Երեկ, օրինակ, շատ փոշմանել եմ, որ չեմ մասնակցել Գեղարվեստի տանիքի առավոտյան պարապմունքին. ա՜յ հավես, հունիսյան առավոտը՝ տանիքում, դպրոցի հետ, դիմացը՝ Մասիսը… ինչպես երեկ՝ ժամը  7-ի 8-ի արանքում, երեկոյան հեծանվով Մեդիայից տուն իմ ճանապարհին, անշտապ… Այսպիսի Մասիսը քեզ ուրիշ ռիթմ ու վայելք էր պարտադրում. սարն ինձ ուղեկից էր տարբեր դիրքերից…

Կարելի է և ոտքով փորձել իրիկնային զբոսանք Ծովակալ Իսակովով մինչև Հաղթանակի կամուրջ ու գինու գործարան,  բայց ոչ մեքենայով… Բա Մասի՜սը… Ես Մանդելշտամից առաջ եմ հայտնագործել-հիվանդացել այս «чувство притяжения горой»-ով… Հիմա առանց Մասիսի չեմ կարողանում ո՛չ առավոտյան ժամը 8-9-ի արանքում, ո՛չ իրիկունը… Ես հիվանդ եմ, այո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոն, որ կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ է դարձնում…

Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։ Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից,

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Կավե տիկնիկի առաջին պատումը շուրջերկրականից*

Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով