– Ինչո՞ւ ա ջուրը թրջում մարդկանց մազերը… հայրիկ… Ինչո՞ւ ա ջուրը վերևից թափվում, ինչո՞ւ ա ջուրը ձեռքիս շիրան մաքրում-տանում,- լողավազան է մտել մարմելադ նոր կերած Դավիթը:
– Ինչո՞ւ ա ջուրը փրփուրին քշում-տանում: Ջուրն ու կեղտոտությունն ինչո՞ւ ընկերներ չեն…
– Մտքերով եմ, Դավիթ, սպասի…
– Դե, ասա՛, հայրիկ, առանց պատասխանի քո մտքերով առաջ մի՛ գնա…

– Յա՜խք, սրա մեջ խխունջ կա… Իսկ սրա մեջ ժավել կա, այս կոնֆետի մեջ կորիզ կա, որ ընկնի ատամիդ տակ, կոտրի ատամդ…

Տեսնո՞ւմ եք՝ որքան «չար» կա Դավթի ու իր ընկերների առօրյայի մեջ… Այնքան, որ տեղափոխվեց իմ մեջ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչո՞ւ են քնելուց առաջ հանում, որ կոշիկներով քնեն, ի՞նչ կլինի

Դավիթ Բլեյանն իր նոր կոշիկներն ամառային, որ մայրիկի հետ է գնել, սկսել է շատ հավանել, այնքան, որ ոչ միայն մինչև քնելը ոտքերից չհանեց-չփոխեց, այլև ուզում էր դրանցով քնել։ Իրիկունը ժամը

Գտեք ձեր Արևին, ու դուք կշողաք

«Ես միշտ ժպտում եմ իմ Արևի հետ, որովհետև նա հասկանում է ինձ, ես դառնում եմ նրա մի շողը». Սոնա Մայիլյանը չի կարող «Շողակն»-ում այլ կերպ լինել, ինչպես չի կարող կրթահամալիր-մարզաշխարհում մշտապես

Ուզում եմ համ իմ պապան լինի, համ էլ պապիկը

Կիրակին՝ իսկական կիրակի. Արթուր Բլեյանն իր հայրական կալվածքում տղամարդի սեղանի շուրջ հավաքել էր եղբայր-հորեղբայրներին, մի խումբ ընկերների հետ… Դավիթ Բլեյանի 1-ին խաշն էր. միանգամից հո մոտ չի՞ գալու, կարևորը՝ տղամարդկանց հետ