Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց մեր արշավախմբային հանդերձանքը. «Մեղրաձոր» ճամբարը 30 վրանային-ներքնակային տեղով խոհանոցով-սանհանգույցով պատրաստ է սեբաստացի ճամբարականներին ընդունելու:

Հուլիսի 31-ին՝ ժամը 9.00, Մեդիակենտրոնից ճամբարի 1-ին հերթը կշարժվի Մեղրաձոր. ճանապարհը՝ 66 կմ: Վերադարձը՝ օգոստոսի 4-ին, Սևանա լճի հանրային լողափով: Ճամբարի առաջին հերթը ղեկավարում է կրթահամալիրի հայրենագիտական ուսումնական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը, ինչպես և ուզում էինք, ընդառաջ գնալով սեբաստացիների արտահայտված և չարտահայտված խնդրանքներին։

«Մեղրաձոր» ճամբարի 2-րդ հերթը Մեդիակենտրոնից կմեկնի օգոստոսի 4-ին՝ ժամը 9.00: Ճամբարականներ են՝ առանց ընտանիքի, ուսուցիչ-ղեկավարի ուղեկցությամբ՝ 4-րդ դասարանից սկսած, ջոկատները տեղավորվում են  3, 4, 6, 8 տեղանոց վրաններում:

Մեղրաձորում է հիմա, հուլիսի 25-ից սկսած, Գնել Հարությունյանի և Ալինա Թումասյանի 12 հոգիանոց ջոկատը: Լավ էլ պատմում են։ Կարող եք զանգել Գնելին՝ 098888360, Ալինային՝ 093743474։ «Մեղրաձոր» ճամբար մեկնելու հարցերով կարող եք դիմել Կարինե Պետրոսյանին՝ 094930443, K.Petrosyan@mskh.amկրթահամալիրի դպրոցի ղեկավարներին: Ուղեգրերի արժեքը՝ 6000 դրամ: Սրանից էլ լավ հուլիս-օգոստոսյան նվե՞ր… Իզմիրի ճամբարը չունի Մեղրաձորի հմայքը. իզմիրցիներին մեր Մեղրաձորում, 3-րդ հերթում կտեսնեք, կհամոզվեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չոր թվերի՝ ցուցանիշների լեզուն

Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է

Առաջ դեպի ռազմա-մարզական գարնանային խաղեր

Ուռա՜ ու ջա՜ն. ռազմա-մարզական գարնանային ամենամյա բաց խաղերը մեկնարկում են՝ մարտի 29-ի պաշտոնական բացումով, մարտի 30, 31-ի խաղերով։ Պատասխանատու այդ գործի նախապատրաստմանն է ուղղված սեբաստացիներիս՝ մարտի 23-ի մասնագիտական զարգացման հավաքը։

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական