«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։

«Նշանակում էր երկարատև պատերազմի ազդարարում, հետևաբար կշռադատված որոշում էր պետք։ Բայց եղավ հայտնի օպերացիան, ինչին մենք՝ «Նոր ուղու» անդամներս, կողմ չէինք»,- վերհիշել է Բլեյանը։

Նա համոզված է, որ Հայաստանում իշխանության պետք է գա այնպիսի ուժ, որը կվստահեցնի՝ մի ամբողջ սերնդի՝ 18 տարեկանների, մահվան չի տանելու։

Տեր-Պետրոսյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին երեք նախագահների միասնության դաշինքով մասնակցություն, Բլեյանն այսպես է մեկնաբանել. «3 նախագահները պետք է ընտրության երաշխավոր դառնան, աջը քաշեն, ազատեն հրապարակը: Էդ ժամանակ թե՛ լսելի քննարկումներ կլինեն, թե՛ դեբատներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ 24news.am

Նյութը՝ Աշոտ Բլեյանի բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Getting over the Ruins

The ruins are around us and also in us. They are so much in us that we have got used to them. The key objective of the programme of improvement

Persian is a Means to Get to Know Our Powerful Neighbour Better

What did he want to see? What was Mohammad Reza Heydari, Councilor of the Cultural Center of the Islamic Republic of Iran, whose visit to the EduComplex was continually being postponed, looking

Հայտարարում եմ․ ընդունեք ի գիտություն

Ես հայաստանահպատակ եմ, որքան ինձ հիշում եմ.  ծնվել, ապրում եմ Երևանում, անընդհատ։ Իմ վեցերորդ, յոթերորդ երեխայի մասին չեմ մոռանում։