Հունիսյան ուսումնական բաց ստուգատես-փառատոների վերահայտարարությունների շարքը mskh.am-ում ազդեցիկ է՝ նրա ամեն ղեկավար իր տեղում է՝ գործի գլուխ կանգնած… Իսկ ստուգատեսը նույն օլիմպիադան է՝ ավելի գրավիչ… Ինչպե՞ս հասնել մայրաքաղաքի, հանրապետության տարատարիք սովորողներին, որ ինքնուրույն, առանց իշխանության, որոշեն իրենց ընտրած ստուգատեսին մասնակցելու մասին… Հիմա, երբ հանրապետության դպրոցներում բացի քննական 9-րդ և 12-րդ դասարանցիներից՝ հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտներից, բոլորն իրենց տվել են անհոգությանը, անհոգության երե՜ք ամիս և մեկ շաբաթ, որտե՞ղ հանդիպենք հունիսի 16-20-ը նախատեսված ստուգատես-փառատոն-օլիմպիադաների մասնակիցներին… Կրթահամալիրի յուրաքանչյուր ակումբի, 2-11-րդ դասարանի ընտրությամբ դասընթացի ամեն մասնակից ստուգատեսների կազմակերպիչ է. նրա ակտիվությունը, նախաձեռնողականությունը, կոնկրետությունը վճռական են. առանց այսպիսի տարածման ստուգատեսը կմնա ներկրթահամալիրային… Ինչպե՞ս կմասնակցեն շրջանավարտները կրթահամալիրի մեր ստուգատեսներին… մեր ամառային դպրոցին…

 

Հետաքրքիր է, որ Թադևոս Մարկոսյանը շաբաթ օրը Մեդիակենտրոնում ինձ դիմավորեց առաջարկով։ Ես խնդրեցի անմիջապես գրին հաձնել առաջարկը՝ տեխնիկական գործունեության ամառային կենտրոնի մասին: Լավ նշան է:

Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով: …. Աշխատանքի կազմակերպումը տրվում է սովորողներին, իհարկե մասնագետների ղեկավարությամբ:

Ես էլ, Թադևոսն էլ համակարծիք ենք, որ այսպիսի ուսումնական ծառայություններում-նախաձեռնություններում սովորողների՝ իբրև կազմակերպիչների գործունեությունը պիտի նախատեսվի-իրականացվի որպես իրական վճարովի աշխատանք… Իմ էլեկտրոնային հասցեին Երաժշտության ուսումնական կենտրոնի առաջարկն էր «Անտիվիրուս Կոմիտաս»ավանդական նախագիծն այս անգամ երեք օրով անցկացնելու մասին՝ հունիսի 1-ին՝ 4-11-րդ դասարանցիները, իսկ հունիսի 2-ին՝ 1-ից 3-րդ դասարանցիները, նրանց ծնողներն ու ուսուցիչները, հունիսի 3-ին՝ ամփոփում, ու բոլոր երեք օրերին՝  բոլոր երգասերները, ովքեր միասին երգելն ու տարածելն առողջապահական դեղահաբ են համարում… Իսկ Հռիփսիմե Առաքելյանը հետևողական է Վրաստանում, Սև ծովի ափին գեղատեսիլ Շեքվեթելիում անդրանիկ ու ավանդական դարձող ուսումնական ճամբարի մեկնարկը հունիսի 15-ից կազմակերպելու մասին…

Հետաքրքիր է, որ Մեդիակենտրոն եկավ Մարթա Ասատրյանը՝  «Հանրակրթական էկոտուր 2016»-ի կազմակերտիչ Միքայել Կամենդատյանի հետ, շրջակա միջավայրի բարելավման՝ հունիսի 5-ի ստուգատեսի կազմակերպման ոգևորող նախագծով… Մենք նստած էինք Մեդիակենտրոնի պատշգամբում, մեր առաջ տասնյակ ու տասնյակ բարձրահարկ շենքերի պատշգամբներ էին՝ անկենդան, անգույն… ինչպիսիք որ են մեր կյանքի խորհրդանիշ դարձած խորդանոցները… Եկեք սկսենք ամառը՝ հենց հունիսի 5-ին մաքրելով փոքր-մեծ պատշգամբները, սկսենք դրանցից յուրաքանչյուրը պարտեզ դարձնելու գործը… Ի՞նչ է պետք՝ թաղար, հող, մասնագիտական խորհրդատվություն… Կրթահամալիրի «Գարդենիա» ակումբիհամար իսկական-իրական ամառային ծառայության դաշտ է բացվում, որ կարող է ամառային ուսումնական վճարովի աշխատանքով ապահովել ակումբի ամեն անդամի, ամեն մի ծաղկասերի… Եվ լավ նշան է, որ Շողիկ Պողոսյանն այսպիսի գործունեության զարգացման երկու նախագիծ դրել է շրջանառության մեջ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անմահանա ուսուցման ու «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու համեցեք…

Ուժեղ քամին օրեր առաջ տարավ մեր «Մեդիակենտրոն» մեծ ցուցանակը և լավ առիթ տվեց այս պահից կրթահամալիրի՝ Րաֆֆի 57 հասցեում մասնաշենքը կոչել ճիշտ իր նշանակությամբ՝ կրթահամալիրի «Կենտրոն»։ Կենտրոնում է մեր հեղինակային

Եթերում, ինչպես երկնքում, կայծակից առաջ-հետո․․․

Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված

Կյանքը եռանկյունում ու եռանկյունուց դուրս…

— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն