Երեկոյան ժամը 6-ն անց կեսին մոտ դուրս եմ եկել իմ նոր հեծանվով ու ճանապարհ բռնել դեպի Հանրապետության հրապարակ՝ հրապարակին հարող նոր հրապարակում կրթահամալիրի բանգլադեշցիներիս բացօթյա հանդիպմանը ոչ սեբաստացի երևանցիների հետ, նրանց մեր ամառային դպրոցի ուրախությունը պարգևելու, հրավիրելու։ Սլանում եմ… Չեմ շտապում, գիտեմ, որ երեսուն րոպեի ճանապարհ է, որի հատկապես Մալաթիա-Սեբաստիա հատվածը, մինչև Իսակովի պողոտա, գայթակղիչ է իր գահավիժումով… Ես սաղավարտով եմ. այսպես է պահանջվում, տեխնիկայի (հեծանիվը տեխնիկական միջոց է, սարք, սարքակազմ) հետ պիտի անվտանգ վարվել… Անվտանգ վարելը իմ սիրելի Կարինե Պետրոսյանից սկսած՝ բոլորի պահանջն է ինձ, որ իմ 60 տարում հեծանիվը դարձրի փոխադրամիջոց, ոչ թե միջոցառում… Դեռ դիմացը անընդհատ արևով հուլիս-օգոստոս կա, անձրևոտ աշուն ու ձյունառատ ձմեռ։ Շնորհակալ եմ անբաժան-անդավաճան Գևորգ Հակոբյան սանիկ-ընկերոջը, որ հաստատուն կանգնեց քավոր-ընկերոջ կողքին՝ յուրացնելով Բանգլադեշ-Անաստասավան հեծանվուղին։ Միացեք մեզ, ինչպես իմ վրացի ընկեր Գիորգի Մոմցելիձեն է ինձ հիշելիս ձայնում՝ շո՜ւտ, շո՛ւտ արեք։

Դավթի ճամփորդությունը Բջնի Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողների հետ: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Սաղավարտ առաջին անգամ տեսել-կրել եմ 1974-ի ամռանը, երբ «Տարոն» ուսանողական շինարարական ջոկատի գործունեությունն էի ղեկավարում Կարելիա թերակղզում՝ Արխանգելսկից ոչ հեռու… Մենք երկաթբետոնե բարձր, շատ բարձր հենապատեր էինք կառուցում, աշխատանքային անվտանգությունը պահանջում էր, որ աշխատելիս շինարարական տարածքում  լինես հատուկ շինարարական սաղավարտով. որ բարձրից ընկնես, «անկասկա գլխով» չլինես, կամ  գլխիդ չգիտեմ քանի մետրից չգիտեմ քանի տոննանոց կովշ, արմատուրա, բան ընկնի, մի տեսակ անհարմար կլինի «անկասկա» գլխի համար… Ես՝ որպես հրամանատար, օրինակ էի ծառայում մարտիկ-շինարար նույն Գևորգ Հակոբյանին։ Պատմել եմ։ Մի անգամ էլ սաղավարտը որպես ափսե օգտագործեցի, երբ ընկերներս բողոքում էին ճաշի որակից, թե ափսեների մաքրությունից։

Ճամբարային առօրյա։ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի ներկայացումը Մայր դպրոցի մեդիասրահում։ Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի։

Շրջանավարտ Մերի Շարոյանը պարապմունք է վարում Գեղարվեստի դպրոցում։  Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Հետո, երկրորդ անգամ «կասկա» դրել եմ պատահաբար, որպես մոտոցիկլետի ուղևոր, երբ ղեկավարում էի ԽՍՀՄ-ի տարածքային (զոնալ) շինարարական միացյալ ջոկատները, Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ Հանրապետությունում։ Մամա ջա՜ն, ի՜նչ այլանդակ ճանապարհներ էին կամ ճանապարհի բացակայություն, հատկապես վատ էր, երբ անձրև էր գալիս, ու ցեխ էր…

Ցեխի ու փոշու մեջ կորած անծայր ու անծանոթ մի աշխարհ, ես՝ իմ ծառայական «Վիլիսով», բանակային ծառայություն անցնող մի քսան տարեկան վարորդի հետ… Իսկ ճանապարհին մնալ չէր կարելի։ Մարի Էլի տարբեր գյուղերում Հայաստանից մեր ջոկատներն էին ուսանողական, պետք էր հասնել… Վերջին անգամ, երբ  Անահիտ Մելքոնյանն իր քոլեջի ջոկատով Գորիսում էր, Ժորա Ալեքսանյան անուն-ազգանունով բարեկամը օգնել էր մեր խմբին կացարանով, հյուրասիրել… Նա հենց այդ հազարներից մեկն էր, ում ես պաշտոնով-պարտականությամբ պիտի հասնեի, ցեխում չմնայի…
Իսկ «Վիլիսն» անհույս լռվել էր… Ես զայրացա. մինչև այսօր ու միշտ տանել չեմ կարողանում փակուղի-անշարժություն-խցանում… թողեցի մեքենան ու վարորդին, ինքս իմ սապոգներով քայլեցի, քայլեցի, դուրս եկա մայրաքաղաք Յոշկար-Օլայի խճուղի։ Ու գնում եմ… գիշեր է, լուսին… Ո՞ւր եմ ընկել… Ու մեկ էլ՝ տըռռ-տըռռռ ձայն։ Ձեռքս բարձրացրի. մի երկտեղանոց, երկանվանի մոտո կանգնեց.
— Садись, отвезу, опасно на дорогах ночью, один…
Նստում եմ։ Ցո՞ւրտ է, քամո՞ւց է, վախի՞ց է (առաջին անգամ եմ մոտո նստում), երիտասարդ մոտոցիկլիստի պահա՞նջն է՝ նրա սաղավարտը գլխիս, ետևի նստատեղում, նրանից պինդ բռնած, լավ կպած՝ անաստված սլանում ենք… Մեկ էլ՝ արգելակ, ճռռոց… «Թռի՛ր» հրամանը լսեցի, թռա՜… Ես սամթով եմ երևի, ու ասֆալտի վրա գլորվող մարմնից միայն սաղավարտի՝ ասֆալտի վրա տասնյակ անգամ հարվածի ձայն եմ հիշում… Սաղավարտն ինձ փրկեց… Մոտոցիկլիստը պակաս հաջողակ էր, կոտրել էր ձեռքը։ Լավ էր՝ մոտակայքում գյուղ կար. դժվարությունն այս էր, ինչպես ֆիլմում. երեքով իրար քարշ ենք տալիս մինչև գյուղ, ես գտնում եմ գյուղի բուժակին, հանձնում ճամփի ընկերոջը նրան ու դուրս գալիս ավտոմայրուղի. մղձավանջի մեջ եմ: Հայտնվում է ծանր ասֆալտի խոշոր մի ինքնաթափ, վարորդի կողքը զբաղված է. ես բարձրանում եմ թափք, մեկնվում խճի վրա ու այդպես, մեռելի պես… Չմեռա, տեսնում եք: Սաղավարտ ես բարեխիղճ կկրեմ…

Ինձ ճանաչում են բոլորը, ավելի ու ավելի օրինապահ կլինեմ, զգույշ՝ որպես վարող, և… արագ։ Ես, այո, տարածում եմ հեծանվով ամեն օր երթևեկելու մշակույթ մեզանում. իջե՛ք մեքենայից, մի՛ սպասեք կանգառներում այդ անհասկանալի-անհեռանկար ավտոբուս-միկրոավտոբուսներին, հեծանիվ նստեք-վարեք: Ազատությո՜ւն ձեռք բերեք: Կազմակերպեք ձեր ուսումը-աշխատանքը հեծանվով, այնքա՜ն հմայք-միտք-հեռանկար-առեղծ կգտնեք:

Շուշանի համերգից հետո Տաթևը, Շուշանն ու Արևիկը Պրահայում են եղել միասին։
Տաթև Բլեյանի ՖԲ էջից։ 

Ապակուց էլ թափանցիկ… Սուսան Ամուջանյանի՝ մեր կինոֆոտոակումբի ղեկավարի, հետաքրքիր, առողջ մտածող մարդու նախագծի անունն է, որ լսեցի որպես նախագծի մասնակից… Շնորհակալ եմ: Ահա թերթում եմ mskh-ի երեկվա, մեկէլ օրվա, այսօրվա պատումները. այս միտքն է շարունակ իմ ականջում հնչում՝ տեսեք, ապակուց էլ ավելի թափանցիկ աշխարհ ենք ստեղծում Բանգլադեշում, այսպիսի հարաբերություններով մարդկային կրթահամալիր:

Զարմացնում է Թբիլիսիի թիվ 20 դպրոցի 4-րդ դասարանի ղեկավար Իրինա Զաքարաշվիլու խանդավառությունը Երևանով, մեր Բանգլադեշով, մեր մանկավարժությամբ… Թափանցում է, քեզ իրենով անում անկեղծությամբ-խանդավառությամբ այս հասուն տարիքի վրացուհին, որ ընդամենը ամիսներ է, որ շնորհիվ հայ-վրացական հանրակրթական կամուրջների, որի վրացական կողմում կանգնած է հաստատուն Վիկտորյա Բալավաձեն, հայտնաբերեց այս թափանցիկ կրթական աշխարհը աշխարհում… Ու տեսեք՝ հրապարակում, իր սովորողների ու նրանց երիտասարդ հմայիչ վրացուհի ծնողների մեծ խմբի հետ՝ ի՜նչ գրավիչ են… Գրավել են կենտրոնը ու գրավչություն հաղորդել Երևանին…

Հայ-վրացական կամուրջները կրթահամալիրի ճամբարներում։ 
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի, Հռիփսիմե Առաքելյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կավե տիկնիկի առաջին պատումը շուրջերկրականից*

Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավերակ չէ…

Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին… Դավիթն՝ իր նշանավոր

Զի՜լ էր….

— Это было круто… Դավիթն է Բլեյան՝ իր ռուսերենով-ֆրազախոս-անթարգման, հատկապես, որ երեք օր բացակայել է ուսումնական ճամբարից. ու հիմա ասածը ցուցադրում է… Այսօր Արևմուտքի ճամբարում Լիլիթ Հայկազունու հետ խնամել է