Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.

հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին։ Դա կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված ուսումնական աշխատանք է, մասնակիցները խնամքով պատրաստվում են դրան «Ասպետի» երևանյան ճամբարում, որին հունիսի 22-26-ին մասնակցեց «Ասպետների» առաջին  ջոկատը. շնորհակալ եմ բարեխիղճ կազմակերպման համար։

Հունիսի 29-ին մեկնարկում է 2-րդ ջոկատի աշխատանքը։ Այս ջոկատի մասնակիցները կլինեն 2014-2016 ուսումնական տարում Վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստագործական ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների այն սովորողները, որ «Ասպետ»-ում չեն եղել 2013, 2014 թթ, Ավագ դպրոց դիմող պատանիները։ Հունիսի 29-ին, ժամը 9.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում ես ընդունելու եմ ջոկատի մարտիկներին։   

«Ասպետ 2015» ուսումնական նախագծի ղեկավարներին խնդրում եմ երկրորդ ջոկատի աշխատանքների բոլոր փուլերում ակտիվորեն ներգրավել զինղեկի աշխատանքի համար կրթահամալիր դիմած, հունիսի 22-26-ին վերապատրաստված  մասնագետ Արմեն Ռոստոմյանին՝ որպես փորձառություն։ Ավագ դպրոցի ղեկավարներին, Վարժարանի, Գեղարվեստի, Քոլեջի գրասենյակների ղեկավարներին խնդրում եմ հանել նախորդ տարիներին «Ասպետի» մասնակցության  հաշվառումը, կազմել ՆԶՊ-ից «չստուգված» ստացող սովորողների ցուցակները, անհատապես զրուցել այդ սովորողների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոնական նորամուտներին ընդառաջ

Սիրելի սեբաստացիներ, դասավանդողներ, հիշեցնում եմ, որ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նորամուտների ծրագրով նախատեսված են մայր դպրոցի փառատոնային պուրակի, մուտքերի նորոգման, հանդերձարանների ստեղծման, բարելավման աշխատանքներ։

Հունվարյան նախագծային ուսումնական ճամբարի ամփոփում

Գիտեք՝ հունվարի 27-ին՝ ուրբաթ օրը, 2016-2017-ի ուսումնական-նախագծային ճամբարային հունվարի վերջին օրն է. սկսում ենք ամփոփել դրա արդյունքները։ Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք. մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի. տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի. կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.