Դավիթ Բլեյանի՝ ավելի ու ավելի հաճախ կրկնվող արտահայտություններից է. «Ես կատակ եմ անում»: Մեծանալն էլ ո՞նց է լինում. ուրախ:

— Լա՜վ, դու պարտեզ չես գնում, բա որ քո ընկերները՝ Արամը, Նարեն, Ալեքսը կանչեն. «Էհե՜յ, Դավիթ, որտեղ ես դու… », ի՞նչ կանես:
— Ես կթաքնվեմ:
— Բա որ ընկեր Մարիամն ու Նորան էլ միանան ու բա՜րձր կանչեն: — Ես պարտեզին չեմ կարոտել, ես մայրիկին եմ կարոտել:
— Տեսե՜ք, ոտքս դրել եմ սեղանին, լավ ա՞: Ես չեմ շտապում արձագանքել, մեր մեջ ասած՝ լավ է, աթոռը՝ ցածր, սեղանը՝ բարձր. հասուն մարմնամարզական վարժություն է, սրա համար իր եղբայր Արմենի հետ քանի՜ վարժություն են արել: Հիմա՝ հարմար պահին ցուցադրում է:
— Կեղտոտ գուլպայով, հա՞, Դավիթ…
— Հանի գուլպաս, կեղտոտ է…,- առանց դիրքը փոխելու պատասխանում է Դավիթը…
— Մայրի՜կ, բեր ինձ էսպես նկարի,- կարճում է Դավիթը:

Առտու 04-ը ամենաօպտիմալ ժամն է իմ օրվա գիրը սկսելու… Նախ՝ օրը սկսում եմ գրելով. սա մտքի լավագույն մարզանքն է ինձ համար։ Հետո հասցնում եմ մեկուսի ընթերցել, երբ փողոցից միայն  դիսկրետ հասնող աղմուկն է՝ առանձին արթուն երևանցիների, անհանգստացնող բան չկա. սա էլ մտքի լավագույն մարզանք է: Հետո հասցնում եմ ինքս ինձ հետ լինել, չեմ շտապում (պատկերացնո՞ւմ եք ոչ մի տեղ չշտապող Բլեյան, հասել է …). հետո կհասցնեմ պատրաստվել ճանապարհին. նշումների, թղթապանակս կարգավորելու և հիգիենայի ժամանակ ունեմ:

Արմինեն ու Դավիթը խորը քնած են. տեսարան է… Դավիթը՝ քնած, լրիվ բաց է. ի՜նչ ֆոտոշարք ենք կորցնում, Արմինե, երբ քնած ենք… Շատ կարևոր է մոր ձեռքի ֆոտոխցիկը: Գործիքը մոբիլ է, միշտ պատրաստ պիտի լինի շրխկալու, աչքը տեսավ՝ շը՜խկ-թը՜խկ… Տնաշեններ, այնքան եք դժվարեցնում, մեկ՝ լիցքավորված չէ, մեկ՝ հեռու է, մեկ՝ կադրի տեղ չկա, մեկ էլ՝ ահա, քնած եք… Եվ Արմինեն ամենաշատ ու հետևողական նկարողներից է։ Առաջադիմում է…

Երեկ խմբով բժիշկներ են այցելել տուն: Դավթի Շողիկ տատիկն ընկել է, վնասել ոտքը. մոբիլ ռենտգեն սարքավորումներով ծառայությունը տանն աշխատել է սպիտակ խալաթներով։
— Թողեք տեսնեմ, էդ ի՞նչ եք անում, ո՞նց եք բուժում տատիկիս…»։ Բժշկի դիտողությանը՝ «երեխային հեռու տարեք…», պատասխանել է.
— Ես մեծ եմ:
Բժիշկը թե՝
— Դե որ մեծ ես, անունդ ասա։
— Դավիթ է իմ անունը:
— Ազգանունդ ասա:
— Սեբաստացի: Ես Սեբաստացի Դավիթն եմ,- ներկայացել է մեծի պես:

Բժիշկը իսկական ազգանվան տեղ է ընդունել, հետո, երբ հեռախոսով խոսեցինք, իմացավ, որ իմ տանն է եղել, զարմացավ… «Ուրեմն՝ ես խոսել եմ Բլեյան Դավթի հետ… Ա՜յ, հիմա ճանաչեցի… նման է…»:

Ո՞ր հայրն իրեն լավ չի զգում, երբ մարդիկ արձանագրում են ակնհայտը՝ իր որդու հետ նմանությունը…

Շուշանն այցելել է մեզ։ Պատշգամբը այսպիսի շոգին-տոթին փրկություն է. ես, Արմինեն, Շուշանը, Դավիթը բարդ օրվա վերջում՝ իրիկվա իննի մոտ, զրուցում ենք: Նոր կարողությունները դրսևորելու հարմար ժամանակ է.
— Ես կարող եմ առանց գոգնոցի ճաշ ուտեմ ու վրաս չթափեմ…,- մայրիկը գոհունակությամբ հաստատում է…

Աիդա Պետրոսյան ջան, ասել է՝ մի նոր ծեսի առիթ. «Հրաժեշտ գոգնոցին»: Վահրամ Թոքմաջյանը մի անգամ գործածեց «դոշնուկ» բառը, զարմացա, հավանեցի ու շուտ-շուտ մոռանում եմ: Երկու տարեկան ութ ամսական Դավիթը պատրաստվում է նոր ծեսիկի՝ «Հրաժեշտ դոշնուկին»:

Դավիթը նոթբուքով մուլտեր է դիտում թախտին նստած։ Թախտը մեծ է, քսմսվում է Շուշանին, գգվում, պաչիկներ անում, մասնակցում մեր խոսակցությանը, բայց շարունակում մուլտի մի մասից մյուսն անցնել… «Ես կարողանում եմ ֆիլմս փոխեմ…». այ, սա լուրջ է։ Նոթբուքի ու Շուշանի արանքում, տեսեք, ինչ մարմնամարզական նոր հնարներ է ցույց տալիս Դավիթը։ Երևում է Արմեն մարզչի  օրվա աշխատանքը:

— Վերջ,- փակում է նոթբուքը Դավիթը, անջատում պատշաճ,- հիմա ես հարյուր անգամ կճոճվեմ, Շուշո…

Նվերները լավ են, ուշադրություն են, բայց… խոչընդոտներ են անբնական, հարազատներին հանդիպելու… Պիտի կարողանանք իրար շուտ, ավելի շուտ հանդիպել, ձեռքերը թափ տալով միմյանց տուն այցելել… Վստահեցնում եմ՝ Դավիթն այնքա՜ն մեծ է, որ ինքը ձեզանից կստանա իր համար կարևորը՝ մարդու հետ շփումը, որը մեծանալու ուղիղ-մատչելի-արդյունավետ բնական եղանակ է… Իսկ Դավիթն իհարկե, սովորական երեխայի պես, ուզում է շուտ մեծանալ, ամենաշատը մեծանալ է ուզում. «Ես պարտեզ չեմ գնալու, հայրի՜կ, մայրիկի հետ դպրոց եմ գնալու»: Ա՜յ, այսպիսի որոշումով մեծացում:

«Հայաստանյան ասպետ» նախագծի բանգլադեշյան փուլի մեկնարկը տպավորիչ էր. գոհության պահեր ունեցա:

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար տարբեր պատճառներով (հարգելի-անհարգելի՝ դատավորներն ո՞վ է, իսկ ո՞ւմ ենք դատելու) չմեկնածներին՝ ամենևին չդատեցինք, այլ հնարավորություն, ընտրություն առաջարկեցինք. աշխատեց: 12-րդ դասարան փոխադրվող տղաների հետ Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Գայանե Առաքելյանը, Արհեստների ավագ դպրոցում՝ Անահիտ Մելքոնյանը, Մայր դպրոցում՝ Ավագ դպրոց-վարժարանում՝ Էմանուել Ագջոյանը վստահ, համերաշխ մեկնարկեցին ռազմամարզական ճամբարի բանգլադեշյան փուլը՝ օգոստոսի 14-19-ի երևանյան ճամբարը, իսկ օգոստոսի 20-ին, ժամը 08:30, համեցեք մեր 2014-2015 ուստարվա շրջանավարտացու 16-17 տարեկան պատանիները կմեկնեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծած Կուրթանի «Հնեվանք» վրանային ճամբար՝ դաշտային նախաբանակային պարապմունքները Ստեփանավանի զորամասի աջակցությամբ անցկացնելու… Հինգ գիշեր, վեց օր՝ միասին, գեղատեսիլ Ձորագետում՝ լող, հրաձգություն, վերելք, արտակարգ իրավիճակում գործելու հմտություններ, բնապահպանական-հայրենագիտական նախաձեռնություններ, մարզական-տեխնիկական հնարներ, դաշտային խոհանոց ու կյանք…

Վահրամ Թոքմաջյանին ու իր օգնականներին կարելի է նախանձել՝ սա իրական-գրավիչ մանկավարժական հարթակ է ասպետական կրթության համար… Ամեն ինչ հո միջնադարում չի՞ մնացել… Եվ լավ է, որ հաջող մեկնարկը տրվել է օգոստոսի 14-ին, երբ Արցախի Ասկերանի Նոր Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում ավարտվեցին տասնօրյա դաշտային պարապմունքները։ Կեցցե՛ք, շնորհակալ եմ այս գոհության համար, Արտեմ Խաչատրյան, Գնել Հարությունյան, Արման Երանոսյան և 32 ընկերներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ այսօր

Մարտի 28-ին Թիֆլիսից Երևան ուշ հասանք. իմացաք: Երևան-Բանգլադեշ-Մեդիակենտրոն մեր երեք ավտոբուս-միկրովատոբուսները հաջողությամբ հասան, երբ իրիկունը 9-ի, 10-ի արանքում էր: Մեր թիֆլիսյան շրջագայության վերջին՝ չորրորդ օրվա մասին սիրով-ամբողջական կպատմեմ վաղվա իմ գրում՝

Համբարձում յայլա՜… տղաներով միանում ենք

Իսկական հարսանիքը հունիսի 7-ին, 8-ին է Երևանում՝ կրթահամալիրի բանգլադեշով-ագարակով՝ հարսանյաց խաղերով, ծիսական հյուրասիրությամբ, Եղեգիսի կիրճով, Շատինի-Արտաբույնքի-Եղեգիսի հարսանեկան ուրախությունների միջով Արատես, ծիսական հարթակում-դպրական կենտրոնում, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ թագավոր Պետրոսյանի

Ես գետնախնձոր եմ… Դու կարո՞ղ ես տիար տնօրենին բժշկել…

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց. — Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ… Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն