Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են եղել և մնում, մետրոյին հավասար… Ես ու Արմինեն փորձում ենք հիշողությամբ վերականգնել մեր հարցասերի օրվա տպավորություններն անմիջական։

– Ինչո՞ւ չի կարելի ավտոբուսի դիմացից անցնել…
– Որ դիմացից անցնեն, ի՞նչ կլինի, մայրիկ…
– Մայրիկ, ինչո՞ւ են գազանանոց ասում՝ գազան-անո՞ց… Իսկ ավտոբուսը՝ ավտո-բո՞ւս…
– Ինչո՞ւ մեծ ապակիներ ունի ավտոբուսը…
– Մարդիկ ավտոբուսը նստում՝ ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում… Ուզում եմ իմանալ…
– Ինչո՞ւ կան միկրո-ավտոբուսներ, թող բոլոր ավտոբուսները մեծ ու ազատ լինեն, որ մարդիկ խաղալով գնան գազանանոց ու գործի…
– Ինչո՞ւ, մետրոյի նման, վարորդը չի խոսում՝ զգուշացեք, դռները փակվում են…
– Դո՞ւ ես ավելի արագ գնում քո հեծանվով, հայրիկ, թե՞ ավտոբուսները…
– Դու հեծանվով կարո՞ղ ես ավտոսբուս բարձրանալ. ուզում եմ իմանալ… Ինչո՞ւ մետրոյով հեծանիվները գնում են, իսկ ավտոբուսով՝ չէ…
Այնքան էլ «անմեղ»-ապաքաղաքական չեն այս հարցերը, մի մասն էլ որպես հռետորական են հնչում՝  հնչելու համար…

Ի՞նչ ապրումներ էր ունենում Դավիթը Բլեյանը այսօր Հիմնական դպրոցի, Մայր դպրոցի և Դպրոց-պարտեզի ճանապարհին ինձ հանդիպելով, ամեն անգամ ինքը՝ Արմինե մայրիկի հետ, մեքենայով, ես` հեծանվով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ թուլացան կուռն ու ճուռը

Երբ տուն հասա, ժամը ութն էր. Դավիթն իդիլիայի մեջ էր. Մերի Առաքելյանը, մեր տան սիրելին, ով երկար էր բացակայել, հասցրել էր մինչ իմ գալը գերել-տանել Դավիթ Բլեյանին իր հմայքով, սիրով,

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,

Գժության մեխանիկան մանկավարժության մեջ ու … Նազենի աստղը

Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված)