4 տարեկանների ուսումնահայրենագիտական ճամփորդություն Արարատի մարզ՝ լավաշ թխելու:
Լուսանկարները՝ Նելի Արղության: 

Իսկ Ռուսաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը։

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան

#484

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացի ընթերցողի մասին ու նրա համար

Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում,

Սեյրան բարձունքից, նուրբ իրիկնաժամին…

Մութը հիմա, գիտեք, ամեն օր շուտ է հասնում․ իրիկնաժամ էր, յոթին մոտ, որ ես թողեցի կյանք դարձած գործի իմ ընկեր եռյակին՝ Գևորգին, Սուսանին, Մարիետին․․․ Լիլիին ու չգիտեի, որ շաբաթվա երկրագործության

Մի՛ գնացեք. ճամփորդեք ձեր երկրով ու պատմե՜ք

Ի՛նչ զարմանալի խորագիր է՝ «Ճամփորդական պատումներ»… Սոնա Փափազյան ջան, նոր անվանակարգ՝ ո՞ր ստուգատեսով՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունների՞… Զարմանալի էնքա՜ն բան կա, Սոնա աղջիկ, բա էս մի տնօրենի գո՞րծ է. էսքան ճամփորդական պատմություն, որ