Այն մակարդակում, որտեղ մենք գտնվում ենք, քայլում ենք կոշիկներով, խնդիրներ կան, որ լուծում չունեն, որովհետև դու այլ թափ ես ուզում հաղորդել, ուզում ես կարգավիճակը փոխել, ուզում ես գետնից կտրել երեխային, նրա ուսուցչին, հետո նաև ծնողին, հասարակությանը: Առաջացավ «Հանրակրթությունն անիվների վրա», երբ երեխան, ուսուցիչը չմուշկի վրա պետք է կանգնեն, սովորական կոշիկներին փոխարինեցին անիվները: Եվ պարզվեց, որ ինչքան առողջ բան կա՝ ճաշակով, հետաքրքիր, կենսական, կենդանի, հայտնվում է չմուշկի վրա, մնացած ամեն ինչ մնում է ներքևում. մարդուն լրացուցիչ խթան են տալիս, և սկսվում է կենդանի մի պրոցես՝ և՛ քո ճանապարհները փոխելու, և՛ անցած ճանապարհներին նայելու, և՛ քո թաղին, և՛ քո կյանքին: Այսինքն սկսվում է ֆիզիկական շարժում, որն իր հետ բերում է փոխհամագործակցություն, ընդ որում մտնում ես խելամիտ, պարզ և էժան լուծումների շրջան, քանի որ մեր իրականության մեջ ռեսուրսները սահմանափակ են:

Կան հայտնի և լավ հաստատություններ, որոնք հավաքում են երեխաներին, պատրաստում, և իրենք էլ գիտեն, որ այդ երեխան Հայաստանի հետ կապ չի ունենալու, գնալու է այդ երեխան և չի վերադառնալու, չվող թռչուն էլ չի, գնալու է, հետ չգա Հայաստան, բայց պետական մակարդակով դա համարում ենք Հայաստանի փրկության ծրագիր…

Բուն TV

[embedplusvideo height=”410″ width=”540″ editlink=”http://bit.ly/1JcRbcZ” standard=”http://www.youtube.com/v/bx_pgzd-iFY?fs=1″ vars=”ytid=bx_pgzd-iFY&width=540&height=410&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8849″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե հետաքրքիր չէ, մի՛ արեք, կամ էլ այնպե՛ս արեք, որ ձեզ սկսի հետաքրքրել, համակել…

— Ի՞նչ եք կարծում, երբ մենք փողոցում կարդում ենք Թումանյան, մոտիվացնու՞մ ենք քաղաքացիներին, որ նույնպես կարդան։ — Բառն այս չեմ հավանում։ Ես կենտրոնանում եմ նրա վրա, թե ինչն է հետաքրքիր

Երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար

«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես

Պատմական մուռ է….

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում զրուցում ենք Կարպիս Փաշոյանի հետ։ Պատմական մուռը կուտակված է ռուս-ուկրաինական հարաբերություններում, պետք է գա, դուրս թափվի: Եվ բուֆեր չկա… Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ուկրաինան պետք է բացառեր պատերազմը,