Առավոտ
Օգոստոսի 27, 2015

Aravot.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից կարծիք հարցրեց թիվ 27 դպրոցում՝ տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի  վերաբերյալ, որի արդյունքում տնօրեն է ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Պարոն Բլեյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը, ընդամենն ասաց, որ եթե մարդու դատվածությունը մարված է, ու ՊՈԱԿ-ի մասին օրենքը չի արգելում նման մարդուն տնօրեն դառնալ, ուրեմն ամեն ինչ օրենքով է: Մեր դիտարկմանը՝ իսկ ի՞նչ է մտածում երեւույթի բարոյական կողմի մասին, պարոն Բլեյանը ռեպլիկ արեց, թե նման բաների մասին խոսել կարելի է միայն օրենքում համապատասխան փոփոխությունից հետո: Նրա ձեւակերպմամբ. «Այլ հարց է, որ խորհուրդները ձեւական են, ինչպես սովետի ժամանակ, մեզանում չկա ընտրություն, կա ընդամենը նշանակում…Խորհուրդները չեն գործում, բայց դա առանձին թեմա է: Նրանք մի բան են կատարում՝ տնօրենի ընտրությունը ձեւակերպում են որպես ընտրություն, որից էլ դուք դժգոհում եք տվյալ դեպքում»: Աշոտ Բլեյանին հիշեցրինք, որ ժամանակին իր անունն էլ էր նման պատմության հետ կապված: «Դրա համար եմ ասում, որ չեմ մեկնաբանի, որովհետեւ կարող է դա ինձ էլ վերաբերվի, այսինքն՝ ինձ վերաբերվում է, էդ մարդուն չի՞ վերաբերվի: Դա օրենքով է՝ մարդը օրենքով իրավունք ունի՞, թե՞ չունի: Ես ծանոթ չեմ՝ իրեն ինչի համար են մեղադրել: Ինչ վերաբերում է ինձ, բարեբախտաբար, կարողացա ապացուցել, որ իմ հանդեպ քրեականի անվան տակ իրականացվում էր քաղաքական հետապնդում, ու ես ունեցա հասարակության աջակցությունը: Իսկ կոնկրետ թիվ 27 դպրոցի հետ կապված, բան չունեմ ասելու»:

Գոհար Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծը խորհրդային շրջանն է հիշեցնում

ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ առաջիկայում ձևավորվող աշխատանքային խումբը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թթ. պետական

Հնարավոր շատ մարդ նստելու է, որ չէր մտածել…

aravot.am-ը «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» լրագրողական մրցանակաշխություն-հավաքից։