Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի բարձրությունները, հանկարծ կողքի փողոցից ճանապարհդ կտրող ավտոմեքենաները… թակարդներն ամենուր են… Բոլորը հեծանվով մարդու դեմ են, մինչև անգամ շները… Դիմացից գնացող ավտոմեքենաներով զմայլվում են, մեկ էլ քեզ տեսան ու քշեցի՜ն վրադ… Ի՜նչ էլ կատաղած են դառնում, թվում է, ամենաանմեղները…

Քշում եմ մի տեսակ խաղալով, միշտ հավեսով։ Առավոտյան, երեկ, Ծովակալ Իսակովի վրա ողջունեցի կրթահամալիրի 2-3 երթուղային ավտոբուսների. պիտի որ ուղևոր սեբաստացիներին զվարճալի լինեն այսպիսի հանդիպումները։ Կան հաճելի, կիրթ, իրոք առիթով-հնարավորությամբ ոգևորված հետիոտներ. Բլեյա՜ն են տեսել, նժույգո՜վ… Դժվար չէ նրանց տարբերել չապրած-չապրողներից. ես միշտ կանգնում եմ այս դեպքերում, բարևում, զրուցում. ինչո՞ւ շտապենք….

Հեծանիվը նկատելի մեծացնում է իմ ընտրության, շփվելու ազատությունը, իմ ինքնուրույնությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էդիտ Հովհաննիսյանը

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝

Հայրս չէր կարդում, գրում

Ռեժիմը կարգավորող ուժ ունի, իսկ կիրակին միշտ ինքնակոչ է: Ես արձակուրդային իմ ազատությամբ բաց թողեցի ամենօրյա, առավոտ կանուխ՝ 05-08-ը, իմ աշխատելու, գրելու ժամերը: Քնել եմ: 08-ին արթնացա, վստահ, որ կիրակի

Իմ մանկությունն անցել է հեծանիվների վրա

Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝  վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային