Զոլյան Սուրենին, Տիգրանի և Զոյայի հայրիկին՝ լեզվաբան-պրոֆեսորին հանդիպեցի Մայր դպրոցում՝ վարժարանի 9-րդ դասարանցի դարձող տղայի ուսումնառության պայմանագրի կնքման ճանապարհին… Քայլեցինք Մայր դպրոցով. որքա՜ն գոհ էր կրթահամալիրից, որքա՜ն ոգևորված՝ փոփոխություններով միջավայրի… կյանքով, որի զրնգոցի մեջ էր մեր հասարակությունը ամառային դպրոցի… Ես հարցրի, Զոլյանը պատմեց իր վերջին շրջանի զբաղվածության մասին… Գիրք է գրում, հենց այսօր պիտի հանձնի հրատարակչություն…
– Կարո՞ղ է այն հետաքրքրել կրթահամալիրի ուսուցիչներին…
Հարցնում է, քննարկում ենք… Դառնում է ամառային դպրոցի առաջարկ… Ինչպես Արաքս Պողոսյանի այս առաջարկը… Ես ոգևորված եմ Ամառային դպրոցով, նրա տարբեր ուղղություններով՝ կրտսեր դպրոցականների լողափնյա ճամբարներ, Մանկավարժական բաց դպրոց, պատանեկան ճամբարներ, արտագնա, ինչպես Մարթա Ասատրյանի Թբիլիսյան «Էկո» ճամբարն է, Բանգլադեշյան, ինչպես Իզմիրի միջազգային ճամբարի կամ «Ասպետ» ռազմամարզականի նախապատրաստական փուլերինը…

Ես, Տաթև Բլեյանի մատուցմամբ կարդացի 2014-ի հունիսի 22-ի գիրը՝ որքա՜ն ոգևորվածություն մեր կրթահամալիրի՝ Արցախի հետ կապերով… Իրական ապրում… Ի՞նչ եղավ մեկ տարում…

Չգիտեմ՝ «Սեբաստացի» TV-ի «Լուրեր»-ի ամենշաբաթյա թողարկումն ինչպիսի կյանք կունենա, բայց նրա անդրադարձներն իմ օրագրին, բլոգապատմանը, ինձ հուզում են, մշտական է շնորհակալական զգացումը: Վերջին թողարկման հեղինակները՝ Նարե Ղալամքարյանն ու Դավիթ Խալաթյանն առանձնացրել են հենց այսպիսի կտոր. «Երբ ես ասումեմ ուսումնական ամառ, ամառային դպրոց, նկատի ունեմ, որ կրթահամալիրը՝ իր բոլորհնարավորություններով, ուժով, բաց ու մատչելի է լինելու յուրաքանչյուր սեբաստացու,ուսումնական յուրաքանչյուր նախաձեռնության, աշխատանքի համարՍրանով հաստատմենք եզակի ենքՕգտվե՛ք բոլոր արվեստանոցներից, բոլոր գործիքներից, կրթականմիջավայրը՝ իր ութ կրթական օբյեկտներով, խնամվածհասանելի է լինելու առավոտյանութից երեկոյան ութըԿացարանների մասին էլ հո չե՞ք մոռացել»  Տեղին է, ես հիմա այսպիսի՝ բաց ու անմիջական արձագանքի ռեժիմում եմ աշխատում, սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, անպատասխան չեմ թողնում կրթական լիցք ունեցող որևէ նախաձեռնություն: Փորձենք, ամառը դարձնենք ուսումնական, ավելի ու ավելի մեծ թվով ու կոնկրետ սեբաստացիների համար՝ տարատարիք, մեկօրյա ու բազմօրյա նախագծեր ամառային իրականացնենք կրթահամալիրի Բանգլադեշում… Այսօր մեկնարկած մեր քառօրյա մանկավարժական բաց դպրոցը տեղավորենք այդ ձևաչափում՝ որպես ուսումնական օրացույցով նախատեսված ամառային դպրոցի նախագիծ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կանաչ շղթան ամենաամուրն է… բաց չթողնենք…

— Էս ինչ լավ է՝ չասացիր՝ էս ապուշությունն ինչի՞ ես դրել, անջատի… Ես արդեն պատրաստվել էի անջատելու… Լավ եղավ,- ասում է Դավիթը։ Շատախոս մեր տղան նորից խոսքի արգելքները կորցրել է…

Ես խուլ չեմ, մեր տանը ոչ ոք չի հրամայում…

Ստուգեք-համոզվեք-հաստատեք… Դավիթ Բլեյանը առյուծի ձագ չէ, առյուծ է, ու տեսեք, իրիկունը ոչ միայն իր կռիվ է տալիս, պաշտպանվում իր հայտնի հոր, թվում է` լեգիտիմ (օրինակարգ) թելադրանքից-պահանջից, այլև մռնչում-սպառնում (տեսարան է)՝

Երջանիկ և հաջողակ կյանքի… հարյո՞ւր ուղի

«Ինչ մեր մասին մտածում ենք՝ մենք այն չենք, այլ այն ենք, ինչի մասին մտածում ենք: Մեր զգացումները փոխելու ձևերից մեկը մեր մտքերը փոխելն է»… Ամերիկացի երեք մեծահամբավ գիտնական-բժիշկներ Ֆրենկ Մինիրթի,