Մեկ անգամ չէ, որ փորձել եմ բլոգապատման իմ գիրը անել իրիկունը, մինչև քնելը: Չի պատմվում՝ ծամծմվում է խոսքս, տարբեր կողմերից մոտենում եմ ասելիքիս` չի գրվում… ու հրաժարվում եմ, ինչպես երեկ: Առավոտը լա˜վ է այնքան… ինչպես հիմա. իմ առավոտը սկսվում է լույսի բացվելու հետ, հիմա ժամը 5-ն է:

Բարի լույս, բարի առավոտ, ընթերցող… Բարի օր, իմ օրագրի համահեղինակներից Արմինե Թոփչյան:

Այսօրվա մեր հոբերլյարի` Արմինե Թոփչյանի շաբաթօրյա նախաձեռնությունը` քայլարշավ Մարմարիկի հովտով, համերգ Թեժառույքում, իսկական նվեր եղավ բոլորիս: Նվերը էդպիսին պիտի լինի` հոբելյարի մատուցմամբ:
Ի՜նչ ազատ-լեն հովիտ է Մարմարիկինը… Աղավնաձորից սկսեցինք ու Մարմարիկի ջրամբարով ավարտեցինք. այս անգամ այսքանը՝ Մարմարիկի հովտի Մեղրաձոր ճանաչումով հատվածը… Հանքավանի հատվածը՝ առաջիկայում…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թեժառույքի վանքում:

[embedplusvideo height=”260″ width=”400″ editlink=”http://bit.ly/1NY1Rwd” standard=”http://www.youtube.com/v/bRDYWb8xby4?fs=1″ vars=”ytid=bRDYWb8xby4&width=400&height=260&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1489″ /]

Ի՜նչ տպավորիչ է Մարմարիկի հովիտը այստեղից ահա՝ ջրամբարի ամբարտակի հարթակ-բարձունքից: Ի՜նչ մարդասեր-մարդամոտ է Մարմարիկը ողջ ընթացքում… Դավիթ Բլեյանի հետ այդպես էլ արեցինք՝ հանվեցինք ու «Սեբաստացիներ» երգչախմբի ներկաների ծափողջույնների ներքո մտանք գետը… մի անգամ, հետո օրվա կեսին՝ երկրորդ անգամ: Հայր ու տղա լավ լողացինք: Էպոսի ամենասիրելիի անունը իմ քույր Էմման հո հենց այնպես չի՞ դրել. Քույր է՝ իր պատգամով ինձ ու ձեզ՝ էպոսի Դավիթը դառնա, ծուռ-խիզախ-շիտակ՝ բոլորինը և ուժեղ՝ այնքա՜ն ու այնպե՜ս՝ հայրենյաց պաշտպանի շնորհքով-չափով: Դավիթը քայլեց, բարձրացավ-իջավ Մարմարիկի հովտից Թեժառույք՝ անտառի մեջ կպած եկեղեցին խոնարհված, որ իսկական ուխտատեղի է՝ բազմամարդ… Սեբաստացի երկու խումբ հանդիպեցինք եկեղեցու բացատում, մի տասնյակ էլ՝ ոչ սեբաստացի… Դավիթը պատարագ լսեց, շարականներ ու տեսավ եկեղեցու բարձունքից Մարմարիկի հովիտը: Ի՜նչ աշխարհ է, իրե́նը: Չի կարող երախտագետ չլինել այսպիսի աշխարհի Դավիթ պահապանն ու շինարարը լինելու պատեհության համար: Շնորհակալ ենք հայր ու որդի օրվա համար՝ Արմինե Թոփչյան, ամենամաեստրո՝ Հարություն Թոփիկյան ու ամենաերգիչ-ընկեր՝ Սեյրան Ավագյան, ներկա սեբաստացիներ… Ձեզ հետ այնքա՜ն հեշտ էր օրը ու լեցուն:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Հիմա տեսա՞ք` Դավթի հետ Հայաստանի բոլոր հովիտներում լինելու, բոլոր գետերում, լճերում լողալու օրագրային իմ խոստումը ոչ միայն հնարավոր է, այլև՝ ընթացքի մեջ: Դավիթը ուժ ու ժամանակ ունի մաքրելու Մարմարիկը, նրա հովիտը՝ ծայրից-ծայր, եկե՜ք, տեսե՜ք ու Վարդավառը ազգովի մի անգամ Մարմարիկի հովտում, նրա ջրերում անցկացրեք…

Հայր ու տղա` կանգնած բարձունքում… ուշքումիտքս տեսարա˜ն է՝ վերից վար, տասնյակ կիլոմետրով ձգվող գետի ընթացքի աջ ու ձախ ափերին փռված են լողացող հայրերի-որդիների գույնզգույն սրբիչներ:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Լավ է, որ ոչ հուլիսյան տապը` իր արձակուրդով, ո́չ Վարդավառը չեն ընդհատում մեր ընթերցարանները. կարդացեք նույն հերթականությամբ` Նունե Մովսիսյանի կիրակնօրյա ընթերցարանը, mskhfilms-ի կիրակնօրյա ֆիլմադարանը և իմ բլոգի կիրակնօրյա ընթերցարանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ մաքուր լինի, միշտ մաքուր պիտի լինի, ո՜վ բնակիչ Հայոց աշխարհի

Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը Հայրավանքում մեզ՝ սեբաստացիներիս՝ ուսուցչական երգչախմբին, նրա գեղարվեստական ղեկավար ու խմբավար Հարություն Թոփիկյանին, տնօրեն Աշոտ Բլեյանին, պարտավորեցրեց Պատարագի պատրաստվել… Մաեստրոյի պլանների մեջ Պատարագ երգել-ձայնագրելը, որքան գիտեմ, վաղուց

Հեծանվի ու արևի պաշտամունքի հուլիս…

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի

Հեր ու տղա, ետևում թողած կիրակին, ձեռք ձեռքի…

— Պա՛պ, արի հեր ու տղա գնանք քայլենք… իսկ մայրիկը թող գնա խանութներով… Ես գիտեմ՝ ինքը ուզում ա։ Տեսնենք՝ ով շուտ տուն կգա… Այսպես գործածելով «հեր ու տղա»-ն Դավիթն ընդարձակում