Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին:

Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման նախագծի մեկնարկով՝ Անի Հովհաննիսյանին պատշաճ նախագիծ… Մեր նվերն Անիին Սեբաստացու օրերի առիթով: Միացեք, խեցեգործ տղաներ, տեխնոլոգ սեբաստացիներ, որ Անիին գործ չմնա:

Ուռա՜, երկար ընդմիջումից հետո իմ բլոգի օգտատերերին գրանցող հաշվիչը ցույց տվեց հինգ հարյուր թիվը: Սա լավ հարթակ է իմ օրագրի հինգհարյուրերորդ անընդհատ գրին ինքնավստահ մոտենալու, այն միջազգային իրարանցմանն արժանի հավաքի վերածելու համար: Ով ինչպես է պատրաստվում, մի՞թե այդքա՜ն թաքուն-շնորհքով, որ չգիտեմ՝ չեմ լսում-տեսնում, իսկ ես հաշվիչի հինգ հարյուրի առիթը նոր փախլավայով-անուշով կտրեցի. սրանով «Չանախի» (գովազդ բլոգի եթերում) կաթի համն էլ ուրիշ է: Կեցցես, իմ ու Դավթի ընկեր առողջագետ Անուշ ջան, թե չէ էս քյավառցիք անունը կպցրել են՝ քյավառի փախլավան իբր ուրիշ է, ու մոռացել են ինձ փախլավայով պահելու շնորհակալ գործը: Ես չեմ հիշում՝ վերջին անգամ քյավառից, Քյավառում պատրաստված, գոնե Երևանում քյավառցու պատրաստած փախլավա երբ է եկել՝ ինձ անուշ պարգևի:

Շախմատի որակավորման խաղերին: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

«Մեր երկիրը կատարյալ կամուրջ է, որը միավորում է Ասիան և Եվրոպան, որը մշտապես եղել է նրա պատմական երկիրը»: Այս մասին CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է (կռահեք ով)… Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և շարունակել. «Այս տեսանկյունից մեր երկրի դիրքը շատ ձեռնտու է: Մենք Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում ենք»… 1990-ականների սկզբին Հայաստանի դիրքն էր կարևորվում, որպես խաչմերուկ, հիմա մենք փակուղում ենք՝ Եվրասիական տնտեսական միությունում, մեջքով դեպի Եվրոպան, իսկ Վրաստանը հետևողական դառնում է Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից անգամ մթերք (ոչ միայն էներգակիրներ) Եվրոպա արտահանելու համար ամենակարճ ուղի՞ն. հարցնենք:

Ադրբեջանի (առանց որի, ըստ հարևանների և մեդիայի, մետաքսի ճանապարհը՝ չիք) դիրքի մասին չեմ խոսում ընթերցողներիս չբորբոքելու, չչարացնելու համար: Մեր Թուրքիայի, այս անգամ, Տայոց աշխարհի՝ Համշենի երկրի մասին պատմում են իրենք՝ սեբաստացիները. իրենց ագահ աչքերը քիչ են՝ ամեն մեկը մի օբյեկտիվ ձեռն առած… բա լեզո՜ւն՝ բլբլո՜ց են կապել… Մեկ է, իմ հայացքը Ուրցաձորի մեր «Խոսրով 2015» ճամբարից, սեբաստացիների այս խարույկի ճրթճրթոցից չես կտրի, իմ ականջները մեր նոր բարեկամ էկոարշավական Վահագնի պատմությունն են լսում…

Պարատուն Մարմարյա սրահում։

Իսկ քաղաքականություն ինձ բերել է 1989-ին, պատմել եմ, պատմում եմ առ այսօր, համոզմունքը, որ նոր Հայաստանը պիտի լավագույնս օգտագործի մեր, Թուրքիայի, դիրքով ռազմավարական դաշնակից Ադրբեջանի և մրցակից (դիրքով) եղբայրական (ճակատագրով) Վրաստանի առավելությունները «ազատ ռեժիմում» «դիրքավորվելու»՝ լսելի-տեսանելի լինելու-ինքնարտահայտվելու համար՝ հանուն այսօր Հայաստանում ծնվող մարդու… Ինձ չես շեղի իմ հայացքից. այսօր իմ օրն սկսում եմ սեբաստացիների խմբին Վրաստան ճանապարհելով, իսկ երեկ վրաց մեր գործընկերների հետ տեսա-քննարկման ռեժիմում չմոռացանք առաջին մեր միջազգային կլոր սեղանին թուրք գործընկերներին ներգրավելու կարևորությունը… Իսկ այսօր ահա ստացա վրացական կողմի առաջարկը՝ Ստամբուլի վրացական կենտրոնում կրթական-մշակութային հավաքի մասնակցելու։ Լավ առիթ է վերջապես մանկավարժական այցով Ստամբուլում լինելու։ Մանկավարժական նորարարության հինգ երկրների անդրանիկ, բայց, իհարկե, ամենամյա հանդիպմանը Երևանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ես իմ օրագրում կվերադառնամ ավելի ուշ, երբ մեր արհմիության ղեկավար Հերմինե Անտոնյանը վերադառնա Թբիլիսիից, երբ կոնկրետ կլինի փաստական նյութի վրա իմ խոսքը…

Միջին դպրոցի կինո-ֆոտոգործի խումբը պատրաստվում է ցուցահանդեսի:
Լուսանկարները՝ Ռոման Բարսեղյանի։ 

Հիացնելու չափ զարմանալի մի Անի էլ ունենք՝ Սարգսյան ազգանունով… իր չորրորդ-հինգերորդ, վեց-ութերորդ դասարանցի, կինոֆոտո գործով տարված սեբաստացիներով շրջապատված, կրթահամալիրի Բանգլադեշում ամենուր… Սեբաստացի TV-ի անընդհատ-անհապաղ, ինչպես կենդանի իմ օրագիրը, ստեղծումը ես կապում եմ Անիի այս նոր շրջապատի հետ: Ինձ պրոդյուսեր կարգեք ու… սարերն ի վեր՝ լոնքով, լոնքի չափն էլ՝ Տաթև Աբրահամյանենց Լոլոզիկ (Թրասար) սարը…

Ես իհարկե չեմ մոռացել մեր «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում իմ պաշտոնը-պարտականություն-ծառայությունը: Մաեստրո Հարություն Թոփիկյանի համաձայնությամբ մենք Շամիրամի հետ սկսել ենք Կապան-Մեղրի՝  էկո-մշակութային-հայրենագիտական ուղևորության պատրաստությունը: Երգչախումբը կառույց է, մի ռեժիմ, առանց որի ես չեմ տեսնում մեր հեղինակային ծրագրի առաջադիմումը:

[youtube https://www.youtube.com/watch?v=VCQTOU4lLOs?rel=0&controls=0&showinfo=0]

Իսկ մեր գյուղացիական տնտեսությունում երկրորդ սագն է թուխս նստել: Հետևեք իմ օրագրին, որ ծնված ճուտիկների ավետիսը առաջիններից իմանաք:

Մարզադաշտը, կրթահամալիրի Բանգլադեշը, շուրջբոլորը ձգվող Հայաստանը՝ Մայր դպրոցի տանիքից: Ուրի՜շ, իսկակա՛ն зрелище: Ես հիմա օրը մեկ անգամ բարձրանում եմ կրթահամալիրի տանիքները, կտրվում գետնից՝ բարձր-բարձր: Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
# 472

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

Վեցերորդ օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից: Հեղինակային

Ավերման խրախճանքի, վերականգնման դժվարության մասին է կիրակնօրյա գիրը

Նվիրում եմ իմ ստեղծական թոռնուհուն: – Հայրի՜կ, դու էլ ե՞ս ուրախ…- Դավթին մայրի՞կն է սովորեցնում, ո՞նց է առաջանում այս հարցը… Ես, իհարկե, ուրախության աստիճանի լավ եմ զգում այս մտքից. Արևիկ

Իսկ նուտելան հալած քինդեր ձվիկն է․․․ չգիտեի․․․

Շաբաթն անցավ վռազ, ինչպես ամիսը, ուսումնական տարին է խելահեղ ընթացքով իր, ու կիրակի է, ճամփով դեպի Թիֆլիս։ Վաղուց չեմ եղել։ Դու չես ընտրում ձևը, ժամկետը․ աշխատանք է ու գործուղում, որքան