Կրկնում եմ, քաղաքացին ապաքաղաքական, ասել է՝ հացակեր սովորական, ժամանակավրեպ-ուշացած, ոչ արդիական… Միշտ քաղաքական՝ որպես քաղաքացի ու որպես գործիչ քո բնագավառի, քո ազատ ընտրությամբ… Հայկ Գևորգյանի «Պատմություն ՀԷՑ-աց»-ը, իհարկե, կարդում եմ: Իմ օրվա գրի մասն է՝ որպես հղում: Սա մի ակտով գործողություն չէ, որ ծափահարես կամ առանց ծափահարելու լքես դահլիճը… Սա մեր խորացող փակուղիով կյանքի դրվագներից մեկն է, իսկ փակուղում, լսե՛ք, հայտնվում են գուցե, բայց չեն ապրում երկար… հաղթահարում են: Էներգետիկ համակարգում տիրող վիճակն արտացոլում է մեր տնտեսական կյանքի թշվառությունը, երերունությունը… Բա ատոմակայա՞նը. պատկերացնո՞ւմ եք, որ անվտանգ շահագործման բոլոր թույլատրելի ժամկետներն սպառած Հայկական ատոմակայանը հարկ լինի հենց մեր անվտանգության համար կանգնեցնել… Մեր սպառած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը տալիս է ատոմակայանը՝ ամենաէժանը…  Իսկ ատոմակայնը մեր, իր անվտանգությամբ, ինչպես մեր ողջ էներգետիկան՝ իր հեռանկարով, յուրաքանչյուրիս քաղաքական կյանքի օրակարգում է… Երևանում, Ստեփանակերտում նույնքան անվտանգ է, որքան Տավուշում, նրա Այգեհովիտ գյուղում, որն օրերս այնքան զարմացրել էր մեր հայրենագետ սովորողներին: Սա Հայաստանն է, ընկերնե՛ր, որից փախչելը հերոսություն չէ: Հերոսությունը մեզանում հաստատված փակուղու հաղթահարումն է… Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու, քարը պատռվի դուրս արի´ մեյդան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավատարիմ խաչին

Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր

Ստվերն ու անձրևը…

Նոյեմբերի 6-ին ավարտվեց իմ աշնանային արձակուրդը. սեբաստացի սովորող-ուսուցիչները, կրթահամալիրի խորհրդի անդամները, օրագրի ընթերցողները կարողացա՞ն գնահատել՝ երբ եմ ես ավելի արդյունավետ տնօրինում՝ արձակուրդո՞ւմ, թե՞ … Իսկ նոյեմբերի 7-ին, երբ աշխարհի հետադեմ