Հարգելի սովորողներ, ծնողներ, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի (Triathlon Federation. հեծանիվ, վազք, լող) երիտասարդ մարզիկ-մարզիչ Ֆրունզ Մարկոսյանը կրթահամալիրում սկսում է 12-15 տարեկան սեբաստացի պատանիների հեծանվային, լողի և վազքի պարապմունքներ: Պարապմունքները կլինեն շաբաթական երեք անգամ: մարզիչն այսօր կրթահամալիրում էր՝ ոգևորված պարապմունքների համար կրթահամալիրի պայմաններով։ Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի աջակցությամբ պարապմունքների համար անհրաժեշտ հեծանիվներն արդեն կրթահամալիրում են. կարող եք գալ նաև ձեր հեծանիվներով։

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել topchik@mskh.am հասցեով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կոնկրետացնենք փետրվարի երկու բաց մեդիաուրբաթները

Կրթահամալիրում 2016թ. հունվարի 25-ից մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Գնել Հարությունյանը տեղեկացնում է, որ 2016թ ստուգատեսը գրանցել է հայտերի որակի և քանակի զգալի աճ, խնդրում է ավելացնել արդյունքների ամփոփման ժամանակը։  Հանրակթական Դիջիթեքի համակարգող Մարիետ

Ուռա, մեկնարկում է հանրակրթական հերթական ստուգատեսը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, մասնագիտությունների և նախասիրությունների, հարգելի գործընկերներ Մարտի 9-ը հայտարարում եմ հանրակրթական հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի հայտերի ընդունման և նախագծերի հրապարակման մեկնարկ։ Շնորհակալ եմ մինչև այսօր եղած քննարկման համար։

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական