Իմ շաբաթն անցկացրի-ապրեցի մանկավարժական լաբորատորիայում. ի՜նչ հարմար-ներառող ակումբային միջավայր է այսպիսի մեդիակենտրոնը՝ մանկավարժական-հետազոտական՝ շփում-քննարկում-որոշում-հրապարակում ձևաչափով… Երեք սուրհանդակհրովարտակնամակ-որոշում՝ մեկ օրում. արդյունք է… որը չէր լինի առանց խորհրդի հարգելի նախագահի, կրթահամալիրի գրասենյակի, լաբորատորիայի՝ Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի, Աիդա Պետրոսյանի, Մարիետ Սիմոնյանի բարյացակամ՝ կամավորական աշխատանքի: Շնորհակալ եմ: Ես հանգստացա:

Շաբաթ օրով ես ստացա շաբաթվա պսակը. ինձ Մեդիակենտրոնում այցելեցին Մարտունու Վերին Գետաշենի սովորողներ Արամն ու Իշխանը, Քոլեջի խմբի հետ, հենց Քոլեջի պտղատու այգուց՝ նախագծի շաբաթվա անելիքն ավարտած, Վերին Գետաշեն-կրթահամալիր գործընկերության այս փուլի աշխատանքների նախագծի ղեկավար Անահիտ Մելքոնյանի հետ ներկայացնելու և արձակուրդային հոկտեմբերի շաբաթվա անելիքը մանրամասնելու… Հուզեցիք ինձ, Անահիտ Մելքոնյան ու ընկերներ… Ուղիղ եթերում բարձրաձայնում եմ՝ այսպես դուք պատանիների հետ ստեղծում եք իրական սքանչելի Հայաստան, ու ի՜նչ աջակցություն, երբ կրթահամալիրի իմաստին ենք առնչվում… Ձե՛ր կրթահամալիրն ու մեր Գետաշեն-Մարտունին՝ Արգիճի հովիտը… Մի խնդրանք, որ ես գրանցում եմ իմ օրագրում՝ թող ոչինչ չխանգարի, որ 2016-ի ամառային արշավախմբային հայրենագիտական ճամբարներից մեկը լինի Արգիճի հովտում… Հիշեցնեմ ընթերցողին, որ սա եղավ մեր 2016-ի ամառային  2-րդ ճամբարը՝ Բասուտայի (Կապան-Խուստուփ) ճամբարից հետո… Խոստացած 2015-2016-ի բեկումը վերաբերում է ողջ ուսումնական տարվան, իր ընթացքին ու ողջ «Ուսումնական ամառ 2016»-ին՝ հուլիս-օգոստոսով…

Աշնան գույները Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Իմ շաբաթ օրը, իհարկե, մի կես էլ ունի՝ շինարարական բարելավում՝ շաբաթվա ընթացքում իմ առանձնացրած թիրախներով… Ես Մայր դպրոցի տանիքում եմ՝ կրթահամալիրի ութ կրթական օբյեկտներից դիրքով-ծավալով-պատմությամբ կենտրոնականը, անունը չի հորինվել. թիվ 183-րդ դպրոցի այս շենքում է ստեղծվել կրթահամալիրը: Լավ է, որ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ոգևորվեց «Կրթական պարտեզ տանիքում» ուսումնական նախագծով ու իր աջակցությունը խոստացավ նախագծման աշխատանքներում… Բայց 4320 քառ. մ տարածքով, 31-րդ ձմեռը դիմավորող այս տանիքն ունի այսօր խնդիրներ, որոնց լուծման՝ վարպետ Օնիկի առաջարկները քննարկում ենք հենց տանիքի վրա, ինչպես վարպետ Մանուկի առաջարկները, «Աստղացուցարան տանիքում» նախագծի աշխատանքներն արագացնելու հետ կապված հարցերը… Տանիքում ես դեռ չգիտեի, որ հոկտեմբերի ութից սկսվելու է մոլորակների փոքր շքերթը. երբ Մերկուրին, Մարսը, Լուսինը, Վեներան և հսկա Յուպիտերը շարք կկազմեն և այնպիսի, որ այն հնարավոր կլինի տեսնել աստղադիտակով՝ առավոտյան ժամը 4-ից 7-ը… Ու այս շքերթը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը… տեղեկացնում է մեզ mskh.am-ով, իր բլոգով՝ Հասմիկ Նալբանդյանը… Լավ է, որ այս շքերթը կարելի է տեսնել նաև առանց աստղադիտակի… Իսկ աստղադիտակո՞վ… Ե՞րբ կսկսի կանոնավոր գործել «Սեբաստացի» աստղադիտարանը… Հասմի՛կ Նալբանդյան, Էմանուե՛լ Ագջոյան… Հնարավոր կլինի՞ աստղացուցարանի աշխատանքներն ավարտել այս՝ առաջիկա աշխատանքային շաբաթում… Կարելի՞ է բնագետ-կամավորների ինքնակրթության շաբաթը կազմել՝ նախատեսելով և՛ աստղացուցարանի, և՛ դիտարանի 2015-2016 ուստարվա նորամուտները՝ մինչև փոքր շքերթի ավարտը… Մայր դպրոցում Հրաչ Առաքելյանի հետ երկրագիտական-արշավախմբային կայանի ավարտն արագացնելու գործողությունները… Իսկ ո՞ւր են հայրենագետ-երկրագործ կամավորները, կրկին, ինչո՞ւ է Հրաչը, Էմանուե՛լ Ագջոյան, Վահրա՛մ Թոքմաջյան, Մարթա՛ Ասատրյան, Կարինե՛ Պետրոսյան… մենակ մնացել՝ առանց ընկերների… Ո՞ւր են կենտրոնի շահառու սովորողն ու ուսուցիչը. հոկտեմբերի 18-ից սկսվող «Ինքնակրթության շաբաթ» նախագծով քանի՞ սովորող և ուսուցիչ քանի՞ ժամ կանցկացնի Հրաչ Առաքելյանի աշխատանքային ջոկատում… Կկարողանա՞նք նոյեմբերի 1-ից գործարկել կայանը…

Դպրոց-պարտեզի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների
երկօրյա ճամբարը Բյուրականում: Լուսանկարները՝ Անահիտ Եղյանի:

Շաբաթ օր էր, և ես երկու անգամ քայլեցի Գեղարվեստի բակով… Ո՜ղջ ցանկապատով անցա՝ շուրջ մեկ հեկտար՝ տասը հազար քառ. մ տարածքով… «Դպրոցի բակը՝ պարտեզ» ուսումնական նախագծով հոկտեմբեր-նոյեմբերի աշնանային աշխատանքները կհայտնվեն սեբաստացիների կիզակետում՝ տարատարիք սովորողի, մանկավարժական աշխատողի, թե… ծնողի… Շաբաթ է, ու Գեղարվեստում ծնված սեբաստացի ավագների՝ ծնող և ուսուցիչ, ակումբի հերթական՝ թվով երրորդ պարապմունքն է… Ես ուշադիր, չորս կողմից ու չորս աչքով, երկուսը փոխած, հետևում եմ ակումբի՝  մեր ավագների հարաբերության նոր հարթության՝ միասին ապրելու նախագծի ընթացքին… Երկրագործությունն ընդգրկեք, անպայման, ձեր համատեղ կյանքում… Այս պարտեզի իրագործումն է, որ մեզ մեկ կդարձնի

Շնորհակալ եմ, Մարիամ Գևորգյան, «Էթիկետ» ռադիոյի՝ Ավետիք Իսահակյանին նվիրված քո հաղորդման, վարպետի տանից վարպետի ծուխը, թոնրի տան ջերմությունն ու լավաշի բույրն ինձ էլ հասավ… Հոկտեմբերի 30-ին Գյումրիում չնշե՞նք հայոց ամենազարմանալի-ամենակրթված մտածողներից մեկի ծննդյան հարյուրամյակը: Հաճույքով…

Շնորհակալ եմ, Մերի Առաքելյան, շարունակության համար. Էմիլ Գիլելսի կատարմամբ Բրամսի դաշնամուրային այս կոնցերտը տեղին էր ու պատշաճ և՛ սքանչելի Լուիզայի Քեշիշյանի համար, և՛ Վարպետ Ավոյի, և՛ ինձ… Ի՞նչ էր մնում, որ ես անեի սրանից հետո. դուրս եկա պատշգամբ՝ հայացքով դեպի արևը՝ Նորքի բլրից այն կողմ… Ի՜նչ առավոտ է ու երկինք… Հետո որոշեցի ինձ պարգևատրել. Դավթի՝ իրիկունը չկերած գազարները կերա, խաղողն ու… պոպոքը… Չկերածն ուտողին հալալ է, խոսքը էսպես է ծնվել… Դավիթը թող քնի հիմնավոր, որ կիրակին միասին անցկացնենք… անակնկալներով…

Հիմնական դպրոցի 2-4 տարեկանները խճճվել են աշնան գույների մեջ:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Շնորհակալ եմ «Սեբաստացի TV»-ի շաբաթվա լրատվականի ստեղծագործական կազմին, Անիին Սարգսյան, Նարեին Ղալամքարյան ու Դավթին Խալաթյան, ինձ վստահություն փոխանցելու (այսպիսիˊ կրթահամալիր, այսպիսի կյանքով) ու վերնագրի համար… Իտալացի նկարիչ «Օնլայն կինոթատրոն» վեբ-կայք նախագծի ղեկավարի այս բնութագիրը… Նա ասում է. «Այս ճարտարապետական իլյուստրացիաները, ճարտարապետությունը, երաժշտությունն ու ձայները, անիմացիան ձեզ համար փոքրիկ շոու են ստեղծում՝ երևակայական կարճ ճամփորդության տանելով դեպի երևակայությամբ ոգևորված տիեզերք»: Այոˊ, երեսուն տարի Բանգլադեշում ստեղծական ու մոբիլ, համերաշխ ու միաբան հավաքանիով անընդհատ փոքրիկ մի շոու ենք ստեղծում՝ իրական կարճ ճամփորդության տանելով երևակայությամբ ոգևորված դեպի տիեզերք…Շնորհակալ եմ, որ միասին ենք:

Օրվա «չլըմփ»-ը Հիմնական դպրոցի առաջին դասարանում:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#473

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ է լինել հմուտ դարբին, քան․․․ ոսկերի՞չ

Այսպես էլի է եղել․ արթնացա անձրևի ձայնի ուժից, ինձ համար, ավա՜ղ, սովորական դարձող ժամին՝ 3-4-ի արանքում․․․ Լա՛վ է ունենալ Սուսան Մարկոսյանի նման կյանքի—աշխատանքի ընկեր․․․ Գեղարվեստում մեր դարբնոցի բացումն առիթ էր,

Երազ, թե իրոք. այդ միթե մի՞ն չէ…

Մեր ավագ դպրոցի Նանե Սարգսյանը վարպետության դաս էր անցկացնում Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ VR (վիրտուալ իրականություն) խաղեր… Նշանավոր Նարեկը Ավետիսյան վիրտուալ իրականությունից իր արձագանքներով աջակցում էր Նանեին՝ վիրտուալ իրականությունից դուրս

Թեթև-ուրախ․․․ լեզվանի

Մեր 2020-2021 ուսումնական տարվա հինգ տարեկանները, որ 2021-ի հունվարով, նոր տարով դարձել են վեց տարեկան, ո՞նց են այսքան հասուն—կարող, ամենուր կրթահամալիրում, ոչ միայն հյուսիսի, հարավի, արևելքի, արևմուտքի սեբաստացի դպրոց—պարտեզներում, այլև