Մաեստրո Հարություն Թոփիկյանը և անբաժան ընկեր Սեյրան Ավագյանը երկարատև ճամփորդական համերգային շրջագայությունից հետո՝ Տիգրան Համասյանի հետ Երևանի կամերային երգչախմբով երկու տասնյակ համերգներ Գյումրիում, Թբիլիսիում, Թուրքիայում…, Երևանում են ու պատվել են մեզ իրենց հյուրասիրությամբ կրթահամալիրի Գեղարվեստում… Ինչպես ես արտահայտվեցի, արվեստագետի գործունեության չափման երկու գործիք գիտեմ՝ անցած ճանապարհը դրսում՝ կիլոմետրերով, և այդ ընթացքում ստացած ծափերի քանակը՝ կիլոգրամներով… Տպավորված են թբիլիսյան համերգներով ու Թուրքահայաստանով… Երգել-նվագել են բարձրակարգ երաժշտություն ամենուր՝ դահլիճներում՝ Կարսի, Վանի, Տիգրանակերտի, Ստամբուլի… և եկեղեցիներում՝ Անիի Մայր տաճարում, Աղթամարի Սուրբ խաչում… Թուրքեր, քրդեր թե վրացիներ. պատմականորեն համատեղ հարյուրամյա կյանքով ընդունել են հայոց մշակութային լինելը, ու վաղուց ժամանակն է, որ ամենատարբեր-ամենաբարձր համերգային ծրագրերը-խմբերը շրջեն ու շրջեն՝ այլոց ծափերը հավաքելու համար: Այս է մեր կան, մեր իսկական արժեքը հաստատելու ամենա-ճանապարհը: Այս դեպքում ինձ համար փաստ է ու ցուցանիշ Հարություն Թոփիկյանի ոգևորվածությունը:

Լինում են, իհարկե, հանդիպումներ, որոնց մասին անմիջապես չեմ պատմում, որքան էլ դրանք այդ պահին արժանի-տպավորիչ են թվում. բաց եմ թողնում, որ … մոռացությամբ ստուգվեն։ Ստուգվում են մնում, իրավունք ձեռք բերում պատմվելու… Ամերիկայի դեսպանատան մոտ հերթապահություն իրականացող ոստիկանները հաճախ են փոխվում. այստեղ՝ պահակային խցի մոտ, ես հաճախ եմ ստիպված դադար առնում բարձր եզրաքարերի պատճառով ու միշտ խնդրում եմ փոխանցել, ո՞ւմ, որ եզրաքարերը հանեն, հարգեն անվավոր մարդկանց իրավունքները։ Կարճ զրույցի ենք բռնվում. երիտասարդ մի ոստիկան հետաքրքրվում է.
– Դուք էլի գրքե՞ր եք գրում… Ձեր գրած գրքերը ես շատ էի հավանում, կարդում։ Որ գաք, ինձ Ձեր նոր գրքերից բերեք։ Այստեղ կարդալու ժամանակ լինում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ապրելու մասին եմ խոսում….

Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում: Արցախցիներն

Եթերում, ինչպես երկնքում, կայծակից առաջ-հետո․․․

Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված

Օրվա քաղաքական գիրը

Երբ տուն մտա, Դավիթն ու Արմինեն, տեղեկացված իմ օրվա մասին, ինձ սպասում էին… Ասում եմ. – Դավիթ, իրիկուն է, չլողանա՞ս… Խեթում է. – Իրիկուն չի, գիշեր է… Իսկական Սասունցի Դավիթ…