Դավիթ Բլեյանը Գևորգենց նշանավոր հայաթում ինքն իրենով էր… Սեբաստացի Միքայելը՝ Գևորգի Ազգուշ քրոջ թոռնիկը, առանձնացել էր. հայաթի տերն ու տիրակալը նրա 1,5 տարեկան եղբայր Մովսեսն ու նշանավոր Բուչոն էին, որ նկարում տեսաք… Այսքան մոտիկ, այսքան մատչելի ու բարի Բուչո… այս հայաթի խորհրդանիշը… Թթենին նշանավոր, որի մեծ ճյուղը բերքի ծանրությունից օր առաջ կոտրվել-շուռ էր եկել… Թթի տարի է, մի՛ ծուլացեք, կերե՛ք-չամիչ արե՛ք (շատ եմ հավանում) ու օղի քաշե՛ք. թթի օղի խմե՛ք՝ տեղով մեկ դեղ է, ինչպես Շուշվա օղին, որ շատ հավանել էին մաեստրո Թոփիկյանն ու Սեյրան Ավագյանը… Ի՞նչ «Բրոյի-Բրոյի» առանց լավ յաթրջիի… Ես, գիտեք, շատ քիչ եմ խմում, բայց պաշտում եմ՝ որպես մշակույթ… Դավիթը բոլ թութ կերավ, հեծանիվ քշեց, բոլ ներկայացավ… Սա Դավթի հորեղբոր՝ Գևորգի, իր քավոր հայրիկի, իր Անահիտ տատիկի ու Անահիտ քույրիկ-հարսիկի, Հակոբի տղաներ Սեդրակի, Արմենի, Արփինեի ու նրա զույգի, Ազգուշի տղաների-թոռների՝ Արսենի, Վահեի, հայաթի հարսների, Գոհարի, Ֆրեդի, Գևորգի տղաներ Տիգրանի, Գարիկի… Սա մեր պայծառ ընկերոջ՝ Հակոբ Հակոբյանի հայաթն է…
Դավիթը բոլ թութ կերավ, հեծանիվ քշեց, բոլ ներկայացավ
04.03.2015
0 Comments
Explore More
Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…
Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող
Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը
– Ծիրանագույն, նշանակում է ծիրանի գույն,- բարձրաձայն հայտնագործում է կամ ինձ ուսուցանում-իր գիտելիքներով ներկայանում Դավիթ Բլեյանը… – Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը,- շարունակում է… – Չեմ ուզում երեք գույն, կապույտն
Թումանյանի իմաստությամբ ու ֆրակով
Դավիթը Բլեյանն այս ամենի հետ գործ չունի՝ ինքն ու 100-ի չափ մեքենաները… Պատկերացրեք, որ փրկած չլինեինք մյուս հարյուրից իր այսօրվա ավտոտնտեսությունը… աչքերը բացել ժամը 6-ին առավոտվա, հերիք չի` չի թողնում օրվա