Ամեն բառ մի աշխարհ է Դավիթ Բլեյանի համար:
– Հայրիկ, ի՞նչ է ավազանը, որ դու ասում ես՝ Դավիթը լողա ջրավազանում…
– Ավազանը ջուր է ամբարում՝ ջրամբար է, ջուր է հավաքում, պահում…
– Ուրիշ էլ ի՞նչը կարող է ամբարվել, բացի ջրից…
– Կա ալյուրի ամբար, ցորենի ամբար՝ ալյուր-ցորեն պահեստավորելու համար, կարտոֆիլի ամբար։ Ռուսերեն ասում են «բունկեր», դու լսե՞լ ես։ Մարդիկ պահում են, հետո քիչ-քիչ օգտագործում պահածը:
– Բա որ մե՜ծ ամբարներ են լինում, շա՜տ մեծ, ինչպե՞ս են լցնում մարդիկ, հետո տանում…
– Մեքենաներով, տարբեր բեռնատար մեքենաներով տեղափոխում են, ամբարները լցնում… Լճերն էլ ջրամբարներ են… Այ, ասում ենք Երևանյան լիճ, դու ամեն օր տեսնում ես քո ճանապարհին, ջրամբար է մեծ, ավելի մեծերը կան, դու կտեսնես…
– Սևանա լիճն էլ է ջրամբա՞ր… մե՜ծ…
– Իհարկե: Մեծ, Հայաստանի ամենամեծ ջրամբարը, ջրի ավազանը…
– Քասախի կիրճն է՞լ է ջրավազան, ինչպե՞ս կարող է ջուր ամբարել…
Մեր հերոսը տպավորվել է Օհանավանից, Քասախի կիրճից…
– Կարող է կիրճը ջուր ամբարել, դառնալ ջրավազան, եթե գետի հոսանքի ուղղությամբ այն պատնեշենք… Ինչքան բարձր է պատնեշը, ամբարտակը, այնքան շատ ջուր կտանի այն, կդառնա մե՜ծ ջրամբար… Այդպես են կառուցում ջրամբարները՝ հոսանքի դիմաց պատնեշ են կառուցում:

Դավիթը հաճույքով է լողում մեր տան լողավազանում, հաճույքով ու երկար… Հիմա, ինչպես երեկ՝ օրը երկու անգամ… Առավոտյան արթնացավ, ջուր խմեց սովորական, նստեց պատշգամբի ճոճանակը…
– Հաշվելով ճոճվեմ ու լողամ…
Շատ է խոսում… Ոչինչ, թվում է, չի մոռանում առավոտվա մեր խոսակցությունից, հոգիդ կհանի իր հարցերով հետևողական…
– Գլուխը մարդու դատարկ է, ի՞նչ են լցնում մեջը մարդիկ… հայրիկ:
– Մտքեր, գաղափարներ, խելք… Գլուխը հենց դրա համար է՝ մտքեր, խելք ամբարելու:
– Ջրափոսերը ջրի ավազաններ են, հայրիկ:
Թվում է՝ ինքն էլ, ես էլ գտել ենք երկուսը մեկում՝ հա՛մ իրար հետ լինենք առավոտյան, մինչև վարորդ դարձող մայրիկը, որ նաև ուսանող է, կարևոր քնի, հա՛մ Դավիթը շուտ արթնանա՝ ժամը 7-ին, ես, ավարտած գիրս օրվա, մեկ ժամ խելոք-խելոք զրուցեմ-անցկացնեմ Դավթի հետ՝ բառերի ինչպիսի՜ ավազանում, որ հայերենն է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Այսքա՜ն մեծացել ե՞ս

– Հիշո՞ւմ ես, հայրիկ, որ փոքր էի, չէի կարողանում ինքնուրույն թռվռայի բազմոցի վրա, ընկա այպես (ցույց է տալիս), լաց եղա, դու էլ ասացիր՝ պիտի ընկնես-ելնես, ինչո՞ւ ես լաց լինում: Ես