Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով.

  • Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան
  • Ջրաշխարհ
  • Կենդանաբանական նորացված այգի
  • Ջրվեժի արգելոց
  • Բուսաբանական այգի
  • Բանգլադեշ — Հրազդանի կիրճ — Մանկական երկաթուղի
  • Հեծանվահրապարակ (հեծանվային օր)
  • Երևանամերձ հայրենագիտական քայլարշավային երթուղիներ
  • Երևանյան այգիներ

Պատրաստ ենք խոսել-պայմանավորվելու համապատասխան պատասխանատուների հետ, որպեսզի այցերը լինեն էժան-մատչելի, տրանսպորտային ծառայությունների վճարը նույնպես կհասցվի նվազագույնի:
Նախաձեռնող խմբերին խնդրում եմ հնարավորինս շուտ գրել:
Սպասում ենք ձեր գործուն արձագանքին:

 Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Նախագծի համակարգող՝ Արմինե Թոփչյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջույն, մայիսյան հավաք՝ իր հեղինակներով, կրթական ծրագիր ստեղծողներով…

Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք

Նոր աշխատանքային շաբաթ կրթահամալիրում. հունվարյան ուսումնական շրջանի մեկնարկ

Սեբաստացի մեծուփոքր` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ 2016թ. դեկտեմբերի 26-30-ը կրթահամալիրի ուսումնական օրացույցով ուսումնական տարվա առաջին շրջանի ավարտն է։ Սկսում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ձմեռային առցանց-հեռավար դպրոցը՝ իր հրապարակված ծրագրով և աշխատակարգով։

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական