Դավիթ Բլեյանն իրեն արժանի պահեց, կարծում եմ, ողջ 250 կմ ճանապարհին, այդպիսի հայտնի խմբի հետ ճամփորդության ողջ ընթքացքում՝ Երևանից Մարտունի՝ Գեղահովիտ, Մադինա, Լեռնահովիտ, Վերին ու Ներքին Գետաշեններ, սարերով-ձորերով-Սևանա լճով, միկրոավտոբուսով, առանց հատուկ պատրաստության, մեկ ձեռ շորով… Իսկական ճամփորդի պես երեքուկես տարեկան դարձած մեր հերոսը պատրաստ է ամառային ճամփորդական արկածների… Լավ քնեց, լավ կերավ, լեզվին ինչ եկավ, ասեց, ո՛չ մի նվվոց, ո՛չ հայրիկ, ո՛չ մայրիկ, լավ ծիծաղեց ու ծիծաղեցրեց… Ուզում եմ հավատալ, որ սիրվեց, բայց չլկստվեց, զբաղեցրեց, բայց անդուր չեղավ… Ես, իհարկե, ուշադիր հետևում էի, բայց երրորդ պլանից… Այսպես անցավ իմ շաբաթ օրը. իմ ընկերները պատմել են, հատկապես գործ էր Արմինե Թոփչյանի ֆոտոպատումն իմ ու տիար Գևորգի մասին. շնորհակալ եմ, քույր իմ, քրոջական ուշադրությունն ամենաթանկն է ցանկացած ճամփորդության ընթացքում…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…