Իմ աշխատանքային օրվա ընթացքում ես հաճախ եմ հայտնվում հեծանվի վրա. դուք զբոսնում, քայլում եք, ես վարում եմ…. Իմ աշխատավայրը  կրթահամալիրն է, հեծանիվն ինձ համար փոխադրամիջոց է, անհրաժեշտ-հարմար՝ մի դպրոցից մյուսը, մի կրթական օբյեկտից մյուսը գնալու համար։ Ես սկսել եմ ավելի լավ ճանաչել Բանգլադեշը՝ իր Բ-1, Բ-4, «Անկախ մայլա» թաղամասերով, մշտապես փնտրում եմ հեծանվի համար ավելի հարմար՝ անվտանգ-համապատասխան-գրավիչ կածաններ, այսպիսով իմանում բնակավայրի ծակուծուկը, նոր շփումներ ունենում, անակնկալ ուրախություն պարգևում մարդկանց.  քիչ է՝ հանդիպում են Աշոտ Բլեյանին, հետն էլ՝ հեծանվի վրա, իրենց շենքի բակում, իրենց տաղավարում… Առաջ՝ ավտոմեքենայով կառավարման իմ դարում, այլ էր վիճակը. Բանգլադեշիս նայում էի ծառայական մեքենայի պատուհանից կամ հետիոտնի մշտական անցումներից…

Ինչո՞վ են զբաղված մեր բնակիչները, օրվա տարբեր ժամերին իրենց հարյուր տարվա բարձրահարկ շենքերի բակերում, շենքամերձ տարածքներում։ Ոգևորիչ քիչ բան եմ տեսնում. բլոտ-նարդի-շախմատ են խաղում առավոտից գիշեր, անվերջանալի ու կրկնվող խոսքուզրույցով. լավ են անում։ Բա մարզական պարապմունքներով զբաղված, իրենց երեխա-թոռների  հետ հեծանիվներ, այլ անվավոր միջոցներ վարող, վարժանք, ուսումնական զբոսանքներ կատարող մարդիկ ո՞ւր են: Ո՞ւր են հեծանվաուղիները մանկական, հեծանվակայանատեղիները, որ մարդիկ երեխաների ու իրենց հեծանիվները չբարձրացնեն իջեցնեն: Ո՞ւր են երկրագործությամբ՝ իրենց երեխա-թոռների հետ միջավայրի խնամքով, ծաղկով ու ծառով, բակի կանաչով զբաղվող մարդիկ: Ովքե՞ր պիտի ջրեն, վարեն, խուզեն, մաքրեն, ձևավորեն, ներկեն, բարելավեն, եթե ոչ բնակիչները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում

Հայաստան-Վրաստան միջպետական համագործակցության օրակարգում երեք կոնկրետ անելիք կա։ Ավտոմայրուղու Պտղավան (Բագրատաշեն) – Աշտարակ հատվածը վատ վիճակում է. Սադախլու-Թբիլիսի մայրուղին անհամեմատ լավ վիճակում է. և՛ ճանապարհի որակն է ուրիշ, և՛ ճանապարհն ազատ

Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ

Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,