Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված համայնքի, Արատեսի հարակից անտառներում, և, ցավոք, չտեսանք դրան համապատասխան անհանգստությունը, գործողությունը հանրային կյանքում, պետական մարմինների հրապարակումներում, գործողություններում, որքան էլ որ կրթահամալիրը պաշտոնապես դիմել է։

Մենք սկսել ենք մեր միջոցներով պայքարելը… կամավորների խումբ ենք կազմել, գործիքներ, նյութեր ձեռք բերել… Բայց կարելի էր, չէ՞, կազմակերպել պայքարը որպես հանրային աշխատանք, որ սկզբից գնային անտառապահները, անտառտնտեսության աշխատողները, ստանային համայնքների, ձեռներեցների, հասարակության այլ անդամների աջակցությունը։
Փրկենք մեր անտառները. վստահ ենք, որ կան մասնագետներ, մարդիկ, որ կարող են արագ գործել, աջակցություն ցույց տալ։ Խնդրում ենք կապի մեջ լինել մեզ հետ, տեղեկացնել առաջարկների, գործողությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

“Revolutions can’t be velvet”: A Revolution with no Velvet

This is an axtract from Mr Ashot Bleyan’s diary note for the 10th of February. February 10, 2019 “My longed for dream is now seen in you and your wonderful

Օրը Տիգրան Հայրապետյանի հետ

Հարգելի բարեկամ, մարտի 18-ին քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ավանդույթի համաձայն, օրը Տիգրան Հայրապետյանինն է:

Սահմանը կամուրջ դիտեք

«Թեթև զրույց» Աշոտ Բլեյանի հետ – Պարո՛ն Բլեյան, մենք երկբևեռ իրականությունում ենք ապրում, մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում՝ նրա ոխերիմ հակառակորդները. սևերը, սպիտակները, հերոսները, դավաճանները, բայց էս ամեն ինչից անդին