Իսկական մեծ Ավետիս, ով ուրիշ դարձրեց հունիսի 2-ը՝ Գևորգ Հակոբյանի առաջնեկ Անահիտի ծննդյան օրը… Սքանչելի Անահիտ, այնքա՜ն նման արևոտ իր Անահիտ տատիկին՝ Գևորգի, Անաստասավանի Հակոբյանների այս նշանավոր հայաթի բոլոր մարդկանց, նրանց հարազատների ու ընկերների (հարյուրներ), ի՛մ Անահիտ մայրիկին… Նրա նման մաքուր-սպիտակ, ձգող կանչող տեսքով-ձայնով, անմիջականությամբ, անեղծությամբ…

Իսկ Անահիտին երեկ տեսնել էր պետք իր սպասման մեջ, խոսք տալու օրը… Ավետիսն իր հարազատներով եկել էր խոսք առնելու, իսկ մենք էլ հայաթում էինք՝ տոնական անհամբեր, սքանչացած Անահիտով-նրա օրով, նրա ակնկալվող անպայման երջանկությամբ.. Մարդը կրում է իր երջանկությունը և երջանիկ լինել պարտավոր է… Ու երջանկությունն այդ կյանքն է, որ ապրում է, որի հնարավորությունը ստացել է: Մնացածը գիտեք՝ սեղան-աղմուկ-ձայներ-խոսքեր-տեսքեր-պարեր… որ ինձ ջախջախեցին տուն հասնելուն պես… Ամեն ինչ ադաթով լիներ, քավորի սրտով, օրհնությամբ… Ես, գիտեք, Գևորգի ու Մարինեի հարսանիքի, Անահիտի, այս հայաթի սեբաստացի մեծ խումբ տղաների կնքահայրն եմ. այս հայաթը, հաշվեք 1973-ից, իր ուրախություններով ու կորուստներով իմ կյանքի մի կարևոր-անբաժանելի տարածքն է։ Ու կուզեի, որ մեր՝ իմ, Դավթի, Արմինեի գնալուց հետո, Ավետիսը-Անահիտը չբաժանվեին… Իմանայի, որ վեր են կացել, բռնել իրար ձեռք ու քայլել դարպասից դուրս… Անահիտն ու Ավետիսը, որ հասուն տարիքում իրար գտել են… Աչքներս լո՜ւյս…

Հայաթն էլ է արժեք՝ կենցաղային մշակույթի արժեք, Տիգրան, Գարիկ, Սեդրակ ու Արմեն Հակոբյաններ, Արսեն Սահակյան, պիտի մշակվի, ինչպես Բանգլադեշի լողափերը մեր մանկական…

Դավիթ Բլեյանը Գևորգենց նշանավոր հայաթում ինքն իրենով էր… Սեբաստացի Միքայելը՝ Գևորգի Ազգուշ քրոջ թոռնիկը, առանձնացել էր. հայաթի տերն ու տիրակալը նրա 1,5 տարեկան եղբայր Մովսեսն ու նշանավոր Բուչոն էին, որ նկարում տեսաք… Այսքան մոտիկ, այսքան մատչելի ու բարի Բուչո… այս հայաթի խորհրդանիշը… Թթենին նշանավոր, որի մեծ ճյուղը բերքի ծանրությունից օր առաջ կոտրվել-շուռ էր եկել… Թթի տարի է, մի՛ ծուլացեք, կերե՛ք-չամիչ արե՛ք (շատ եմ հավանում) ու օղի քաշե՛ք. թթի օղի խմե՛ք՝  տեղով մեկ դեղ է, ինչպես Շուշվա օղին, որ շատ հավանել էին մաեստրո Թոփիկյանն ու Սեյրան Ավագյանը… Ի՞նչ «Բրոյի-Բրոյի» առանց լավ յաթրջիի… Ես, գիտեք, շատ քիչ եմ խմում, բայց պաշտում եմ՝ որպես մշակույթ… Դավիթը բոլ թութ կերավ, հեծանիվ քշեց, բոլ ներկայացավ… Սա Դավթի հորեղբոր՝ Գևորգի, իր քավոր հայրիկի, իր Անահիտ տատիկի ու Անահիտ քույրիկ-հարսիկի, Հակոբի տղաներ Սեդրակի, Արմենի, Արփինեի ու նրա զույգի, Ազգուշի տղաների-թոռների՝ Արսենի, Վահեի, հայաթի հարսների, Գոհարի, Ֆրեդի, Գևորգի տղաներ Տիգրանի, Գարիկի… Սա մեր պայծառ ընկերոջ՝ Հակոբ Հակոբյանի հայաթն է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրական այնպես, ինչպես մենք ենք

Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան»

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն