Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել:  2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի ու ավելի վարպետությամբ է կատարում Գյուղացիական տնտեսության աշխատողի՝ իր համար նոր, ուզում եմ հավատալ՝ հետաքրքիր պարտականությունները… Ի՜նչ ընտանիք են Բ-4-ի Հովհաննիսյանները, մեկը մյուսից հետաքրքիր 3 սեբաստացիներով՝ Էդվարդով, Արփինեով, 2-րդ դասարանցի դարձած Ալիկով: Արփինեն դարձավ կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանող՝ իր ընտրությունն է: Էդվարդը, ով իր ուսուցիչներ տիար Գևորգ Հակոբյանի, գիտակների ակումբի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի կարծիքով, մեր 2015-ի շրջանավարտների թոփում է, հաստատ, իր ինքնուրույնությամբ, ինքնակրթության հետևողական ծրագրով, հասունությամբ, քաղաքացիական անհատական դիրքորոշումով ՝ չի շտապում: Ապագա աշխարհագրագետը չի կարող ընտանիքի հոր կողքին չլինել՝ որպես ավագ եղբայր, չօգնել՝ հոգալու ընտանիքի կենցաղային ծախսերը… Հուզվեցի՝ ես կամ նաև այդպիսի ավագ եղբոր՝ Էդվարդ Շամխալի Բլեյանի նմանատիպ հոգատարության շնորհիվ: Ես ավելի ու ավելի կապվում եմ, գործընկեր դառնում Էդվարդին. հնարավոր բաժանումը հեշտ չեմ տանի: Կեցցե´ք, Էդվարդ ու Հովհաննիսյաններ, որ միասնական-համերաշխ եք:

Հնարավոր չէ, ու լավ էլ չէ, եթե կրթահամալիրի դպրոցներում շինարարական բարելավման աշխատանքներով տարված, ես մոռանում եմ Հեղինակային մանկավարժությունը՝ իր ամառային ընթացքով, ուսումնական՝ արդեն օգոստոսյան ամառային նախագծերով, որ շարունակվում են, ինչպես երեխայի կյանքը, իրար հաջորդող խմբերը, որ ծնվում են…

Կրթահամալիրի Հիմնական դպրոցն այս տարվա շինարարական բարելավման գործերով ամբողջանում է՝ որպես մի նորոգ կուկլա դպրոց… Եկեք տեսեք, թե մի խորհրդային լքված տիպային շենքից ինչպիսի ասելիք-հանրակրթական միջավայր դարձավ՝ գրավիչ-կանչող աշխարհ: Դպրոցի լողափում 2-ից 4 տարեկաններն են՝ տկլոր, պատրաստ աչքի պես զուլալ-ջինջ ջուրը մտնել խաղով… Արևն ու պաղ ջուրը, մեր փորձով ապացուցված է, այնքան ու այնպես կփոխեն մեր մանչուկներին, որ մոռանանք մրսելու-հիվանդանալու մասին… Ամենօրյա բացօթյա լողը կշարունակվի և սեպտեմբերին, հետո՝ կխոսենք… Սպասում եմ մանուկների տրիաթլոնի (լող, հեծանիվ, էստաֆետ) կրթահամալիրային բաց ստուգատեսին, որի մեկնարկը, Աիդա Պետրոսյան, ինձ հնարավորություն տվեք տալու օգոստոսի 19-ին`մեր մանկավարժական հավաքով…

Նոր դպրոցի ամառային չլռող աշխույժն իմ սրտով է. Նառա Նիկողոսյանը լավ վերամեկնարկեց իր դպրոցում ու հիմա, հալալ է, մի ուրիշ հալալ կաթնակեր սեբաստացու հետ ո՜ր ծովում են, ո՜ր ափերում… Կենսաբան-դաստիարակ Շուշան Ալեքսանյանն արձակուրդում է, բայց որպես կամավորական աշխատանք, անցկացնում է հերթապահության իր օրը, ու տեսեք՝ տարածման արժանի ի՜նչ նախագիծ. նորացնում, թարմացնում, գրավչություն են հաղորդում բոլոր թաղարներին… Անահիտ Գևորգյանը, Տաթև Թամազյանը իրենց  Ճամբարականներով Նոր դպրոցի Գյուղացիական տնտեսության բարիքներն են հավաքում-մշակում, ծածկած լողավազանում մարզչին ցուցադրում լողի ամառը իրենց ձեռք բերած կարողությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դեպի նոր աշխարհակարգ марш-бросок-ով

Քաղաքական օրագիր Տեսե՛ք, մեկ-երկու օրով ուշացրի իմ քաղաքական օրագրի համար ընտրած ընթերցանության նյութերի հրապարակումը՝ հրամցումը քեզ, մեծարգո ընթերցող օրագրի, և… ուշացա՞. պատմական նշանակությո՞ւն ունեն դրանք… Իսրայելը և Թուրքիան հասել են

Մեր Ակումբը՝ որպես սեբաստացիների հաղորդակցման մտերմիկ կերպ

Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս

Միայնակ ծառն ինչի՞ համար է

— Քաղաքի կենտրոնում միայնակ մոլորված ծառն ինչի՞ համար է… Սա ֆրանսիացի գրող Ժակ Շարպանտրոյի «Ծառը» բանաստեղծությունն է, կրթահամալիրի Միջին ու Ավագ դպրոցների վեցից տասներկուերորդ դասարանցիների՝ Աննա Մարությանի ֆրանսերենի ընտրությամբ հայերեն