Լրագրողները հիմա էլ ամենաշատն ինձ սկսում են հարցնել Սահմանադրական փոփոխությունների մասին… Մեկը չեղավ՝ լուրջ պատրաստված գար ու խոսեինք «Ամառային դպրոց» 2015-ի մեր նախագծերի, ամառային պարտեզների, անընդհատ բաց ու յուրաքանչյուրին ողջ ամառ մատչելի մեր ֆիզիկական կրթական աշխարհի մասին…

Սահմանադրության տեքստի մասին ես չխոսեմ, խոսեմ հիմնական օրենքի ընդունման, նրանում փոփոխություններ կատարելու եղանակի մասին՝ եղանակ, որ ինչպես երեքի դեպքում էլ  (1995, 2005թ փոփոխություններ, ներկայումս առաջարկվող փոփոխություններ)առաջաբանում է անփոփոխ գրված. «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին…» Եթե, իհարկե, սրանք խոսքեր չեն, այլ մեր ազատ կամքով 1991թ. հանրաքվեով ընդունված  հահանրապետական սահմանադրական կարգ:

Հետևեք իմ օրագրին. սա խոսակցություն է մյուս գրերում շարունակվող…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլորը թափվել են փողոց

Գագիկ Ծառուկյանը կարծես մոտեցնում, հնարավոր է դարձնում մինչ այս անհնարին թվացող հանգրվան՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. փետրվարի 20-ի հայտարարված-մերժված- չարտոնված-ինքնաբուխ հանրահավաք-ժողովին ինչո՞վ այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության 1-ին,

Թուրքիան մեծ երկիր է

Թուրքիան մեծ երկիր է եղել ու մնում. անե՜ծք նրա բոլոր չար գործերին, բայց ճանաչելու-հասկանալու համար միայն մեր այս՝ հայկական դիրքից հայացքը բավարար չէ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էլ

Էլի մեկ զոհ

«Նամակներ կալանատնից», 2000թ. Ցնցված եմ: Մենք ավելին էինք, քան քաղաքական գործընկերները: Եգորն իմ եղբայրն էր: Ընդունակ, եռանդուն, անդադրում ու աննահանջ Եգորը Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակմանն ու կայացմանն իրեն նվիրաբերեց անմնացորդ: