Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար: Իմ կիրակնօրյա ընթերցարանի համար միանգամից վերնագիր որոշեցի Վիկտոր Հյուգոյի 20 ամենաուժեղ համարվող մտքերից սա. արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է: Այդպես չի եղել. այդպես է: Երբ արդար չեմ գործում, հնարավոր արագությամբ շտկում եմ: Երբ վարանում եմ վճիռ կայացնել, անգամ երբ հայտարարել եմ, ուրեմն արդարության խնդիր կա:

Նունե Մովսիսյանի «Կիրակնօրյա ընթերցարանը», Միջին դպրոցի «Կիրակնօրյա ֆիլմադարանը», «Սեբաստացիներ TV-ի» ամենշաբաթյա «Լրատու-հաշվետու»-ն (թվով 12-րդ), պահանջում են իմ կազմած ընթերցարանը դարձնել տեսադարան՝ ավելի թեթև, ավելի արդար, իմ սեբաստացի գործընկերների կիրակիի մեջ տեղավորվող: Փորձում եմ: «Լրատու-հաշվետու» նախագծի համահեղինակը` արդեն ամերիկյան համալսարանի ուսանող Նարեն, հասկանալի է, երեկ դրա ժամանակը չուներ. շրջանավարտի «հոգսերի» մեջ էր… կեցցե Դավիթը, որ տղամարդավարի մոտեցավ գործին: Նարե աղջիկ, քեզանով չի վերջանում, էլի… Այդպիսի՞ խոստումներ ենք լսել:

Շաբաթ օրվան կրկնակի եմ սպասում հիմա. վայելք է առավոտյան, երբ դատարկ են փողոցները, հեծանվով անցնել Խանջյան-Իսակովի խճուղի-Բանգլադեշ ճանապարհը: Միացե՛ք ինձ որևէ կետում. ես հետաձգում եմ ճամփից թեքվելու, նոր աշխարհներ հայտնաբերելու գայթակղությունը ընկերովի օրերի համար… Հատկապես չուսումնասիրված-մոռացված աշխարհ է Հրազդանի կիրճը` Հաղթանակի և Շենգավիթ կամուրջների միջև…

Արդար չէ նաև Եվրատեսիլին հայոց մոտեցումը, այն հայոց, ովքեր որոշում են կամայականորեն՝ ով ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, և այն հայոց, հայաստանյան հասարակության, որ թույլատրում են այս կամայականությունը. չի ստեղծվում հանրային կարծիքով ընտրության ավանդույթ… Կարող էր, չէ՞, ընտրության ներքին` հայաստանյան  փուլ լիներ, ընդունելի, մատչելի փառատոն, որի ամենաերևելի համարը, երգիչը, խումբը ստանար այդ իրավունքը հայաստանյան հասարակությունից, նրա եվրատեսիլյան ակտիվություն-աջակցություն բերող հատվածից… ինչ-որ ուղղության երգասերներից… Ե՛վ «Genealogy» (ծագումնաբանություն) խմբի ձևավորումը, և՛ նրա երգ-ներկայացումը 2015-ի ապրիլյան ֆոնին՝ լավ երևույթ էր, լավ նախագիծ, իր գործն արեց, տարածեց, տարածվեց… Ինչո՞ւ էր պետք բերել Եվրատեսիլ, ո՞ւմ կամքով, ի՞նչ «տրյուկ» էր պարզունակ (հայավարի` խորամանկ), օգտագործելու եվրատեսիլյան բեմը… Ինչի՞ համար… Երգի մրցանակաբաշխություն է, առանց կարևորելու, ազգի լինել-չլինելու հարց դարձնելու կարելի է, չէ՞, մեր հասարակության հավանած-ընտրած երգն ու խմբին (երգչին) բերել, որ երգի… Առանց ազգային խնդիր դարձնելու, առանց ազգին պարտադրվող հավակնությունների… Ավելի արդար կլինի հաստատ, այսպես արդար չէ:

Բացօթյա ընթերցանություն. 2-րդ դասարանի սովորողներն են, Նոր դպրոցի բակում: Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:

Դավիթ Բլեյանը խանութ-սիթիներում իրեն ուրախ—վստահ է զգում. զբոսնում է սայլակներով, ռեպլիկներ շռայլում, ուսումնասիրում տեսականին… Սիրուն-շփվող տղա, հատկապես երիտասարդ վաճառող-սպասարկողները խրախուսում են Դավթի անցումները:

Մայրիկի հետ մտել են մթերքների բաժին… Մեկ էլ՝ որտեղից-որտեղ, երշիկեղենի բաժնի մոտով անցնելիս Դավիթը թե՝
— Բարի սամարացի….
Երկու կին ակտիվ են եղել, Դավթին փոքրի տեղ են դրել: Դավիթն էլ, որ քիչ առաջ «Տիկ-տակ» տուփով կոնֆետ է վերցրել, մատով մեկ մի կնոջը, մեկ՝ մյուսին…
— Դու Տիկ-տակ ես… Տիկ-տակ…
Որ տիկինը ծիծաղել է բարձր, ակտիվացել է Դավիթը…
— Քո ծիծիկները բաց են, երևում են…

Իսկ հաց վաճառողին՝
— Էս ի՞նչ ապուշ լավաշներ են…

Դավիթ Բլեյանի խումբը՝ Դպրոց-պարտեզի առավոտյան բակում: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Մեքենայով տուն գալիս նայում է դուրս, ուշադիր բոլոր մեքենաներին…
— Ո՞ւր են ծաղիկներով (նկատի ունի անմոռուկների պիտակները փակցրած) մեքենաները… Ո՞ւր գնացին:
Վարորդը թե՝
— Շուտ մոռացան, արդար չէ…

Պատմություններն այս ես շտապ-շտապ գրի առա, երբ շաբաթ երեկոյան, 7-8–ի արանքում, Դավթի հետ վերադարձա ավանդական դարձող հեծանվաերթից: Մոլեգնացող քամին ու կայծակ-որոտով ուղեկցվող անձրևը Դավթին չկասեցրին: Ծուռ Դավիթը ցուցաբերեց կամք և համառություն… Լավ նշան. Այդ ժամանակ Խանջյան փողոցի մյուս մայթից մեզ ողջունեց Դիլիջանյան ավարտական շրջագայությունից վերադարձող վարժարանցիների խումբը:

Մայիսի 24, կիրակիի ընթերցարան

  1. Ահա թե ինչպես է քնում ընձուղտը
  2. Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության hամար
  3. Ամրացրեք գոտիները. աշխարհի 15 ամենախելահեղ ճանապարհները ըստ ճանապարհորդների
  4. Տարբեր երկրների հարսանեկան ծիծաղելի ավանդույթները
  5. Ջուլիա Ռոբերթսի նիհարելու դիետան
  6. 10 հրաշալի գաղափար, որոնք գրոշներով են վաճառել
  7. Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառներ, որոնց ուշադրություն չեք դարձրել
  8. Դեն նետեք բոլոր դեղամիջոցները. մեղրի և դարչինի խառնուրդն ավելի օգտակար է
  9. 10 փաստ, որի մասին չգիտեինք մեկ շաբաթ առաջ
  10. Ինչպես պատրաստվել քննություններին
  11. «Բնական» իմունիտետով օժտված օլիգարխիաները

Լողում են Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողները: Լուսանկարները՝ Սաթենիկ Օրդյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրաժարվելով հրաժարվենք…

Ամենևին մի՛ երդվեք․ մեր խոսքը լինի այո—ն՝ այո ու ոչ—ը՝ ոչ․․․ Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է ազատվել ստից․․․ Սա մի պնդում է, որ պիտի վիճարկեք կամ համաձայնեք

Գիր «Վայ, մամա ջան»-ով երեք անգամ…

Ի՞նչը, ինչո՞ւ պիտի գիշերվա ժամը 3-ին արթնացներ խիտ-լեցուն աշխատանքային օրվա իրիկունը 11-ին հանգած տիարին՝ պատմելու համար իր 1605-րդ գիրը՝ որպես նոր աշխատանքային օրվա առաջին գործ… Գյուղական տնամերձերի խուլ-բարձր-երկար, գյուղական փողոցների երկու

Անցնելով ինչպես երազ… Փարիզի առեղծվածների միջով

Բայց Սենան բախտավոր է. Նա հոգս չունի։ Հոսում է խաղաղ, Օր ու գիշեր: Գնում է դեպի Հավր, Գնում է դեպի ծով՝ Անցնելով, ինչպես երազ, Փարիզի առեղծվածների միջով։ Սենան ու Հրազդանը