Գրում եմ. այդպես չէ, որ ինքնահիացում եմ ապրում մտքից, որ հիմա 04 — ն է, որ ես արթնացել եմ 3:30-ին (համացանցով քաղաքական  լուրերի էի հետեւում), որ սա իմ բլոգի «Օրագրի» 41-րդ գիրն է … Ինչպե՞ս եմ նախապատրաստվում օրվա գրին. ուղղակի սկսում եմ գրել: mskh.am-ի, իմ բլոգի և ֆեյսբուքի էջի գրառումները, վերին գիրը, վերջում, երբ ընտրված է նկարաշարը, իսկ գիրը՝ սրբագրված … Ինձ էլ հետաքրքիր է, ինչ եմ գրելու օրինակ, այս անգամ. Հետեւեք ինձ օրագրով . դա կարող է և զբաղեցնել ձեզ: Այ, ինձ սկսեցին գրավել օրագրով  արված իմ առաջարկները. ովքե՞ր հետաքրքրվեցին ձեզանով, ի՞նչ արեցին ձեզ հետ, իմ առաջարկներ … Կարդանք միասին.

Հ ե՜յ, ճամփաներ, ճամփաներ,
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքեր անցան ձեզանով,
Ուր գընացին, ճամփաներ:

Ամեն մի առաջարկի իրագործումն էլ ճանապարհ է, որ  պիտի անցվի՞ … Մեզանում, ճամփե՜ն ո՜ւր, ճամփո՜րդն ո՜ւր: Մեկը լիներ իմ բլոգում ստեղծեր «Առաջարկներ, ճամփաներ ու ճամփաբաժաններ»խորագիրը. ..  վարեր, ցաներ, տեսնես, այս բերքաչոռ տարում ինչ արդյունք կունենայինք:

Հայ գյուղացուն ոգեւորված վաղուց չեմ տեսել, ոգեւորված իրեն համակած գաղափարով, ոգեւորված (սիրահարված) կոնկրետ մարդով, ընտանիքով, իր ապրած կյանքով, իր հանդ ու չոլով, իր տնտեսությամբ քիչ, շատ քիչ է հանդիպում: Իսկ ոգին, հայտնի բան է, ոգու հետ է փոխանցվում: Մեզանում ոգեղենության չոռ կա .. . Մի գլուխ հա «չի ստացվում», «չարժի», «վերեւները ինչ են մտածում էս ժողովրդի մասին» …

Կուրթանում իմ ընկեր Վանիկը ոգեւորված էր հացահատիկի, կարտոֆիլի սպասվող բարձր բերքով, եւ դա լավ է … բարի բերք: Հավեսների պակաս կա մեծերիս մոտ, ու Նազուկը սրա արձանագրողն է: Մեր կրած-չկրած մանկավարժության անկեղծ (ինքնաբուխ) դրսեւորման — չդրսեւորման մասին է իմ գիրը: Գրերից մեկում ես սկսեցի պատմել սեբաստացի ուսուցիչների մասին ու շեղվեցի … կարդանք այն նորից, այնտեղ բերված են փաստեր, որոնք մեղմ ասած, մտածել են տալիս …

Հիմա ես գրում եմ ֆիզարձակուրդում գտնվող մեր ուսուցչուհիների մասին, որոնց թիվը, է, ՜մոտ 40, մեծ խումբ է: Օրեր առաջ ունեցանք նոր ծնունդ, կրթահամալիրի երկարացված օրվա դաստիարակ Վարդուհի Ենգիբարյանը մայրացավ …  

Ինչու են քիչ, շա՜տ քիչ պատմում իրենց մայրության (նոր կամ առաջին, նույնը չէ) մասին մերոնք, համացանցի այս դարում, ունենալով եւ թվային գործիքներ, եւ հմտություններ, եւ արտահայտվելու համար այնպիսի միջավայր, ինչպիսին մեր mskh .аm  տեղեկատվական ցանցն է: Ինչո՞ւ, հարցնում եմ: Ավելի հետաքրքիր ու կարեւոր գործ ունեք, որպես աշխատանքի պայմանը փոխած  մանկավարժական աշխատող: Ես չեմ կարող այլ կերպ, քան անկեղծ լինել: «Անկեղծ ասած»-ն իմ լեզվում, օրագրում (ստուգեք խնդրեմ), իմ որեւէ գրում, եթե սպրդի անգամ, միայն, որպես երանգավորող բառ: Որպես ձեր գործատու մինչև 2 տարեկան ձեր բալիկի, որին մենք համարում ենք «Ատամնահատիկ» ծրագրի սան,հարգելի մայրիկ — հայրիկ գործընկեր, ֆիզարձակուրդում գտնվող, երբ դուք եք ձեր երեխայի դաստիարակը, դայակը, ուսուցիչը, հիշեցնում եմ, որ դիտարկել, հետազոտել, գրանցել, պատմել, ներկայացնել դիտարկման արդյունքները, կարդալ, արձանագրել այլոց դիտարկումները, դուք պարտավոր եք, եթե իհարկե մտադիր եք վերադառնալ կրթահամալիր մանկավարժական աշխատանքի:

Նազենի Հովհաննիսյան փոքրն էր մեր տանը: Այս 6 տարեկան արջուկի մեջ որքա՜ն ուժ — կյանք կա. տեղով մեկ աշխարհ է: Իմ սիրելի, ընդունակ քույր Սուսան Հովհաննիսյանը եթե սկսեր մանկավարժորեն ( կարդացեք Մարիա Մոնտեսորի«Դպիր» — ի թարգմանություն աշխատությունները, ձեր մանկան տան տիրուհիներ ու տիրակալներ) կազմակերպել իր դիտարկումները, որքա՜ն լեցուն կդառնար իր կյանքը ու օգտակար, հենց իր համար … Սուսո ջան, իմ քույր Էմման, քո անմոռանալի մայրիկը, ով պատմելու մշտական ​​հավես ուներ եւ կյանքի չափ պատմելու նյութ, Նազուկի լույս աշխարհ գալուց հետո ամենաշատը Նազուկի մասին էր պատմում, անում զուգահեռներ իր բերած Սուսան-Էդիտա-Նազենի աղջիկների , իր տղա սեբաստացի թոռներ Գոռի, Սերժի միջեւ … Տարար քեզ հետ իմ պայծառ քույրիկ, քո դիտարկումները, իսկ Սուսոն, Էդիտան անփույթ են, ինչ անում են, բանավոր ու հատվածական … Ժամանակ չունե՞ք, հարցնում եմ, ավելի կարեւոր գործե ր ունեք հա՞…

Նազուկ-գժուկը ինձ համար, ոնց որ իմ Էմմա քույրը, կարեւոր է ու հետաքրքիր, կոնկրետ … Մեր տանից դուրս գալուց առաջ պատշգամբում տեսեք, ո՜նց է գրկում, հրաժեշտ տալիս (իսկական արջ) Դավթին, ինչ է ասում միայն Դավթի ականջին հասանելի… Իսկ աստիճանների վրա նորից պայծառանում է. «Քեռ (այդ ես եմ), ես քեզ, Արմինեին, Դավթին շա՜տ-շա՜տ եմ կարոտում. Դավթի թուշը մի հատ կքաշես … ». Ահա այսպիսի, կենսատու քույրիկ:

Երեկ ինձ համար ամենակարեւոր աշխատանքը օգնելն էր «Հնեվանք» ճամբարի ղեկավար Գեւորգ Հակոբյանին … Շնորհակալ եմ Գեւորգին իր ինքնառաջարկի  համար, որ անձամբ, որպես մանկավարժական գործի հմուտ հետազոտող — կազմակերպիչ, ճամբարի առաջին հերթափոխով, շատ բանով ապահովելու է օգոստոսյան չորս հերթափոխների հաջողությունները: Տասնյակ — տասնյակ ճամբարներ ենք ունեցել ու ունենք հիմա, սեբաստացիներ, բայց սա ուսումնական պարապմունք-հանգստի-ճամփորդության նոր կազմակերպում է, նոր կառույց, նոր հնարավորություններով … Իսկ մոբիլությունը, 2-3 օրում պատրաստված վիճակ ունենալը հենց այս կազմակերպմանն են բնորոշ: Ճամբարի ֆիզիկական ուսումնական միջավայրն ապահովում է այս գործում մասնագիտացված կառույց, Ստեփանավանի զորամասը: Մենք պիտի կենտրոնանանք նոր, մանկավարժական ամբողջական միջավայրի վրա: Լավ է, որ Լեւոն Արամյանը, տիեզերագիտական ​​ակումբի հիմնադիր ղեկավարը , անմիջապես է գործում: Աստղացուցարանը, աստղադիտակը, ակումբը, մոբիլ են եւ կլինեն, կգործեն օգոստոսին, Կուրթանում … Լավ է, որ հայրենագետ Տաթևիկ Աբրահամյան, երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը, հմուտ կազմակերպիչ Անահիտ Մելքոնյանը իրենց խմբերով անմիջապես արձագանքում են տիար Գևորգի կանչին:

Գեւորգի որոշումը, արշավախմբային ճամբարը բաց պահել Կուրթանի, Վարդաբլուրի, Ստեփանավանի 5-12-րդ դասարանցիների համար, սկզբունքային է, որպես նոր ճամբարի անօտարելի հայտանիշ, որակ, առավելություն: Ինչպես չի կարելի  հայրենագիտական ​​(ազգագրական) բնապահպանական գործունեությունն իրականացնել առանց տեղացիների  գործուն մասնակցության, այդպես էլ չի կարելի ուսումնա-վարժական դարձնել ճամբարն առանց Ստեփանավանի զորամասի եւ արտակարգ իրավիճակների համակարգի «Լոռե» ջոկատի գործընկերության: Գեւորգ Հակոբյանի եւ իմ պատկերացումները մոբիլ ճամբարի, նրա նշանակության եւ հեռանկարի մասին հարազատ են ինչպես հարազատ են եղել և մնում որպես քավոր ու սանիկ: Օգնենք միմյանց այս փուլում, սեբաստացիներ, այս նախաձեռնությունը «25 տարի մոբիլ ու ստեղծական»  հոբելյանական հաշվետվություն — ցուցադրություն-հանրային ներկայացումների մեջ առանձնահատուկ է: Սա սեբաստացիների մեր հավեսի անկեղծ դրսեւորումն է: Հեռու մնան մեզանից անհավեսները, ինչպիսի արդարացումներով էլ իրենց զարդարեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես օրվա գիրս պատումից ընթերցարան դարձավ…

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը, որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու

Ճախրանքով ձևականության հաղթահարման մանկավարժության մասին եմ գրում

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք… Հենց Տերյան Վահանի հետ կապը կորցնում ենք… — Ի՞նչ է լինում, հայրիկ,- Դավիթն է հարցնում… — Օ՜, վերջին ընկեր

Իսկական ազգայինը կիլոմետրով ու կիլոգրամով չափելու բան է…

Հուլիսը նոր-նոր է իր իրավունքների մեջ. այս աջուձախ հաստատված «անշարժ-անհաղթահարելի-անտանելին» ուրիշ ի՞նչ է, եթե ոչ երևանյան բանգլադեշյան իրավունք ամառվա՝ հուլիսի… Ոռոգման հետ կապված հոգսերը դառնում են առաջնային-կարևոր, ու դրանք անվերջանալի