Գևորգ Հակոբյանը, Մարիետ Սիմոնյանը, Նորայր Այվազյանը… լավ են հիշում 1987-1991-ի մեր տնկած ծառերը Մայր դպրոցի շուրջ, Բաբաջանյան պողոտային հարող տարածքում, Գեղարվեստի ծիրանիները… Ծառն էլ տարիք ունի, տունկի որակից, խնամքից, հանգամանքներից կախված՝ իր կյանքը… Մենք հետևողական ու համարձակ նորացնում-խտացնում ենք մեր անտառը կրթահամալիրի Բանգլադեշում, լավացնում տնկիների որակը… Մնում են խնամքի այլ ռեժիմ, այլ կարողություններ… Մեր Գեղարվեստն իր կաղնիներն ունի՝  Աշոտ Աշոտով, Կարինե Մացակյանով, Նորայր Այվազյանով, Գոհար Սանոյանով, անընդհատ ու ընդմիշտ Գրիգոր Խաչատրյանով, Թամար Հարությունյանով, Արման Գրիգորյանով, Կարեն Մկրտչյանով, Գագիկ Չարչյանով…, որ փառահեղ` մեզ պատիվ բերող կենսագրություն են ստեղծել… Ի՜նչ միջավայր Գեղարվեստում և Քոլեջում՝ ներսով-դրսով, ինչպիսի՜ արվեստանոցային-արհեստանոցային համալիր՝ ընդարձակ, ուսումնական ողջ զինանոցով… Եզակի է: Եվ լավ է, որ Գեղարվեստը նոր տնկիներ ունի. սիրով ներկայացնում եմ՝ Անի Հովհաննիսյան, Զառա ՈսկանյանՀասմիկ կրտսեր Թոփչյան… Ու ի՜նչ բարեբախտություն Կարինե Մացակյանի ու Թամար Հարությունյանի համար՝ գործել այսպիսի թարմ-եռանդուն-շնորհալի-աղջկական ընկերակցությամբ… Իսկ Արմանը, Կարենը, Գագիկը ընտրությամբ դասընթացներ վարելու, վարպետության դասեր անցկացնելու լավ հնարավորություն են ստանում:

Երեկ ես Գեղարվեստում Գագիկ Չարչյանի հիմնադրած գծանկարի արվեստանոցում էի. իմ հասուն կյանքի ընկերոջ, Հայաստանում ճանաչված նկարչի-արվեստագետի հետ Արցախ-Շուշիում «Ավերակները շշնջում են» բազմօրյա նախագծի շրջանակում մենք նաև ճամփի ընկեր դարձանք… Քանի՞ այսպիսի ուսումնական արվեստանոց կա Հայաստանում, արվեստանոց՝ նկարչի անհատական արվեստանոցով… Եզակի է: Ի՞նչն է խանգարում Գագիկին, որ «Նկարիչների փոխայցելություններ» միջազգային նախագծի շրջանակում փայլուն վարպետության «Ֆիգուրատիվի և վերացականի միջև» դասով հանդես եկավ Ստամբուլում, պատանի նկարիչներ հավաքի ոչ միայն Երևանից, այլև մարզերից, Արցախից, արտերկրից… Նաև սրա համար ենք ստեղծել կրթական փոխանակումների հարմարավետ կացարանները: Մայր Թերեզային լսենք. «Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր»:

Օրվա աշխատանքը Դպրոց-պարտեզում:

Մեր լույս-երից Լուսինե Մամիկոնյանն արձակուրդն ամուսնու հետ անցկացրել է Փարիզում, իհարկե: Սրանից հետո այդպես է լինելու… Շատերն են շահել Լուսինեի այս տպավորված այցից, այդ թվում և Դավիթը Բլեյանը, ով մի «красавец» մեքենա է նվեր ստացել, տեղով մեկ՝ հարսանիք… Իրիկունն ուշ վերադարձանք իմ քրոջ թոռների կազմակերպած մատաղ-խնջույքից, որտեղ մեր դոնժուանը քեֆ արեց, սիրահետեց, կերավ-խմեց… Թվում էր՝ պիտի հոգնած լինի այս պճնամոլը, բայց, տես, մտավ տուն թե չէ, ազատվեց արդուզարդից ու առանձնացավ հյուրասենյակի իր ավտոպարկում՝ իր «ամենագեղեցիկ ավտոյի» հետ… որքան՝ չգիտեմ, երկա՜ր. ես արդեն քնած էի… Դավթի ամենասիրելի, նախընտրելի նվերները մնում են ավտոներն ու… քինդերները… որ շարունակում է խժռել, միայն թե ձեռքն ընկի…

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկաններն ու նրանցից անբաժան՝ Գեղարվեստի ավագի  շրջանավարտ Էլիզա Բաղդիյանը։
Լուսանկարները՝ Էլիզի ՖԲ էջից։

Գիտեք, գործատուն, ի դեմս կրթահամալիրի տնօրենի և կրթահամալիրի դպրոցում-ուսումնական կենտրոնում իր ներկայացուցչի՝ դպրոցի թե կենտրոնի ղեկավարի, իրավունք ունի կասկած հայտնելու աշխատողի, այդ թվում՝ մանկավարժական աշխատողի, ուսուցչի գործունեության վերաբերյալ, ուսումնասիրություններ անցկացնի, դրանցում ներգրավի այլ մասնագետներ… Հեղինակային կրթական ծրագիրը՝ իր կազմակերպման ձևերով, սովորողի և ուսուցչի աշխատանքային պայմանագրով այսպիսի գործառույթը ոչ միայն նախատեսում-կարգավորում, այլև պարտադրում է… Մինչև սեպտեմբերի 1-ն ընկած այս օրերը, կրթահամալիրի պատասխանատուների ծանրաբեռնվածության կարևոր մասը սրան են ուղղված…

Դպրոցի-պարտեզի նախակրթարանում՝ քնի ժամին։

Ո՞վ ասաց՝ այսպիսի քննարկում-ուսումնասիրությունները՝ մոնիտորինգները կանխորոշված արդյունք ունեն՝ ցուցումով արվող: Ես այդ մարդը չեմ. ես երբեք կանխակալ չեմ, ավելին, ես հայտնի եմ ընդառաջումով, ուրախացող եմ, գնահատող, գիտեմ մանկավարժական տքնանքի, վաստակի գինը-հարգը: Բայց այն վաստակի, որն այդ ուսումնասիրության արդյունքում-ընթացքում չի կարող չբացահայտվել, առարկայական չդառնալ: Եվ «ուսումնասիրվողը», եթե նրա համար թանկ է աշխատանքը, եթե նա հաստատակամ է՝ իր ազատ ընտրությամբ շարունակելու այն, չի կարող առավելագույնս չմասնակցել, չներկայանալ, հրապարակ չբերել լավագույնը… Նեղանալը, չարանալը, մեկուսանալն ամենավատ միջոցներն են… Բա ո՞ւր մնացին փոխադարձ հարգանքի վրա խարսխված տարիները… թե՞ ուրիշ խարիսխ կա՝ պայմանը, աշխատողի պարտադրանքը… Ափսոս… Բայց իմ՝ որպես գործատուի հաստատակամությունը սրանով ավելանում է. ես չեմ կարող արդարացի չլինել ամեն մի կոնկրետ դեպքում, պատրաստ՝ յուրաքանչյուր փուլում նահանջելու, ընդունելու փաստարկներ: Ամենահամառը կյանքում ինձ համար փաստարկներն են, որոնցից ո՛չ ծափերը (գովասանքը), ո՛չ շանտաժը որևէ ձևով չեն կարող շեղել… Ես ոչ միայն կրթահամալիրի աշխատողների՝ աշխատանքային պայմանագրով որոշված որոշակի մարդկանց գործատուն եմ, այլև, նախ և առաջ, մոբիլ ու ստեղծական, կրթական պատվերով անհատների, ովքեր իրենց ծնողների հետ, ծնողների միջոցով ընտրել են կրթահամալիրը, մանկավարժությունը որպես աշխատանք փնտրողների համար… Սա ենթադրում է բանուկ-մշտական-երկկողմանի երթևեկ՝ իր հայտնի կանոններով, բաց ու արդարացի միշտ՝ առանց դրսից որևէ միջամտության՝ ծանոթի, բարեկամի, դրամական շահի կամ ծառայության ակնկալիքի… Այդպես չի եղել 30 տարի ու առանց բացառության. եթե իմ 432 գրերի մեջ ամենահաստատուն պնդումն եք փնտրում, այս մեկի վրա կկանգնեք, ի վերջո…

Դպրոց-պարտեզի առաջին դասարանցիների երկրորդ հանդիպումը:
Լուսանկարները՝ Հայարփի Տոնոյանի:

Դպրոց-պարտեզում կարճ և հուզիչ հանդիպման մասնակցեցի. 2015-2016 ուստարում ուսումնառությունը Լուսինե Պետրոսյանի դասարանում ընտրած ծնողներն իրենց 6 տարեկանների հետ Լուսինե Պետրոսյանի լաբորատորիայում… Ի՜նչ լավ է ստացվել. ընդարձակ-հարմար բոլորիս համար, ինչպես ակումբային միջավայր… Ես այսպես ընդունել եմ Լուսինեին 1984թ.-ին (1998-ից առ այսօր աշխատում է կրթահամալիրում)… Ծնողները ներկայացնում են.
— Հիշո՞ւմ եք այսինչին, իր տղան է…
— Դուք այն ժամանակ էլ այսպիսին էիք՝ անմիջական…
— Մեր դպրոցն այն ժամանակ էլ այսպես ազատ էր, մարդկային…
Ու պատմում են դեպքեր կոնկրետ…

Մենք մեր անմիջականությունը, ազատությունը, մարդկայնությունը, լսո՞ւմ եք (երեկվա մեր ինքնաբուխ հանդիպման լոգոն եմ ներկայացնում), չենք կորցրել բանգլադեշյան մեր կյանքի կերտման 30 տարում… Ի՜նչ լավ է, հալալ է մեզ, բոլոր կարգի սեբաստացիներին, ովքեր մասնակցել են այսպիսի կյանքի կերտմանն ու պահպանմանը…

Դավթապատում։

Շնորհակալ եմ Մայր Թերեզային իմ օրվա գրի վերնագրի համար, նրա գոյության համար. ֆենոմեն է…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#432

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա..․ Պահում է իր հիշողության մեջ…

Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար… Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի

Իրական ընտրության օրվա խաչմերուկում…

Որպես հայելի՞՝ ստրկության ու ազատության միջև… Կրթահամալիր եմ ասել. նույն օրում է՛լ Սևանի «Ժայռ», է՛լ Արագած, է՛լ Իզմիր տիեզերագիտական… Օշո էլ ես ինչպե՞ս պիտի կարդամ. որպես ամառային, թե շուրջտարյա ընթերցանություն,

Խաղացնո՞ղ խոսք է իմ գիրը…

Գտեք «խաղացող խոսքի» հեղինակին. մի տեղ նշել եմ հետաքրքիր այս կապակցությունն ու մոռացել հեղինակին… Իմ խոսքը-գիրը, հեծանվի պես, ասել եմ, իմ խաղընկերն է. իմ հետ նրա շփումը չի կարող բնական-օրգանական