Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան, միշտ պատրաստ քեզ օգնելու. Անդրանիկի 92/1 հասցեում գտնվող շենքը, որ քանի՜ փոփոխություն կրեց՝ արհեստագործական, վարժարան, արհեստագործական, քոլեջ, քոլեջ-արհեստագործական… նրա խնամքի տակ է մշտական… Ուրախանում է, լսո՞ւմ եք, նոր մարդով, խմբասենյակով, թաղարով… ջրով… լողավազանով… Կյանք է սիրում. ցանկացած բան, որ կենսաստեղծ է, առնում է իր խնամքի տակ… Հիմա հավատում է, որ ոռոգման ամբողջական համակարգ կունենա շենքը, տարածքը, ու շտապեցնում է ինձ.
– Շուտ արա, պրծի, հանկարծ կիսատ չմնա…
Ջուր կա՝ ջրում է… տնկում է… փորում է… խնամում է… Կարո Մանդալյանը, հիշո՞ւմ եք, մեր օգնությամբ ի՜նչ անկենդան տարածքի էր վերածել լողավազանը… Հիմա ես հեծանվով, Մերի Խանջյանի սաների հետ, որ եկել են տիկին Շողիկ ծաղկաբույծին՝ Էլյայի կոմպանյոնին այցելելու, կանգնած եմ այս օրերին մաքրված-ներկված-կյանքի բերված լողավազանի կողքին… որ ջրով լցված է… Մնում է մտնել ու լողալ… Էդ է՞լ Էլյան անի… թող իր Սոնա աղջիկը, թոռն անեն…
Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան
07.03.2015
0 Comments
Explore More
Մեր կոնկրետ-խելամիտ-համարձակ գործելու ամենատարի…
Գեղարվեստի դպրոց-ուսումնական կենտրոնում անցկացրի իմ օրվա մեծ մասը՝ համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիայի, 2-4 տարեկանների խմբասենյակի, քանդակի-դիզայնի նորացված լաբորատորիայի բացման աջակցություն, Գերմանիայի մասնագետների և Հայաստանի գործատուների միության համագործակցության առաջարկի հետ կապված՝ Գեղարվեստի
Եվ այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր…
Այնտեղ պիտի ապրի Աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող
Տոն, որ կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ է դարձնում…
Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։ Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից,